Ինչպես ազատվել արյան բարձր ճնշումից
ԼԱՅՖmed.tert.am-ը գրում է.
Էդինբուրգի համալսարանի սրտաբանական կենտրոնի բժշկական քոլեջի մասնագետները նշել են գիտական հետազոտությունների հիման վրա ձևավորված հիպերտոնիայով հիվանդների առողջության գլխավոր կանոնները:
Ինչպես նշում է med2.ru-ն, մասնագետների խորհուրդները կօգնեն կանգնեցնել հիպերտոնիայի զարգացումն այն մարդկանց մոտ, ում մոտ ճնշման հետ կապված խնդիրները դեռ նոր են զարգանում:
1.Ընտելացրեք ձեզ նրան, որ հարկավոր է պարբերաբար չափել ճնշումը: Տոնոմետր հարկավոր է գնել 35 տարեկանից հետո, սակայն ոմանց մոտ ճնշման հետ կապված խնդիրները սկսում են արդեն 30 տարեկանում: Եթե զգում եք թուլություն, գլխում տհաճ զգացողություններ, սրտխառնոց, ապա չափեք ճնշումը:
2. Կառավարեք ձեր քաշը. մարմնի ավելորդ քաշը նպաստում է ճնշման բարձրացմանը, բացի այդ, հայտնի է, որ 3-4 կգ նիհարելը նպաստում է ճնշման 3-4 մմ ս․ս նվազմանը:
3. Շաբաթական գոնե մեկ անգամ, քրտնելու աստիճան զբաղվեք սպորտով: Ապացուցված է, որ քրտնարտադրությունը դրական է ազդում օրգանիզմի վրա, այն թեթևացնում է երիկամների ծանրաբեռնվածությունն ու մարզում է անոթները:
4. Եթե ճնշումը սկսել է բարձրանալ, սակայն չի գերազանցում 140 մմ.ս.ս., ապա օգտագործեք միզամուղ հատկությամբ դեղաբույսեր:
5. Աշխատեք հնարավորինս քիչ աղ օգտագործել:
6. Եվ ևս մեկ խորհուրդ. եթե ձեզ բժիշկը նշանակել է հիպերտոնիայի դեմ պայքարող դեղամիջոցներ, ապա շատ կարևոր է այն կանոնավոր օգտագործել և ոչ թե այն ժամանակ, երբ ձեզ վատ կզգաք: