Stand Up ժանրի նոր հումորային նախագիծ՝ ապրիլի 7-ից Արմենիա Premium-ի եթերում
ԼԱՅՖblognews.am-ը գրում է.
Արմենիա Premium հեռուստաալիքը նոր եթերաշրջանում U!TV-ի բաժանորդների համար նոր մեգանախագծեր է պատրաստել: Հայկական հեռուստաեթերում Stand Up ժանրի հումորային ծրագրերի բացը կլրացնի երկար սպասված նախագիծ, որի նկարահանումներին էլ ներկա է եղել BlogNews.am-ն ու զրուցել ստեղծագործական կազմի հետ:
Ապրիլի 7-ից, յուրաքանչյուր ուրբաթ 22:00-ին, հեռուստադիտողին կներկայացվի ամբողջ աշխարհում սիրված ու ճանաչված քոմեդիի այս ժանրը՝ կլասիկ Stand Up-ը:
«Ucom ընկերությունը կարևորում է նոր ու որակյալ հեռուստաբովանդակության ստեղծումը: Տվյալ նախագծով մենք մեր գործընկերների հետ բավականին լայն լսարան ենք թիրախավորում», - նշում է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Նախագծի պրոդյուսեր Սարգիս Մնոյանի խոսքով, նախագծի նախապատրաստական աշխատանքներն սկսել են մեկ տարի առաջ. «Ամբողջ աշխարհում Stand Up-ը համարվում է ամենաարդիական ու ամենաանկեղծ հումորային ժանրը, որովհետև այն տալիս է հնարավորություն խոսելու ու կատակելու ցանկացած թեմայից՝ քաղաքականությունից մինչև կին-տղամարդ հարաբերություններ»:
Անդրադառնալով հատկապես քաղաքական հումորի ակտուալությանը՝ Մնոյանը նշեց, որ կոնյուկտուրային ժանրին (դա այն հումորն է, որը վերաբերում է ներկա պահին տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին) նախագծի հեռուստատեսային տարբերակը չի անդրադառնում, քանի որ այդպես շատ արագ հնարավոր է կանգնել խնդրի առաջ, երբ հեռուստապրոդուկտը կդիտարկվի որպես ոչ ակտուալ, ժամանակավրեպ:
Շարունակությունն՝ այստեղ