Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպիսին կլինեն հարաբերությունները զուգընկերոջ հետ 2017թ.. կհուշի աստղագուշակը

LIFE

Մարդն անձամբ է կառուցում և ղեկավարում իր հարաբերությունները սիրելի անձի հետ։ Marketium.ru կայքը գրում է, որ ամեն դեպքում չի կարելի պնդել, թե ուրիշ ոչինչ չի ազդում մարդկային փոխհարաբերությունների վրա։ Աստղերն ազդում են ոչ միայն մեր բնավորության, այլև զուգընկերոջ հետ համատեղելիության վրա։ Իմանալու համար, թե ինչ է ձեզ սպասվում 2017թ., օգտվեք այս աղյուսակից։ Իհարկե, հարկավոր է հիշել, որ միշտ պետք չէ վստահել միայն թվերին։ Եթե ձգտում եք ամուր հարաբերություններ կառուցել, ոչ մի ուժ չի կարող խանգարել ձեզ։

Դեղին՝ միասնություն (երեքնուկի տերև)։ Այս զույգերը ներդաշնակ են և երկարակյաց։ Հաճախ իրար հասկանում են կես բառից. նրանց բնավորություններն ու հայացքները հաճախ նման են իրար։ Այսպիսի ընտանիքներում վեճերը հազվադեպ հանդիպող երևույթներ են։ Տարիներ անց, սակայն, «դեղին» զույգերի մոտ կարող են խնդիրներ առաջանալ, որոնք կապված են միօրինակ և ձանձալի կյանքի հետ։ Սա հատկապես վերաբերում է այն զույգերին, որոնք իրար գտել են երիտասարդ տարիքում։

Սպիտակ-կապույտ՝ ակնհայտ ընդդիմություն (սպիտակ-կապույտ ծաղիկ)։ Այս միասնությունը կազմում են հակադրությունները։ Սովորաբար նրանք պատկանում են տարբեր տարերքների, ինչի հետևանքով հաճախ բուռն կոնֆլիկտներ են առաջանում։ Այս զույգի հարաբերությունները չի կարելի պարզ համարել, բայց նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեն։ Այս մարդկանց միասնությունն ունի հաջողության բոլոր շանսերը, եթե զուգընկերները կարողանան հաղթահարել խանդն ու կասկածները։ Հակառակ դեպքում բաժանումն անխուսափելի է։

Կարմիր՝ ներդաշնակություն։ Այս միասնությունը կազմող զուգընկերները սովորաբար պատկանում են նույն տարերքին։ Դրանով կարելի է բացատրել նրանց բնավորությունների նմանությունը։ Նրանք հակասություններ են ունենում, սակայն դրանք ժամանակի ընթացքում միայն ամրացնում են միասնությունը։

Գլխավոր թեմաների վերաբերյալ՝ երեխաներ, ընտանիք, ֆինանսներ, նրանք նույն հայացքներն ունեն։ Նրանց միջև առկա է նաև ինտուիտիվ կապ, որը տարիների ընթացքում ամրապնդվում է։

Հարաբերությունների հիմքում ներդաշնակությունն ու միասնությունն են։ Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ այս զույգերը շատ մոտ հարաբերություններ ունեն, ինչը զուգընկերներին զրկում է անձնական տարածքից։ Ժամանակի ընթացքում դա կարող է «խեղդել» զուգընկերներից մեկին։

Դեղնականաչավուն՝ էներգիա, որ գործողություններ է արթնացնում։ Այս միասնության մեջ ամեն ինչ միանշանակ չէ։ Զուգընկերները մի կողմից՝ հրաշալի հասկանում են միմյանց, նրանց միջև հարաբերությունները բուռն զարգացում են ունենում, իսկ տղամարդուն ու կնոջը թվում է, թե վերջապես գտել են այն, ինչի սպասել են ամբողջ կյանքում։ Սերը կարող է շատ ուժեղ լինել, բայց կոնֆլիկտների «դառնությունը» կարող է «սպանել» բոլոր դրական զգացմունքները։ Սա ամենաանկայուն միասնություններից մեկն է։

Զուգընկերներից մեկը մշտապես կգտնվի ավելի լավ տարբերակի որոնման ճանապարհին։ Որպեսզի միասնությունն ամուր լինի, զուգընկերները պետք է միշտ փոխզիջումներ որոնեն։

Նարնջագույն անհամապատասխանություն։ Այս զուգընկերների հարաբերությունները միանշանակ չեն։ Նրանց միջև դժվար է ընդհանրություններ գտնել։ Նրանք կարող են երկար ժամանակ միասին լինել, միևնույն ժամանակ՝ չգտնել շփման կարևոր կետեր։ Հաճախ այս միասնությունը պահպանվում է ուժեղ սեռական ցանկության պատճառով։ 2017թ. մեծ է բաժանվելու հավանականությունը։

Համակրանք։ Այս դեպքում զուգընկերները պատկանում են տարբեր, բայց համատեղելի տարերքների։ Նրանք բազմաթիվ ընդհանրություններ ունեն, ինչի արդյունքում մեծ է հավանականությունը, որ հարաբերությունները ներդաշնակ կլինեն։ Այսպիսի միասնության դեպքում զուգընկերներից մեկը մյուսին տալիս է այն, ինչ նրան չի բավականացնում։ Սա իդեալական համադրություն է ամուր ամուսնության համար։ Այս ընտանիքում հանգստություն և անվտանգություն է տիրում։ Զուգընկերը միշտ կարող է վստահել մյուսին։ Միասնությունը խոստանում է ամուր և կայուն լինել։

Անորոշություն։ Զուգընկերների միջև կարող է անորոշություն առաջանալ, որն ուղեկցվում է մրցակցությամբ։ Այս դեպքում զուգընկերները բավական շատ ընդհանրություններ ունեն՝ հայացքներ, ընկերներ, նպատակներ։ Այս միասնությունն ունի երկարակյաց լինելու բոլոր հնարավորությունները։ Դրա համար հարկավոր է, որ զուգընկերները հաճախ անկեղծանան միմյանց հետ։

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded