Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Աստղային պատերազմներ». հայկական շոուբիզնեսի ամենաաղմկոտ վեճերը (ֆոտոշարք)

PHOTO

Հայկական շոուբիզնեսում, թեկուզ ոչ հաճախ, կրքերը բորբոքովում են և սկանդալներից հնարավոր չի լինում խուսափել:

Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հայկական շոուբիզնեսի բոլոր ժամանակների «ամենաարյունոտ» աստղային պատերազմները:

 

Եվա Ռիվաս VS  Նադեժդա Սարգսյան

Երկու արտիստներ միջեւ վեճ առաջացավ այն բանից հետ, երբ Եվա Ռիվասը բավականին կտրուկ արտահայտվեց Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին եւ նրա դեմ «ծնկի եկած շներին»։ Երգչուհու այս գրառումը զայրացրել էր Նադեժդա Սարգսյանին, ով իր ֆեյսբուքյան էջում պատասխան գրառում էր արել եւ գրել՝ «շունը դու ես»։

Եվա Ռիվաս VS էմմի

Այս 2 երգչուհիների միջև հակամարտություն, որպես այդպիսին,  չի եղել։ Պարզապես 2009 թվականին էմմին վստահ էր, որ նա է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում, սակայն անսպասելիորեն ասպարեզ մտավ Ռիվասն ու արդյունքում հենց նա մեկնեց մրցույթ։

Վահան Խաչատրյան VS Դիանա Շատվերյան

Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Վահան Խաչատրյանը սկանդալային գրառում արեց ֆեյսբուքյան էջում. «Խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել ինտերնետում: Ամոթ է»:

Փաստորեն, Վահանի մեկնաբանությունը հասցեագրված էր Դիանա Շատվերյանին, ով ևս մեկնաբանությամբ պատասխանեց Վահանին, որի արդյունքում խայտառակ եղան երկուսն էլ:

Դիանան տեղադրեց մի լուսանկար, որտեղ պատկերված էր իրենց երկուսի մոդելավորած զգեստներին շատ նման մի զգեստ, և այսպես գրեց. «Կարո՞ղ եք գուշակել, թե ում հեղինակած զգեստն է լուսանկարում: Առաջ անցնելով՝ նշեմ, որ ամաչկոտ հայ նկարիչ-մոդելավորող, ընդհանրապես հայտնի համաշխարհային բրենդներից չկրկնօրինակող Վահան Խաչատրյանի գլուխգործոցն է»:

Լիլիթ Հովհաննիսյան VS Անի Ավդալյան

Շատերին էր հայտնի, որ Լիլիթ Հովհաննիսյանը համագործակցում էր վարսահարդար Անի Ավդալյանի հետ: Բայց եկավ մի շրջան, որ երգչուհին և հայտնի վարսահարդարը սկսեցին էլ չհամագործակցել: Պատճառն այն էր, որ Անին հրապարակել էլ էր իր աշխատանքների կրկնօրինակումների լուսանկարները, որոնցում գերակշռում էր Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարները:

Անին այս ամենը պարզաբանեց այսպես. «Ուզում եմ ասել, որ այդտեղ թյուրիմացություն է եղել. ես Լիլիթ Հովհաննիսյանի անունը նույնիսկ չեմ էլ տվել, պարզապես հրապարակել եմ կրկնօրինակված սանրվածքներով լուսանկարներ»: Ինչևէ, այս ամենից հետո Լիլիթը և Անին սկսեցին այլևս չհամագործակցել, Լիլիթն էլ սկսեց օգտվել մեկ ուրիշ վարսահարդարի ծառայություններց:

Սոֆի Մխեյան VS Սոնա Շահգելդյան

Այս երկու երգչուհիների ընդհարման պատճառը դարձավ Սոնայի մորաքույրը, ով Սոֆիի նկարի տակ գրել էր «ֆու»։ Սոֆին էլ տարածել էր դա համացանցում՝ գրելով. «Շահգելդյանները զաժիգայուտ»։ Կայքերից մեկի հետ զրույցում Սոնան պատասխանել էր Սոֆիին՝ ասելով. «Ես միշտ եմ զաժիգայուտ անում»։

Սոֆի Մեխյան VS Քրիստինե Պեպելյան

Երկու երգչուհիները տարիներ առաջ մտերիմ ընկերուհիներ էին, սակայն ամեն ինչ ավարտվեց միանգամից։ Ամսագրերից մեկին տված հարցազրույցում Քրիստինեն ասել էր, որ համացանցում իրեն վիրավորական մեկնաբանություններ են գրել, որոնք, պարզվել է, արվել են Սոֆիի համակարգչից։

Միշո VS ՀՏ Հայկո

Հայկական առաջին ռեփ խմբի՝ «Հայ տղերքի» փլուզման եւ երկու ռեփերների ընդհարման պատճառը նրանք այդպես էլ գաղտնի պահեցին։ Հայհոյախառը երգեր միմյանց «նվիրելուց» հետո, սակայն, ռեփերները հաշտվեցին, ավելին՝ միասին նկարահանվեցին հայկական կինոկատակերգություններից մեկում:

Անի Քրիստի VS Աննա Խաչատրյան

Այս երկու երգչուհիների գժտության պատճառը տարիներ առաջ դարձավ «Կարոտ» երգը։ Նրանցից ամեն մեկը պնդում էր, որ դա իր երգն եւ միայն ինքը կարող է կատարել, սակայն արդյունքում երգը երկուսի կատարմամբ էլ շարունակում է հնչել։

Անահիտ Սիմոնյան VS Անի Քոչար

Երբ Անի Քոչարի ամսագրի կայքը գործում էր, դրանում մի հոդված տպագրվեց՝ Անահիտ Սիմոնյանի հին լուսանկարներով։ Երգչուհուն սա դուր չեկավ, եւ նա, մեղադրելով Անիին ֆոտոշոփ օգատգործելու մեջ, հայտարարեց՝ «Անի Քոչար, դու անասուն ես»։ Անիի պատասխան գրառումը չուշացավ։ 

Միհրան Ծառուկյան VS Մերի Մակարյան

Ըստ տարածված լուրերի՝ Միհրանը պահանջել էր, որ Մերի Մակարյանն իր հետ չնկարահանվի «Ֆուլ հաուս» նախագծում: Վերջինս էլ դրանից նեղացել էր և հաղորդումներից մեկի ժամանակ էլ արտասվել՝ չկարողանալով թաքցնել հուզմունքը:

Արմեն Պետրոսյանը, ով նախագծի պրոդյուսերն է, իր տված հրացազրույցներից մեկում այսպես էր մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Ծանոթանալով գործի բնույթին՝ բնականաբար, մենք չէինք կարող ամեն ինչ այդպես թողել: Եթե այստեղ կար կոնֆլիկտ, որի ժամանակը և կոպիտ ասած հավեսը մենք չունեինք, որոշում կայացվեց, որ տվայլ նախագծում իր մասնակցությունը պետք է շարունակի Միհրան Ծառուկյանը»:

Արմինկա VS Ջուս

Արդեն երկար ժամանակ է՝ Ջուսը և Արմինկան այլևս չեն շփվում իրար հետ, մինչդեռ ժամանակին մտերիմ ընկերուհիներ էին: Տարաձայնության պատճառը հետևյալն էր. նրանց կոլեգաներից մեկն Արմինկային պատմել է, թե այն ժամանակ, երբ Արմինկան Հայաստանից բացակայում էր, Ջուսն այսպես է արտահայտվել. «Եթե իմ գրած երգը չլիներ, Արմինկան աստղ չէր դառնա»:

Երբ Արմինկային հասել են այս լուրերը, նա խզել է հարաբերությունները վաղեմի ընկերուհու հետ՝ առանց պարզաբանում պահանջելու, միայն նշել է, որ այդ աղջիկն իր համար դատարկ է: Վրդովված Ջուսը նախկին ընկերուհուն տեղը դնելու համար ասել է. «Եթե Արմինկան գնահատեր մեր ընկերությունը, երբեք նման բաների չէր հավատա: Ես ահավոր վիրավորված եմ, ներել եմ նրան, բայց չեմ ուզում նրա հետ շփվել: Արմինկան ինձ ասել է՝ ինձնից հեռու մնա, իմ անունը մի շոշափի»:

Հայկո VS Մկո 

Հայկո և Մկոյի մասին արդեն շատ է խոսվել և կխոսվեր, եթե վերջապես պարզաբանում չլիներ: Վերջիվերջո, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ հանրության կողմից սիրված դերասանները, ովքեր տասնհինգ տարի աշխատել են միասին, այլևս չեն համագործակցում: Վարկածները շատ են, ասում էին, թե պատճառը եղել է այն, որ Մկոն հեռացել է Հայկոյից, քանի որ նա իշխանության դեմ հանդես եկավ, և դա նրան վախեցրեց, մյուս վարկածն այն էր, որ Հայկոն ցանկություն էր հայտնել տեղափոխվել ԱՄՆ առանց գործընկերոջը տեղյակ պահելու:

Վերջապես Մկոն խոսեց և ամեն ինչ իր տեղը դրեց. «Դա մեր անձնական հարաբերություններն են, միան մենք կարող ենք այդ մասին խոսել, ուրիշ ոչ ոք: Նույնիսկ մեզանից որևէ մեկն իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել: Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այդ ընթացքում Հայկին չեմ տեսել: Մենք միասին բարդ ժամանակահատված ենք անցել, կիսել են բարդ օրեր, ծրագրեր ենք իրագործել, բայց այժմ միասին անելիք չունենք, տարբեր ենք ոճային առումով, ընկերական հայացքներով: Դա ցույց տվեց կյանքը: Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց մենք էլ պարտավոր չենք ամբողջ կյանքը միասին անցկանցնել: Ի սրտե ցանկանում եմ Հայկին հաջողություն, և թող միշտ հաջողված նախագծեր անի, ու թող նաև ինձ մոտ ամեն ինչ հաջող լինի»:

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak