Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Մրցանակաբաշխությու՞ն, թե՞ խայտառակություն. մանրամասներ՝ Փարիզում կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017»-ից

ЛАЙФ

Asekose.am-ը գրում է

Արդեն մի քանի օր է, ինչ հայկական շոու բիզնեսի գրեթե ողջ աստղաբույլը մեկնել է Ֆրանսիա, ավելի կոնկրետ՝ Փարիզ: Պատճառն օրեր առաջ այնտեղ առաջին անգամ կայացած «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունն է, որի կազմակերպիչներն Աննա Կարոլինան և Հայկ Շահբազյանն են, ով ի դեպ՝ երգչուհի Անուշիկ Ալավերդյանի ամուսինն է: Սիրուշո, Քրիստինե Պեպելյան, Էրիկ, Ավետ Բարսեղյան, Նազենի Հովհաննիսյան, Թաթա, Հարութ Փամբուկչյան, Ջիվան Գասպարյան, Հռիփսիմե Հակոբյան և Մարտին Մկրտչյան, Անուշիկ Ալավերդյան, «Ամարաս»  պարային համույթ և այլք... Ահա այն արտիստները, ովքեր մասնակցել են մրցանակաբաշխությանը, իսկ նրանցից ոմանք էլ՝ արժանացել մրցանակների՝ հատուկ սիմվոլով արձանիկների, որոնք խորհրդանշում են հայ-եվրոպական եղբայրությունը` երկու տարածաշրջանների քարտեզներով։ Ըստ մեր տեղեկությունների՝ մրցանակաբաշխության տոմսերի արժեքը սկսել է 60-ից եվրոյից և հասել մինչև 220 եվրո:

Ուսումնասիրելով շոու բիզնեսի ներկայացուցիչների սոցիալական էջերում տեղադրած լուսանկարները, որոնք արված են մրցանակաբաշխության ժամանակ, տպավորություն է, որ ամեն բան նախատեսվածից լավ է անցել, և բոլորը գոհ հեռացել են Փարիզի ամենահայտնի՝ «Զենիթ» համերգասրահից: Պարզվում է, սակայն, ամեն ինչ այդքան էլ հարթ չէ ընթացել, ինչպես որ թվում է: Սկսենք, թերևս, սկզբից:

«Ոչ թե մրցանակաբաշխություն, այլ՝ խայտառակություն»,- ահա այսպես նկարագրեց «Armenian Europe Music Awards Paris 2017»-ը մեր աղբյուրներից մեկը, ով անձամբ ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը: Ըստ նրա խոսքերի՝ ավելի քան մեկ տարի կազմակերպած համերգն անցել է բավական անկազմակերպ պայմաններում, ինչը չի վրիպել նույնիսկ հանդիսատեսի աչքից:

Բավական չէ, որ մրցանակաբաշխությունը մեկնարկել է նախատեսվածից ավելի ուշ, ավելին, հանդիսատեսը սահմանված 25 րոպեի ընդմիջման փոխարեն ստիպված է եղել սպասել ավելի քան 40 րոպե: Դա էլ բավական չէ, այս սկսվել է դիզայներ Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան ցուցադրությամբ, ինչի կապակցությամբ, ոչ թե նորաձևություն դիտելու, այլ իրենց սիրելի արտիստներին լսել ցանկացող երկրպագուներն իրենց մեջ իրենց դժգոհությունն են հայտնել:

Հիմա անցում կատարենք երգիչ, երգչուհիներին, որոնցից ոմանք նույնիսկ չեն բարեհաճել հանդես գալ կենդանի հնչողությամբ: Այսպես, օրինակ, Գաբի Գալոյանը,  բարձրանալով բեմ, երևի չէր էլ պատկերացնի, որ կհայտնվի իր համար ոչ հաճելի իրավիճակում: Բանն այն է, որ երգչուհու ոչ կենդանի հնչողությամբ ելույթի ժամանակ, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված ասել, «դիսկը քցել» է, ինչի արդյունքում Գաբին ստիպված է եղել մի քանի անգամ կրկնել երգի կրկներգը՝ ցույց տալով, թե իբրև ոչինչ էլ չի եղել, և ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Տարօրինակն ինձ համար այն է, որ հետևելով Գաբիի՝ ժամանակ առ ժամանակ հրապարակած երաժտական տեսանյութերին, պարզ երևում է, որ նա կենդանի հնչողությամբ հանդես գալու խնդիր ամենևին չունի, թե ինչն է վերջինիս՝ «ֆանագրամայի» տակ երգելու պատճառը, չգիտեմ: Ինչևէ: Նշեմ նաև, որ սա միակ տեխնիկական խնդիրը չի եղել, որոնց մասին, սակայն կգերադասեմ լռել:

Բացի այս ամենից, հանդիսադեսի դժգոհության առիթ է հանդիսացել այն փաստը, որ մի շարք երգիչներ ժամանակի սղության պատճառով չեն հասցրել ելույթ ունենալ, թեպետ մինչ մրցանակաբաշխությունը տարածված գովազդային տեսանյութում հայտարարված է եղել նրանց անունները: Օրինակ, «Տարվա լավագույն երգիչ» ճանաչված Էրիկը, ում, ի դեպ, հրավիրված հյուրերի փոխարեն չգիտես ինչու մրցանակ է հանձնել համերգի հաղորդավարներից մեկը՝ Ավետ Բարսեղյանը, ընդամենը գերադասել է վրացերեն ակապելլա կատարել (չեմ հիշում որևէ մրցանակաբաշխություն, լինի դա հայկական, թե՝ արտասահմանյան, որ լավագույն երգիչ ճանաչված արտիստը մրցանակը ստանալուց հետո ելույթ չունենա): Ավելացնեմ, որ մրցանակաբաշխությունն այնքան է ձգձգվել (ավելի քան 6 ժամ), որ վերջում մարդիկ, պարզապես չդիմանալով, կամաց-կամաց հեռացել են հենց սկզբից էլ ոչ այդքան լիքը դահլիճից:

Իհարկե, այս ամենի մեջ ուրախալին այն է, որ Փարիզում ապրող հայերը ևս մեկ անգամ հնարավորություն ունեցան լսելու իրենց սիրելի կատարողներին՝ վայելելով հայկական երաժշտությունն ու պարը, հնարավորություն ունեցան ներկա գտնվելու առաջին անգամ կայացող հայկական մրցանակաբաշխությանը, բայց էլ ավելի ուրախալի կլիներ այն փաստը, երբ այս ամենը նրանք վայելեին ավելի կազմակերպված և դասակարգված պայմաններում: Հուսանք այս բացթողումները պայմանավորված էին այն հանգամանքով, որ սա նմանատիպ առաջին մրցանակաբաշխությունն է, և ինչպես ընդունված է ասել, ամեն ինչ դեռ առջևում է:

 

Стрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в ТавушеГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостью