Ով ինչ մրցանակ ստացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությանը
ЛАЙФTert.am Life-ը գրում է
Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Արտավազդ-2017» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը. այս տարի այն նվիրված էր Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյակին:
Tert.am Life-ը ներկայացնում է, թե ովքեր են այս տարվա հաղթողները։ Այսպիսով` այս տարի «Արտավազդ» մրցանակներ հանձնվեցին 12 անվանակարգից 11–ում. «Լավագույն պիես» անվանակարգում հաղթողներ չեղան։ Ի դեպ, առաջին տարին չէ, որ այս անվանակարգում հաղթող չի լինում։
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» - Տաթև Հովակիմյան` «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար
«Լավագույն երիտասարդ դերասան» - Դավիթ Սարգսյան՝ «Խոսիր ինձ հետ» ներկայացման համար
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» - Լիլի Էլբակյան՝ «Դեկամերոն» ներկայացման համար
«Լավագույն մանկական ներկայացում» - Սամսոն Ստեփանյան՝ «Մատնաչափիկը» ներկայացման համար
«Լավագույն սցենոգրաֆիա» - Կարինե Օհանյան`«Մատնաչափիկը» ներկայացման համար
«Լավագույն երաժշտության հեղինակ» – Վահե Հայրապետյան` «Կրիպսի մկնիկը» մանկական ներկայացման երաժշտության համար
«Լավագույն կին դերակատար» – Ջուլիետա Ստեփանյան`«Արծվաբույն» ներկայացման համար
«Լավագույն տղամարդ դերակատար» – Տիգրան Ներսիսյան «Պեպո» ներկայացման համար
«Լավագույն ներկայացում» – Վահան Բադալյան` «Շեքսպիր» ներկայացման համար
«Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» – Պարարվեստի զարգացման հիմնադրամ` «Տեսիլաժամեր» բեմադրության համար
«Լավագույն երաժշտական ներկայացում» – Նարինե Ստեփանյան`«Տոսկա» օպերայի համար