Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ըստ Արևմուտքի` Ռուսաստանը ռազմական գործողություններ է նախապատրաստում Ղարաբաղում

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Օրերս Stratfor վերլուծական ընկերության փոխնախագահ Ռևա Գուժոնը հետաքրքիր հայտարարություն է արել ԼՂ հակամարտության առնչությամբ: Stratfor–ը համարվում է «ստվերային ԿՀՎ» այն իմաստով, որ հաճախ հանդես է գալիս, այսպես կոչված, ռազմավարական տեղեկատվության «արտահոսքերով» և ներկայացնում ամերիկյան պատկերացումներն այս կամ այն հարցի շուրջ:

Եվ այսպես: Ռևա Գուժոնը հայտարարել է. «Կովկասում, Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը խաղում է և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, կան հետաքրքիր միտումներ: Այնտեղ դեռևս առկա է ռազմական էքսկալացիայի վտանգ: Կարծում եմ` Ռուսաստանի նպատակը հակամարտությունում և բանակցություններում իր դիրքերը ամրացնելն է: Հատկապես այն պատճառով, որ Թուրքիան զբաղված է Սիրիայում իր գերակայություններով: Իրանը նույնպես զբաղված է իր գործերով: Ուստի Ռուսաստանը տարածք ունի` ընդլայնելու իր ներկայությունը Կովկասում»:

Ըստ Գուժոնի` ռազմական գործողությունները Ռուսաստանին անհրաժեշտ են «մեռյալ կետից շարժելու պատժամիջոցներին, Ուկրաինային ու բոլոր նման մեծ խնդիրներին առնչվող իրավիճակը»: «Ռուսաստանը կգնա նման քայլի, որպեսզի գրավի Արևմուտքի ուշադրությունը»,– ասել է նա:

Նրա կարծիքով` Ռուսաստանը նման քայլի չի գնա ՆԱՏՕ–ի տարածքում, օրինակ, Բալթյան երկրներում, ռազմական գործողությունների թատերաբեմ կարող են լինել Բալկաններն ու Ղարաբաղը:

Գուժոնի այս հայտարարության համապատկերի վրա ուշագրավ է Եվրոպայում ԱՄՆ–ի միացյալ զինված ուժերի հրամանատար գեներալ Կերտիս Սկապարոտիի հայտարարությունը: Ինչպես հաղորդել է Եվրոպայում ԱՄՆ–ի միացյալ զինված ուժերի կայքը` մի քանի օր առաջ Սենատի կոմիտեի լսումների ժամանակ ամերիկացի գեներալը նշել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը աշխարհում, մասնավորապես, Ղարաբաղում: Ամերիկացի հրամանատարը համարում է, որ Ռուսաստանը խոչընդոտում է հակամարտությունների կարգավորմանը հետխորհրդային տարածությունում: «Մոսկվան, զինելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, ապակայունացնող դեր է խաղում ղարաբաղյան հակամարտությունում: Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը պետք է օգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանը շարունակում է ռազմաբազա պահել Հայաստանի տարածքում»,– հայտարարել է գեներալը:

Նրա խոսքով` Ուկրաինան և Վրաստանը ևս գտնվում են Մոսկվայի կողմից ագրեսիվ գործողությունների սպառնալիքի ներքո: Բացի այդ, «Ռուսաստանը լարվածություն է առաջացնում` Բալկաններում եվրոպական և ատլանտյան ինտեգրումը դանդաղեցնելու համար»,–հավելել է գեներալը: Իսկ գերմանական Frankfurter Allgemeine Zeitung–ի կարծիքով էլ` այս պահին իր աշխարհաքաղաքական նշանակությամբ «Կովկասը բարձրացել է Բալկանների մակարդակի»:

Պատահական չէ նաև բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալի գնահատականը, որ «շատերն սպասում են այս տարվա գարնանը ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մեծացմանը, քանի որ 2016 թ. ապրիլյան բախումներից հետո կարգավորման գործընթացում քաղաքական առաջընթաց չի գրանցվել ու չկան փաստեր, որոնք կվկայեն, որ դիվանագիտությունը հասել է որևէ նպատակի: Ադրբեջանում այդ հիասթափությունն ավելի խորն է, քանի որ վերջին տարում ԼՂ հակամարտության շուրջ քաղաքական որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

Փակագծում նշենք, որ երեկ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդը հայտարարել է, որ առաջիկայում ԱԳ նախարարները նախապատրաստելու են նախագահների հանդիպում: Եթե հանդիպումը կայանա, առաջինը կլինի Սանկտ Պետերբուրգից հետո: Ինչևէ:

Վերջին շրջանում արևմտյան, նաև ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանն Աբխազիա է տեղափոխել С–300 զենիթա–հրթիռային համակարգեր: Իսկ մի քանի օր առաջ էլ ադրբեջանական haqqin.az–ը գրել էր, որ Վրաստանի տարածքով ռուսական պետհամարանիշներով մեքենաները Հայաստան են տեղափոխել ռազմական տեխնիկա: Այս տեղեկությունները հերքել էին թե ռուսական, թե վրացական կողմերը:

Արևմուտքը տեղեկատվական ծուղա՞կ է լարում Ռուսաստանի դեմ, թե խնդիրն այլ է, կպարզվի առաջիկայում: Միայն թե հուսանք, որ դրա վկան չի լինի Ադրբեջանի նոր ագրեսիան Ղարաբաղի դեմ:

Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին Ֆինլանդիայի նախագահը նշել է պատերազմից խուսափելու լավագույն միջոցը Ռուս-թուրքական «օդային պատերազմ»․ ի՞նչ է պնդում Turkish Airlines-ըԲաքվի թիվ 153 դպրոցում հրդեհ է եղել (տեսանյութ) Ողբերգական դեպք. Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. մահացածի տղան տարիներ առաջ սպանվել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան ԱվինյանԻրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելու