Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիրային զույգի բաժանումից հետո ընկերներ մնալու անկնկալիքներն ու իրականությունը

ՖՈՏՈ

Այս կամ այն պատճառով տարբեր սիրահար զույգեր բաժանվում են: Ոմանք, ըստ երևույթին, փորձում են հասուն մարդկանց պես իրենց պահել և որոշում են ընկերներ մնալ: Ընկերնե՞ր, իսկապե՞ս:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում  բաժանումից հետո ընկերներ մնալու անկնկալիքներն ու իրականությունը:

1. Վերհիշել հին ու բարի ժամանակները

Ակնկալիքներ

Վա՜յ, հիշու՞մ ես` ինչքան լավ պահեր ենք ունեցել: Բա էն, որ... (սուզվելով հիշողությունների մեջ)

Իրականություն

Ի՞նչը սխալ գնաց: (գրեթե լացելով կամ էլ գոռալով) Մեզ այնքան լավ էինք զգում իրար հետ: Այնքան եմ կարոտում այդ ժամանակները:

2. Նրա նոր ընկերուհուն/ընկերոջը հանդիպելիս

Ակնկալիքներ

Օօօ, այնքան ուրախ եմ քեզ համար, նա հիանալի է: Երջանկություն եմ մաղթում:

Իրականություն

Ինչպե՞ս կարող էիր նոր մեկի հետ սկսել հանդիպել, ախր նոր ենք բաժանվել: Հետո ի՞նչ, որ արդեն 3 ամիս է անցել: Ու էդ ինչո՞վ ա ինձնից լավ:

3. Բաժանման պատճառների մասին խոսելիս

Ակնկալիքներ

Երկուսս էլ մեր մեղքի չափաբաժինն ունենք: Հարկավոր չէր ամեն ինչում մեկս մյուսին մեղադրել:

Իրականւթյուն

Դու բաժանվեցիր, ես չէ: Սիրտս կոտրեցիր, միշտ էլ թքած ես ունեցել ինձ վրա, ես քեզ համար նշանակություն չեմ ունեցել:

4. Միասին ժամանակ անցկացնելիս

Անկնալիքներ

Միասին ֆիլմ դիտել, ադի-բուդի ուտել:

Իրականություն

Համբուրվել անցյալի ազդեցության տակ (հետո հիմնականում զղջալ դրա համար):

5. Նրան ծանոթացնել քո նոր ընկերուհու/ընկերոջ հետ

Ակնկալիքներ

Սա *անունը* է, ընկերուհիս/ընկերս: Ուզում էի ձեզ ծանոթացնել:

Իրականություն

(հիմնականում մտքում, բայց երբեմն անգամ բարձր) Հուսով եմ՝ նա կզգա, որ առանց նրա ես ավելի լավ եմ զգում: Կարելի է այնպես անել, որ խանդի: Հըմմ... Կարող եմ համբուրվել նոր ընկերոջս/ընկերուհուս հետ: Այո՛, հիանալի գաղափար:

6. Զույգերով միասին ինչ-որ տեղ գնալ

Ակնկալիքներ

Միասին լավ և ուրախ ժամանակ անցկացնել:

Իրականություն

Երբեք էլ լավ և ուրախ չի ստացվում:

7. Զույգերով միասին ինչ-որ տեղ գնալու ընթացքում

Ակնկալիքներ

Վայելել ժամանցը որպես ընկերներ, լավ ընկերներ, երկու տարբեր զույգեր:

Իրականություն

Նախկինի հետ չափազանց մտերմիկ լինել, ինչը անհարմարություն և տհաճություն է պատճառում ձեր ներկայիս զույգերին:

8. Նրա ընկերն/ընկերուհին բաժանվում է նրանից

Ակնկալիքներ

Մխիթարել նրան, քանի որ իսկական ընկերներն այդպես էլ անում են դժվարին պահերին:

Իրականություն

Հիանալի է, ըկներն/ընկերուհին բաժանվեց նրանից, շատ լավ է, տեղն է իրեն: Սա ապացուցում է, որ ես չէի մեղավոր մեր բաժանման մեջ, խնդիրը նրա մեջ է:

9. Քո ընկերն/ընկերուհին բաժանվում է քեզնից

Անկկալիքներ

Ես ուզում եմ ինչ-որ մեկի հետ խոսել և կարծում եմ՝ դու միակն ես, ով կհասկանա:

Իրականություն

Բոլորն ինձ լքում են, դու էլ այդպես վարվեցիր: Ի՞նչն այն չէ ինձ հետ:

10. Երբ դուք երկուսդ էլ կրկին միայնակ եք

Ակնկալիքներ

Լավագույն ընկերների պես վարվել, օգնել իրար հաղթահարել բաժանման ցավը, քանի որ ընկերները դժվարին պահերին միշտ նեցուկ են լինում միմյանց:

Իրականություն

Կրկին միավորվում եք՝ անկախ նրանից, թե որքան վատ էր իրավիճակը ձեր հարաբերություններում, որ բերեց բաժանման, քանի որ գիտակցում եք, որ դեռ սիրում եք իրար:

Իհարկե, խոսքը չի վերաբերում բոլոր բաժանված զույգերին, գուցե բաժանումը լավագույն որոշումն էր, որ դուք կարող էիք կայացնել, քանի որ իրականում չէիք սիրում իրար:

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց