Խոստումներից արդեն հոգնել ենք
ОБЩЕСТВОՀարություն Կարապողոսյանի քարոզարշավը Էրեբունի վարչաշրջանում Խորհրդարանական ընտրություններին երկու անգամ մասնակցած, սակայն ղեռևս պատգամավորի մանդատ ձեռք չբերած Հարություն Կարապողոսյանն այս անգամ ևս կմասնակցի խորհրդարանական ընտրություններին,, սակայն այս անգամ որպես անկուսակցական թեկնածու, որը առաջադրվել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով:
Քարոզարշավի շրջանակներում, այսօր բակային հանդիպում տեղի ունեցավ Էրեբունի վարչական շրջանի «Հուշարձանի այգի» կոչվող տարածքում: «Այնքան շատ ենք լսել ամեն տեսակ խոստումներ, որ արդեն հոգնել ենք: Եղած թեկնածուներից ամենաազնիվը մեր Հարութն է, որը էսքան տարի շարունակ մեր կողքին է եղել: Ասում է, որ եթե պատգամավոր դառնա էլի նույնն է մնալու: Միայն ժամանակը ցույց կտա»,- իր ազնիվ մտավախությամբ մեզ հետ կիսվեց տարածքի բնակիչ Ներսես պապը:
Քարոզարշավին իր ոգևորող ելույթով հանդես եկավ նաև վարչաշրջանի նորանշանակ ղեկավար Դավիթ Գրիգորյանը,-«Եկեք բարեփոխումների այս նոր փուլը միասին սկսենք: Եկեք այս անգամ հավատանք, որ փոխենք: Ես վստահում եմ ազնիվ կենսակերպ ունեցող բոլորիս հայտնի Հարութին ու վստահ եմ, որ միասին մենք կարող կերտել մեր բոլորիս սիրելի Էրեբունին»: