Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Գեյշաներ․ աշխարհի ամենաառեղծվածային կանանց բոլոր գաղտնիքները

ЛАЙФ

 Life.tert.am-ը գրում է

Գեյշաները Ծագող արևի երկրի գլխավոր խորհրդանիշներից մեկն են։ Թյուր կարծիք կա, որ նրանք մարմնավաճառներ են, սակայն, իրականում նրանք միանգամայն այլ առաքելություն ունեն։

Interesnoznat-ը գրում է, որ գեյշաներին անվանում են կին-ծաղիկ։ Նրանց միակ առաքելությունն ու նպատակը սեփական ինքնասիրությունը պահելով՝ տղամարդկանց հաճույք պատճառելն է։

Պատմության առաջին գեյշաները տղամարդիկ են եղել։ Նրանք «ծաղրածուի» կարգավիճակ են ունեցել։ Տղամարդ գեյշաները պետք է զվարճացնեին մարդկանց ու իրենց էրոտիկ երգերով պատրաստեին նրանց մարմնավաճառների հետ հանդիպմանը։ Սակայն, հետագայում գեյշայի դերում իրեն փորձեց Կասեն-սան  անունով մի կին։ XVIII դարի կեսին այլևս գոյություն չունեին տղամարդ գեյշաներ։ Այս գործն իրենց ուսերին վերցրին կանայք։ Ձևավորվեց գեյշաների երկու խումբ՝ սիրո-գեյսա (սպիտակ գեյշա ) և կորոբի-գեյսա (գցող գեյշա)։ Առաջին խմբին պատկանող գեյշաները միայն զվարճացնում էին մարդկանց, իսկ երկրորդ խմբինները՝ մարմնավաճառությամբ զբաղվում։ 1779 թվականին գեյշաներին արգելվեց մարմնավաճառությամբ զբաղվել ու նույնիսկ տղամարդկանց հետ նույն սեղանի շուրջ նստել և վառ գույնի հագուստ հագնել։

Ի դեպ, մարմնավաճառներին ու գեյշաներին տարբերելու մեկ միջոց կա՝ գեյշաների կիմանոյի գոտին հետևից է կապված, իսկ մարմնավաճառներինը՝ դիմացից։

Գեյշա դառնալը հեշտ գործ չէ։ Կան այդպիսի հատուկ դպրոցներ, որտեղ աղջիկներին սովորեցնում են նուրբ ու իմաստուն կին լինելու գաղտնիքները։ Նախկինում աղքատ ընտանիքները վաճառում էին իրենց աղջիկներին այդ դպրոցներին, սակայն այժմ աղջիկը չի կարող այստեղ ընդունվել, եթե դեռ միջնակարգ կրթություն չի ստացել։ Սովորաբար, աղջիկներն այստեղ են հայտնվում 15-16 տարեկանում։

Նրանք դժվար աշխատանք են տանում, մինչև գեյշա դառնալը։ Առաջին փուլում նրանց անվանում են Սիկոմի։ Այս ընթացքում նրանք օգնում են ավագ գեյշաներին նոր աղջիկներ փնտրել։ Երկրորդ փուլում նրանց անվանում են Մինարայի։ Այս ընթացքում նրանք հետևում են ավագ գեյշաներին, սովորում, թե ինչպես է պետք շարժվել, դիմահարդարվել, բանստեղծություններ գրել, երգել, նկարել, ստեղծագործել, սակե լցնել, գայթակղել տղամարդկանց, սակայն չափը չանցնել, առեղծվածային, բայց բացահայտ լինել և այլն։

Գեյշաները պետք է զվարճացնեն միայն այն տղամարդկանց, որոնց ցանկանում են։ Նրանց համբույրը երբեք շարունակություն չի ունենում։ Ի դեպ, շատ կարևոր է, որ այն ամենն, ինչ անում է գեյշան ի սրտե, բայց վճարովի լինի։ Նրանց տված գումարն անվանում են «ծաղկային գումար»։

Երրորդ փուլում աղջիկներին անվանում են Մայկո։ Նրանք արդեն կարող են ներկա գտնվել թեյախմությանը, սակայն միայն իրենց «ավագ քրոջ»՝ տարիքով մեծ գեյշայի հետ։ Ավագ ու կրտսեր քույրերը հատուկ ծեսի միջով են անցնում, որից հետո հավերժ միմյանց են կապվում։

Երբ գեյշան դառնում է 17 տարեկան, նա կարող է սեփական երկրպագու ունենալ, որը պետք է ապահովի նրա անհոգ գոյությունը, նրա համար նոր հագուստ գնի և այլն։ Երբեմն, նրանց ինտիմ հարաբերությունները կամ նույնիսկ սերն է կապում։ Նա նույնիսկ կարող է երեխա ունենալ։

Նրանք նաև կարող են ամուսնանալ։ Հաճախ, նրանք ամուսնանում են կայացած ու հարուստ մարդկանց հետ։ Սակայն, ամուսնանալուց հետո գեյշան պետք է հրաժարվի մասնագիտությունից։ Այս դեպքի համար ճապոնացիները նույնպես ծես ունեն։ Եթե գեյշան ցանկանում է հեռանալ, ապա նա պետք է բոլոր իր ծանոթներին, հաճախորդներին, քույրերին հատուկ ուտեստ ուղարկի՝ եփած բրինձ։ Եթե բրինձը սպիտակ է, ապա նա այլևս չի վերադառնա, իսկ եթե կարմիր, ապա ամեն ինչ կարող է պատահել։

Այսօր այս մասնագիտությունը վերանում է։ Կիոտոն համարվում է գեյշաների քաղաք, սակայն այնտեղ մոտավորապես 300 գեյշա է մնացել։ Քաղաքի փողոցներով շրջող «գեյշաները» սովորաբար հասարակ կանայք են, որոնք ցանկանում են գումար վաստակել՝ զբոսաշրջիկների հետ լուսանկարվելով։

Այժմ Ճապոնիայում երկու տղամարդ գեյշա կա։ Նրանցից մեկի անունն Էյտարո է, նա աշխատում է թեյի տներից մեկում։ Նրա մայրը ևս գեյշա էր և տղան փոքր տարիքում որոշել է նույնպես գեյշա դառնալ։ Նա անում է այն ամենը, ինչ կին գեյշաները և նույնիսկ նրանց պես հագնվում ու դիմահարդարվում է։

Пашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в Тавуше