Ինչպես կանգնեցնել մազաթափությունը
ԼԱՅՖmed.tert.am-ը գրում է.
Մազաթափության խնդիրը վերաբերվում է տարբեր տարիքի շատ մարդկանց: Վիտամինների պակասը, ուժեղ սթրեսը, վնասված մազարմատները, մազերի համար անորակ կոսմետիկան ի վերջո հանգեցնում են մազաթափության:
Մազերի նոսրացումը ոչ միայն ֆիզիկապես է ազդում մարդու վրա, այլ նաև դառնում է հոգեբանական դիսկոնֆորտի ու սթրեսի պատճառ: misstits.ru-ն ներկայացրել է մազաթափության դեմ պայքարղ բավականին արդյունավետ մի բաղադրատոմս:
Հարկավոր է
• 3 ճ/գ երիցուկի ծաղկաբույլ
• 3 ճ/գ մանրացված դափնու տերև
• 100 մլ ջուր
Օգտագործումը
1. Լցրեք դափնու տերևներն ու երիցուկը եռման ջրի մեջ: Թողեք խառնուրդը թրմվի 3 ժամ:
2. Քամեք այն ու հեղուկով թրջեք մազարմատները(պրոցեդուրայից հետո մազերը լվանալ պետք չէ):
3. Պրոցեդուրան անհրաժեշտ է կատարել շաբաթը 2-3 անգամ:
Մազերի լիարժեք վերականգման համար հարկավոր է կատարել 15-20 պրոցեդուրա: Եվ վստահ եղեք, որ այն կօգնի ձեզ վերականգնել ձեր մազերն ու դարձնել դրանք առողջ ու ամուր: