Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միրգ, որը կօգնի այրել ճարպերն ու մաքրել օրգանիզմը շլակներից ու տոքսիններից. ինչպես ազատվել ավելորդ քաշից կիվիի օգնությամբ

LIFE

med.tert.am-ը գրում է.

Կարճ ժամանակում մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից ազատվելու համար գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, սակայն դրանցից ոչ բոլորն են արդյունավետ ու անվնաս: Կիվիով դիետաներն այդ բազմաթիվ մեթոդներից են, սակայն ի տարբերություն մյուսների՝ այս դիետաներն իսկապես շատ արդյունավետ են: Ընդ որում՝ կիվին ոչ միայն չի վնասում, այլև նույնիսկ օգտակար է: Այս համեղ միրգն անչափ սննդարար և օգտակար է օրգանիզմի համար՝ հատկապես առավոտյան սոված փորին ուտելու դեպքում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիվիով դիետաներ, որոնք կօգնեն շատ արագ մաքրել օրգանիզմը, այրել ավելորդ ճարպերն ու հագեցնել օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններով:

Կիվին պարունակում է կարնիտին՝ բուսական ծագման ճարպերն այրող միջոց, ինչպես նաև մանրաթելեր, վիտամին C, ֆլավոնոիդներ ու հակաօքսիդանտներ: Ընդ որում՝ այն ունի շատ ցածր կալորիականությունը, ուստի հիանալի միջոց է բեռնաթափման օր կազամակերպելու համար:

Առավոտյան սոված փորին մեկ հատ կիվի ուտելը շատ օգտակար է, սակայն միայն ստամոքսի խոցային հիվանդության ու գաստրիտի բացակայության դեպքում: Որոշ մարդիկ կիվի ուտում են առանց կեղևազրկելու, քանի որ այս  մրգի կեղև նույնպես պարունակում է մի շարք օգտակար նյութեր ու մանրաթելեր: Չկեղևազրկված կիվին, իհարկե, ոչ բոլոր կուտեն, սակայն ամեն առավոտ ընդամենը մեկ կիվի ուտելն ուժ ու եռանդ կհաղորդի մարմնին ամբողջ օրվա համար:

Այս միրգն օգնում է մաքրել աղիները: Բացի այդ, իր պարունակած վիտամինների շնորհիվ այն նաև օգնում է չչարաշահել սննդամթերքն ու քիչ ուտել: Պարզվում է՝ շատ հաճախ մարդիկ անկառավարելի ախորժակ են ունենում օրգանիզմում որոշ նյութերի պակասի հետևանքով (օրինակ՝ ցինկի):

Կիվիով բեռնաթափման օր

Շաբաթական մեկ կամ առավելագույնը երկու անգամ կարելի է կազմակերպել բեռնաթափման օր, որի ընթացքում խորհուրդ է տրվում ուտել 6 հատ կիվի և խմել 1,5 լիտր անյուղ կեֆիր կամ առանց շաքարավազի և քաղցրացուցիչների յոգուրտ: Այս ընթացքում մարսողական համակարգը կհանգստանա, իսկ աղիները կմաքրվեն: Կիվիով բեռնաթափման օրվա ընթացքում կարելի է ազատվել մոտ 2 կգ ավելորդ քաշից:

Բեռնաթափման օրվա ընթացքում կարելի է խմել կոկտեյլներ: Կարելի է կեֆիրն ու կիվին խառնել կոտորակիչի օգնությամբ, մինչև դառնա համասեռ զանգված : Կարելի է նաև կոկտեյլը պատրաստելիս կիվիի փոխարեն օգտագործել նարինջ կամ հատապտուղներ, ինչը կօգնի օրվա սննդակարգն ավելի բազմազան դարձնել և ավելի հեշտ դիմանալ սննդի մեջ սահմանափակումներին: Ընդ որում՝ սննդակարգում կոկտեյլների առկայությունը ոչ մի կերպ չի ազդի բեռնաթափման օրվա արյունավետության վրա:

Կիվիով դիետաներ

Գոյություն ունեն նաև կիվիով դիետաներ, որոնք նույնպես հիանալի արդյունք են տալիս: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կիվիով դիետայի երկու տարբերակ, որոնք նախատեսված են մեկ շաբաթվա համար և երկուսն էլ շատ արդյունավետ են:

