Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Եվրոպա–Թուրքիա հակամարտությունը գնալով սրվում է

АНАЛИТИКА

Եվրոպա–Թուրքիա հակամարտությունը գնալով սրվում է` աստիճանաբար ձեռք բերելով նաև կրոնական բաղադրիչ: «ԵՄ անդամ երկրների ղեկավարները հանդիպել են Վատիկանում: Սա ի՞նչ է նշանակում, ինչո՞ւ հենց Վատիկանում: Հռոմի պապն այդ երբվանի՞ց է ԵՄ անդամ: Այդ խաչակիր դաշինքն ի վերջո իր դեմքը ցույց տվեց: Թուրքիային թույլ չեն տալիս մտնել ԵՄ, քանի որ մահմեդական ենք»,– հայտարարել է Էրդողանը:

Բայց խնդիրը միայն Էրդողանի այս հայտարարությունը չէ: Իրականում այս կոնֆլիկտը և ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ կեցվածքը շատ բանով պայմանավորված է Եվրոպայի քրիստոնյա գոյությունն ապահովելու և պաշտպանելու անհանգստությամբ նաև:

Կա խիստ մտահոգիչ վիճակագրություն Եվրոպայում դեմոգրաֆիկ պատկերի առնչությամբ: Համաձայն կատարված վերլուծությունների` որպեսզի ազգն ապրի ավելի քան 25 տարի, մեկ ընտանիքին բաժին ընկնող ծնելիության գործակիցը պետք է լինի 2,11: Եթե գործակիցը ցածր է, ազգը ոչնչանում է: Պատմությունը վկայում է, որ 1,9 գործակցի դեպքում որևէ ազգ չի կարողացել գոյությունը պահպանել: ԵՄ տարածքում ծնելիության գործակիցը միջին հաշվով 1,38 է, այսինքն` մեկ ընտանիքին բաժին է ընկնում 1,38 երեխա: Մասնավորապես , Ֆրանիսայում 1,8 է, Մեծ Բրիտանիայում` 1,6, Հունաստանում` 1,3, Իտալիայում` 1,2, Իսպանիայում` 1,1 և այլն: Այս տվյալները վկայում են, որ տարիների ընթացքում այն Եվրոպան, որը մենք գիտենք, կդադարի գոյություն ունենալ:

Այս ամենով հանդերձ, Եվրոպայի բնակչությունը չի նվազում: Ու դա տեղի է ունենում ներգաղթի հաշվին: Ըստ նույն այդ վիճակագրության, 1990 թ. ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90%–ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին:

Այսօր Եվրոպայում մահմեդականների թիվը և նրանց աճի տեմպերը խիստ մտահոգիչ են: Խոսենք թվերով: Ֆրանսիայում մինչև 20 տարեկան անձանց 30%–ը մուսուլման է: Փարիզում, Նիցցայում, Մարսելում և այլ մեծ քաղաքներում այդ տոկոսը հասել է մինչև 45: 2027 թ. յուրաքանչյուր 5–րդ ֆրանսիացին կլինի մահմեդական:

Հոլանդիայում նորածինների 50% արաբ/մուսուլման է: Իսկ դա նշանակում է, որ 15 տարի հետո հոլանդացիների կեսը կլինի մահմեդական:

Բելգիայի բնակչության 25%–ը և նորածինների 50%–ը մահմեդական է: Բելգիայի կառավարությունը հաստատել է, որ 2025 թ. Եվրոպայի երեխաների 1/3 կլինեն մուսուլմաններ:
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ գերմանացիների ծնելիության նվազումն այլևս կանգնեցնել հնարավոր չէ: Գործընթացն անշրջելի է: Ուստի 2025 թ. Գերմանիան կվերածվի իսլամական պետության:

Վերջին տարիներին ծնելիության խնդրի հետ մասին եվրոպացիների համար լուրջ մարտահրավեր է դարձել մահմեդական միգրանտների հարցը` պայմանավորված նաև սիրիական ճգնաժամով: Նրանց ներհոսքը Եվրոպա էլ ավելի է ամրացնում իսլամականների դիրքերը քրիստոնյա աշխարհի սրտում:

Ամենևին էլ պատահական չէ, որ ԵՄ քաղաքական գործիչների մեծ մասն անհանգստացած է այս հեռանկարով: Ուստիև նախընտրական թոհուբոհի մեջ գտնվող մի շարք երկրներում` Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում և այլն, մահմեդական միգրանտների և ընդհանրապես մուսուլմանների հարցը դառնում է անկյունաքարային:

Այսպես: Նիդերլանդներում մեծ համբավ վայելող Հերտ Վիլդերսը, ում նաև անվանում են Եվրոպացի Թրամփ, խնդրի նկատմամբ ունի հստակ մոտեցում. «Իսլամն սպառնում է Եվրոպայի ապագային: Հոլանդացիներին հոգնեցրել են մինարեթները, կենդանիների ծիսական սպանությունները, տրանսպորտում լսվող արաբական խոսքը և այն, որ հանցագործների շրջանում մեծ թիվ են կազմում մահմեդականները»:

Ֆրանսիայում նախագահի հավանական թեկնածու համարվողներից Մարի Լը Պենի ծրագրի գլխավոր կետերից մեկը իր երկրի իսլամացման դեմ պայքարն է, ազգային ինքնության, մշակույթի ու ավանդույթների պահպանումը: «Միգրանտների նկատմամբ լոյալ վերաբերմունքը սպառնալիք է մեր երկրի համար»,– հայտարարել է նա:

Գերմանիայում միգրանտների ու ընդհանրապես մահմեդականության հարցը նույնպես խիստ սուր է դրվում: Աշնանը կայանալիք ընտրություններին ընդառաջ օրեցօր մեծ թափ է հավաքում «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջային կուսակցությունը, որի ղեկավար անդամներից Հերբերտ Մորը հայտարարել է. «Իսլամը որպես կրոն գերմանական մշակույթում արմատներ և ավանդույթներ չունի: Մեր մշակույթը հասնում է մինչև քրիստոնյա–հուդայական ակունքներ, ու մենք ցանկանում ենք, որ այդպես լինի նաև հետագայում»:

Եվրոպան սկսել է գիտակցել մահմեդական վտանգը և փորձում է ելքի ուղիներ գտնել: Ի վերջո, նրանք դեռ չեն մոռացել Մ. Քադդաֆի խոսքերը. «Ալլահը Եվրոպայում մեզ հաղթանակ կնվիրի առանց թրի ու սրի, զենքի և նվաճման: Հարկավոր չեն ահաբեկիչներ, մահապարտներ: Ընդամենը մի քանի տասնամյակ հետո 50 մլն ավելի արաբները Եվրոպան կվերածեն մուսուլմանական մայրցամաքի»:

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью