Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ. նոր կյանքի սկի՞զբ, թե՞ արագացված մահ

ФОТО

Ուսումնասիրելով և ճանաչելով շրջակա միջավայրը՝ մարդն անընդհատ փոփոխում է բնությունը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար խախտելով բնապահպանության հաշվեկշիռը: Անցած 20-րդ դարը բնութագրվեց աշխարհը վերափոխող գիտատեխնիկական առաջընթացով: 70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիան, և մոլեկուլյար գենետիկայում ստեղծվեց նոր ուղղություն՝ գենային ինժեներիա: Գենային ինժեներիայի մեթոդները հնարավորություն են տալիս կենդանի օրգանիզմներում տեղադրելու այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի են և՛ գիտության մեջ, և՛ պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի կարևոր նպատակներից մեկը նոր տրանսգեն բույսերի և կենդանիների ստեղծումն է: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղադրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ): Առաջին տրանսգեն օրգանիզմները մշակվել են «Մոնսանտո» ընկերությունում (ԱՄՆ): Տրանսգեն բույսերի առաջին աճեցումները եղել են 1988 թ-ին, իսկ 1993 թ-ին դրանք առաջին անգամ հայտնվել են շուկայում:

 

Երկրագնդում ապրում է ավելի քան 7 մլրդ բնակչություն, որից 1/3-ը թերսնված է: Ավելին՝ մարդու կերաբաժնին անհրաժեշտ 50% սպիտակուցներից միայն 15-20%-ն է ապահովված: Մի կողմից գենային ինժեներիայի մեթոդների շնորհիվ բազմաթիվ խնդիրներ հաղթահարվեցին գյուղատնտեսության, արդյունաբերության և բժշկության բնագավառներում, սակայն դրան զուգահեռ՝ ԴՆԹ-ի մոլեկուլների հետ գործողությունները նաև լուրջ մտավախությունների տեղիք են տալիս: Որպես հետևանք, ի վերջո, կարող են առաջանալ պաթոգեն մանրէների և վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն ներկայումս օգտագործվող բոլոր հակաբորբոքիչների (անտիբիոտիկների) նկատմամբ:

Տեղափոխված գենը կարող է ազդել հարևան գեների վրա, և այդ ազդեցությունը, հնարավոր է, տարածվի նաև մինչ այդ լռող գեների վրա:

 

Հենց այս խնդրին էր նվիրված դեկտեմբերի 5-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կազմակերպված «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածություն. օգուտներ և մարտահրավերներ» թեմայով հանրային քննարկումը, որին մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության և կենսաբանության ֆակուլտետների ուսանողները, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության բաժնի մեկ ուսանողուհի:

Похожее изображение

 

Միջոցառմանը, բացի Էկոիրավունքի կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանից, ներկա էին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցը:

Աիդա Իսկոյանը ներկայացրեց ոլորտը, արդի հիմնախնդիրները և ոլորտի կարգավորմանն ուղղված միջազգային իրավական ակտերը: Մասնակիցներին, մասնավորապես ուսանողներին ողջունեց նաև դեկան Գագիկ Ղազինյանը. «Շատ ողջունելի է, որ Էկոիրավունքի կենտրոնը բավականին ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալում, առավել ողջունելի և ուրախալի է, որ այդ գործունեության մասնակից են նաև ուսանողները»:

Картинки по запросу Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

 

Մինչ զեկույցներին անդրադառնալը քննարկման մասնակիցները դիտեցին անիմացիոն մի տեսահոլովակ, որը մանրամասն ներկայացնում էր գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման պատմությունը, հետևանքները և հնարավոր վտանգները: Այնուհետև բանախոսները ներկայացրին ոչ միայն ԳՁՕ-ների գործածության դրական և բացասական կողմերը, այլև դրանց ներկրման իրավական կարգավորումն աշխարհում և ՀՀ-ում, ինչպես նաև ԳՁՕ պարունակող սննդամթերքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության հիմնահարցերը: Յուրաքանչյուր զեկույցից հետո մասնակիցների միջև ակտիվ ու երկար քննարկում էր ծավալվում, ինչը վկայում էր այն մասին, որ զեկույցները պատրաստված էին բավականին հետաքրքիր և բովանդակալից:

Քննարկման բոլոր մասնակիցների կարծիքներն ու փաստարկները, ի վերջո, հանգեցին հետևյալ եզրակացությանը՝ եթե գիտությունը չի ապացուցել, որ դրանք 100%-ով անվտանգ են մարդու և ընդհանրապես ամբողջ էկոհամակարգի համար, ապա դրանց օգտագործումը պետք է արգելվի:

Картинки по запросу Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

 

«Այնուամենայնիվ, համեմատության մեջ դնելով ԳՁՕ-ների դրական ու բացասական կողմերը, օգուտները և մարտահրավերները, կարող ենք փաստել՝ ԳՁՕ-ները որոշակիորեն լուծում են պարենի ապահովվածության հիմնախնդիրը, բայց հաշվի առնելով ԳՁՕ-ների թողած բացասական հետևանքները և ենթադրելով հնարավոր մարտահրավերները` ի վերջո պետք է հնարավորինս վերահսկել այս ոլորտը և հստակ օրենք մշակել»,- իր միտքն ամփոփեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Մելիքյանը:

Հավելենք, որ շատ երկրներում՝ Հունաստանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Վենեսուելայում, Ալժիրում, Թայլանդում, Բենինում, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի մի շարք նահանգներում կտրականապես արգելված է ԳՁՕ-ների օգտագործումը: Այս խնդրի դեմ պայքարում Հայաստանը սկսնակ է: Միայն 2004 թ-ին է ՀՀ-ն միացել Կենսաանվտանգության մասին կարթագենյան արձանագրությանը, որը ԳՁՕ-ների տրանսսահմանային տեղաշարժը կարգավորող իրավական առաջին փաստաթուղթն է: Ներկայումս Հայաստանում մշակվում է «Գենետիկորեն փոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով կկարգավորվեն գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, մշակման, արտահանման խնդիրները:

Похожее изображение

 

Ի դեպ…

Գիտնականներն արդեն լոլիկի ԴՆԹ-ի գենի մեջ ներկառուցել են արկտիկական ձկան գենը: Ըստ այդմ՝ բանջարեղենի ձևափոխված այդ տեսակը, ինչպես խորը ջրերում ապրող հյուսիսային ձուկը, շատ հեշտ է դիմակայում ցրտին:

Գենային ինժեներիայի հաջորդ «հրաշքը» կարտոֆիլն է, որին կոլորադյան բզեզն անգամ չի կարող վնասել, քանի որ կարտոֆիլի գենոմի մեջ ներկցված է վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա այլ միջատներ էլ են նստում, օրինակ՝ թիթեռ, զատիկ, մեղու, հետևաբար դրանք էլ են ոչնչանում: Դրանց ոչնչացման հետևանքով էլ սկսեցին ոչնչանալ նաև թռչունների այն տեսակները, որոնք սնվում են այդ միջատներով:

Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ У снижения курса доллара есть другие политические причиныТрибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак КарапетянОбращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня ТрудаЕщё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открытЖители Киранца возмущены встречей с ПашиняномЧто дадут переговоры в Казахстане?В «Гражданском договоре» рассветы не мирныеВ Черногории введут 7-часовый рабочий день В Армении продолжаются работы по капитальному ремонту Севанского транспортного узла Bloomberg: Макрон строит более тесные отношения с Си для влияния на Путина Экс-омбудсмен Армении: Позорная кампания против архиепископа Галстаняна направляется чиновниками Глава ЕК допустила блокировку TikTok в Евросоюзе Блинкен: Россия сегодня производит оружие быстрее, чем когда-либо в истории благодаря Китаю Генсек СЕ приветствовала договоренность между Арменией и Азербайджаном В Казахстане задержали экс-главу МВД по делу о массовых беспорядках Погода в Армении: спад жары В Крыму воссоздали комнату Пушкина в Гурзуфе Парламент Армении снял с повестки вопрос избрания судьи Конституционного суда Эксперт: После беседы с госсекретарем США президент Азербайджана может отказаться от части требований Власти Армении считают, что должников не следует оставлять без средств к существованию Блок «Армения»: Союзники действующей власти – турки и азербайджанцы, а оппозиции – русские Пашинян пролил воду на стол и одежду дабы объяснить, что он делает в Тавушской области Против односторонних уступок: Группа граждан перекрыла улицу Амиряна у Театрального института США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации ПутинаСтраны G7 достигли соглашения по отказу от угля к 2035 году КГД Армении: Через новую систему физлицам переведены выплаты на сумму более 1,6 млн. долларов Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак КарапетянАкции протеста в Тавуше постепенно расширяются