Կիվիով կանաչ դիետա

Նախաճաշ

Նախաճաշին հարկավոր է պատրաստել աղցան 1 կապ հազարով, 1 հատ բուլղարական պղպեղով, 1 կիվիով և 2 ճյուղ կանաչ սոխով: Աղցանին կարելի է ավելացնել 1 ճ.գ. ֆրանսիական մանանեխ կամ կիտրոնի հյութ:

Լանչ

Նախաճաշից երկու ժամ անց հարկավոր է պատրաստել կոկտեյլ 1 կանաչ խնձորով, 1 կիվիով և 1 բանանով: Հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ և խառնել, մինչև դառնա համասեռ զանգված: Եթե կոկտեյլ պատարստելու հնարավորություն չկա, ապա կարելի է պարզապես ուտել մրգեր:

Ճաշ

Ճաշի համար հարկավոր է 3 ճ.գ. վարսակի փաթիլներին ավելացնել մեկ բաժակ բնական յոգուրտ, մի բուռ չամիչ, մանր կտրատված մանդարին ու կիվի, այնուհետև թրմել վարսակը մոտ 15 րոպե, խառնել և վայելել համեղ ուտեստը:

Հետճաշիկ

Հետճաշիկին հարկավոր է պատրաստել մրգային աղցան: Կտրատել 1 բանանը, 1 խնձորը և 1 կիվի, ավելացնել մի բաժակ կեֆիր կամ յոգուրտ և լավ խառնել: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև մի պտղունց դարչին:

Ընթրիք

Ընթրիքին անհրաժեշտ է եփել մի փոքր շագանակագույն բրինձ և պատրաստել շատ յուրահատուկ, սակայն անչափ համեղ ու սննդարար աղցան: 50 գրամ եփած շագանակագույն բրնձին հարկավոր է ավելացնել 1 հատ կիվի, 1 հատ խնձոր կամ տանձ, հազարի թերթիկներ և մի բաժակ կեֆիր:

Քնելուց առաջ

Քնելուց առաջ կարելի է ուտել 1 հատ նարինջ կամ խմել մի բաժակ կեֆիր:

Կիվիով սպիտակուցային դիետա

Նախաճաշ

Նախաճաշին անհրաժեշտ է պատրաստել շատ համեղ աղցան 100 գրամ խաշած շագանակագույն բրնձով, 1 հատ մանր կտրատված կիվիով, 1 հատ քերիչով մանրացրած խնձորով և 30 գրամ «Ֆետա» պանրով: Աղցանի հետ կարելի է ըմպել նաև մեկ բաժակ կանաչ թեյ:

Լանչ

Լանչն կարելի է ուտել 1 հատ բանան և 1 հատ կիվի: Հնարավորության դեպքում հարկավոր պատրաստել մրգային կոկտեյլ. անհրաժեշտ է կոտորակիչով լավ խառնել 1 կիվին, 1 բանանն ու 1 կիտրոնը, մինչև ստացվի համասեռ զանգված:

Ճաշ

Ճաշին հարկավոր է պատրաստել ևս մի հրաշալի աղցան: 150 գրամ հավի խաշած փափկամիսը, կես թուրինջն ու 2 հատ կիվին կտրատել, ավելացնել մի փոքր կանաչ սոխ, 1 հատ մանր կտրատած խաշած ձու և լավ խառնել:  Աղցանն անհրաժեշտ է համեմել մի փոքր աղով, պղպեղով, կիտրոնի հյութով ու 1 ճ.գ. ձիթայուղով:

Հետճաշիկ

Պատրաստել աղցան ½ բանանով, 2 կիվիով, 1 թ.գ. չամիչով և 200 գրամ անյուղ ու ոչ քաղցր յոգուրտով: Ցանկության դեպքում նման աղցան կարելի է պատրաստել նաև կեֆիրով:

Ընթրիք

50 գրամ «Ֆետա» պանիրն ու 2 հատ կիվին կտրատել, ավելացնել 50 գրամ խաշած շագանակագույն բրնձին և լավ խառնել: Աղցանը համեմել 1 թ.գ. ձիթապտղի յուղով և մի փոքր ռեհանով:

Քնելուց առաջ

Քնելուց առաջ կարելի է խմել մեկ բաժակ անյուղ կեֆիր կամ յոգուրտ:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer