Yerevan, 27.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչ են հուշում թուրքական սերիալները

PHOTO

Մինչ մենք արհամարհում ենք հարևան պետությանը, այն՝ շնորհիվ թիրախավորված պրոպագանդայի, գնալով ավելի ամուր  ու ներկայանալի է դառնում՝: Թուրքիան ստիպել է աշխարհին յուրաքանչյուր օրվա որոշակի հատված նվիրել թուրքական սերիալներին: Դրանք շատ տարածված են Գերմանիայում, Ռուսաստանում, մեծաթիվ այլ երկրներում: Օրինակ, «Փառահեղ դար» հեռուստասերիալն ամբողջ աշխարհում ունի հարյուր հիսուն միլիոն դիտող, ցուցադրվում է աշխարհի 42 երկրում, «Սև սերը» թարգմանվել է տասից ավելի լեզուներով և այլն:  Կմտածեք՝  պարզունակ սերիալներ են, ինչի՞ վրա ենք կենտրոնանում: Իսկապես, դրանց մեծամասնությունը կանխատեսելի սցենարական լուծումներ ունեն, համեմված են անհեթեթ, խիստ ռոմանտիկ զրույցներով: Բայց Թուրքիան «հետին պլանում» ասում է այն, ինչ ուզում է ասել: Եվ դա ասում է ոչ թե բուն սցենարով, այլ մատուցմամբ ու դետալներով, որոնք առաջին հայացքից չենք կարող նկատել:

serial

«Փառահեղ դարը» դիտելիս տպավորություն է, թե Տիգրան Մեծն իր ծովից ծով Հայաստանով անհաջողակ կզգար իրեն՝ եթե տեսներ գոնե մեկ սերիա: Տպավորություն է, թե Աստված ստեղծել է երկինքը, երկիրը, լույսը բաժանել խավարից ու անմիջապես հորինել հենց թուրքերին, այդ իսկ պատճառով էլ նրանք այդքան զորեղ կայսրություն ունեն: Պատմությունն ամբողջովին խեղաթյուրված է, խառնել են փաստերն ու տեղ-տեղ անգամ ժամանակագրությունը: Էլի կասեք՝ գրողը տանի թուրքերին, թող իրենց ստով տապակվեն, մեկ է, իրական պատմությունը խմբագրել չեն կարող: Բայց արի ու տես, որ հարյուր հիսուն միլիոնանոց լսարանը չգիտի, որ նրանք ստում են: Այդ հսկա լսարանը պատմություն չի կարդալու, բայց, այ, սերիալ դիտում է: Եվ տեսնում է, իբրև թե մեր տեղանքում Թուրքիան ամենահզոր պետությունն է: Սա՝ սյուժետայինը: Տեխնիկական առումով սերիալները նույնպես փայլում են. գրագետ ընտրված դերասանական կազմ, նկարահանումների բարձր որակ, մեդիայի կողմից բազմալեզու հարցազրույցներ, հոդվածներ՝ սերիալի հերոսների հետ ու մասին: Թուրքիան թիրախավորել է սերիալները՝ որպես մեծամասնությանը հասանելի պրոդուկտ և չի սխալվել: Շատ հայտնի է նաև «Սև սեր» հեռուստասերիալը, որի ամեն մասը տևում է երկուսուկես ժամ: Եվ պատկերացրեք, մարդիկ մեծագույն սիրով դիտում են այն՝ շաբաթվա մեջ ութից տասը ժամ նվիրելով արդեն սիրելի դարձած կերպարներին: Հասարակ պատմություն է. շատ գեղեցիկ աղքատ տղան սիրահարվում է գեղեցկուհի և ունևոր աղջկա, հետո ինչ-ինչ պատճառներով աղջիկն ամուսնանում է այլ տղայի հետ, աղքատ տղան հարստանում է, գալիս է վրեժ լուծելու, բայց երկուսը դեռ իրար են սիրում…Աշխարհի պես ծեծված ու հին սյուժե, ոչ մի կարևոր բան: Բայց սերիալը սկսվում է նրանով, որ գլխավոր հերոսը՝ Քեմալը (ուշադրություն դարձրեք՝ ինչ անուն են ընտրել ամենադրական ու գեղեցկադեմ երիտասարդի համար) գրադարանում Էմիլ Զոլա է վերցնում, ինչը խոշոր կադրով ցույց են տալիս: Մենք ենք, չէ՞, ասում, որ անգրագետ ազգ են, փնթի, չկանոնակարգված: Գլխավոր հերոսներն ունեն բարձրագույն կրթություն, սերիալում խոսում են առօրյա, բայց կիրթ լեզվով՝ ի տարբերություն մեր  սերիալային չոքեչոք հայերենի: Փողոցները փայլում են, ծովը շողում է: Այդ փնթիների տները, ի տարբերություն հայկական որոշ սերիալների ՝ ճչան ոսկեգույն, խայտառակ անճաշակ տների, կահավորված են մինիմալիստական ոճով. փայտե, թանկ կահույք, միատոն գունային անցումներ, պատերին՝ մեծ, թափանցիկ պատուհաններ, ծաղկամաններ: Ֆրանսիական տներ են հիշեցնում, կարողացել են նման զգացողություն առաջացնել: Ոչ մի ոսկեգույն ու սեղանին շպրտած դոլլարներ, ամեն բան ճաշակով է ու չափավոր:

Картинки по запросу kara sevda

Հատուկ շեշտադրված են թուրքերի բնավորության գծերը, սովորությունները, մշակույթը: Տղամարդիկ խիստ են, ձգտող ու ստեղծող, ընտանիքը անվիճելի արժեք է բոլորի համար, մեծի խոսքն օրենք է, կանայք խնամված են և նվիրված օջախին: Գրեթե բոլոր  առիթների ժամանակ նրանք ուտում են տոլմա, լավաշ՝ պարտադիր շեշտելով՝ մեր ուտեստը, մեր ավանդական ուտեստը, և այլն: Մինչ մենք յունեսկոներում կոկորդ ենք պատռում ինչ-ինչ ուտեստներ «հայաֆիկացնելու» համար, թուրքերը պարզունակ սերիալների օգնությամբ հարյուր հիսուն միլիոն մարդու սովորեցնում են, որ տոլման, լավաշը, և այլ հայկական ուտեստներ թուրքական են: Վերջ, հարցը լուծված է: Ո՞ւմ է պետք ՅՈՒՆԵՍԿՕ-յի վկայագիրը, անգամ եթե երդվեն, թե տոլման հայկական է: Բելգիացին կգնա Ստամբուլ, կպատվիրի թուրքական տոլմա, սերիալում է տեսել:

Կասենք՝ դե մեծ երկիր է: Վերջում էլ կավելացնենք ամենասիրելի արդարացումը՝ ծով ունեն, նավթ ունեն, դրա համար էլ կարողանում են:

Իսկ մենք չե՞նք կարողանում  մեր հերոսին էլ գրադարանում նկարահանել, չե՞նք կարողանում գիտակցել, որ կարմիր փայտից նուրբ կահույքն ավելի շքեղ է, քան ոսկեգույն արձանը՝ տան մեջտեղում դրված, և դա, մեղմ ասած, ծիծաղելի է: Չե՞նք կարող արգելել սցենարիստներին՝ չգրել երկխոսություն՝ «էթալ, հելնել, սֆթուց» բառերով: Դժվար չէ: Կասենք՝ բոլոր ոլորտները գրավել են կիսագրագետները, ի՞նչ անենք: Սցենարիստներն էլ կարդարանան՝ ինչ դիտում են, դա էլ գրում ու նկարահանում ենք:

Իսկ Թուրքիան չի նկարահանում այն, ինչ դիտում են: Նա ստիպել է ութամյա կրթությամբ տնային տնտեսուհուն  «Գուգլի» օգնությամբ պարզել՝ ով է Էմիլ Զոլան: Ստիպել է աչք փակել պատմական փաստերի վրա ու  բազմագույն, հետաքրքիր սերիալի միջոցով այլ պատմություն անգիր անել ու տարածել:

Похожее изображение

Մեզ չեն ստիպում դիտել մեր սերիալները, դրանք կարելի է բոյկոտել այնքան, մինչև որոշ սցենարիստներ կամ այլ գործով կզբաղվեն, կամ կկատարելագործվեն այնքան, որ անգամ ամենատրիվիալ սերիալից տասը րոպե դիտելիս սիրտդ չի խառնի, ու կհասցնես որևէ պետքական բան քաղել քեզ համար: Արդարանում ենք, թե լայն մասշտաբների համար է, պետք է հասկանալի լինի…Թուրքական սերիալն իրոք լայն մասշտաբների համար է, հարյուրավոր միլիոն դիտումներ բերող: Եվ այստեղ «մեղավորը» ամենևին էլ ծով ու նավթ ունենալը չէ: Ուղղակի նստել ու որոշել են, որ մարդկանց պետք է սովորեցնեն որակյալ կադրի, մաքուր խոսքի ու  արագ ընթացող սյուժեի: Ով կհամապատասխանի, կաշխատի, ով չի համապատասխանում, չի համագործակցում: Պարզ ու կոնկրետ որոշում, որը տվեց իր արդյունքները:

Թուրքիան պրոպագանդում է այն, ինչ իրեն է ձեռնտու: Մեզ մնում է դասեր քաղել հարևան երկրից, ու ոչ թե ձևացնել, թե նրանք գոյություն չունեն, այլ ապացուցել, որ մենք կարող ենք առանց իրենց պես ստելու էլ որակ ստեղծել: Բազմաշերտ պատմությունը թողած, նկարահանում ենք թմրամոլների ու անուղեղ տիկնիկների մասին արհեստական պատումներ, Մաթևոսյան ու Բակունց քարոզելու փոխարեն մարդկանց, չգիտես՝ ինչու, սովորեցնում ենք, որ հարուստ լինելը շատ վատ բան է, բոլորս պետք է աղքատ լինենք, այլապես հեռուստացույցի հարուստների պես վատը կդառնանք: Կարող ենք շատ ավելին, միայն թե ցանկություն է պետք, որովհետև վատի կողքին նաև տեսնում ենք, որ որոշ մասնագետներ փորձում են փրկել ոլորտը, ուղղակի համատարած խավարի մեջ փոքր լամպերը աղոտ են երևում: Ու մի խնդրանք սերիալ ստեղծողների մեծամասնությանը. մտածեք թուրքական սերիալների հաջողության մասին՝ նախքան հերթական սերիան փչացնելը: Բայց ոչ թե փորձեք անհաջող կրկնօրինակել, ինչպես որ արդեն անում եք, այլ ստեղծեք ձերը, որ որակյալ լինի: Ծովն ու նավթը մեղավոր չեն, որ դուք հեշտ ուղի եք ընտրում՝ քարքարոտ ճանապարհներով երկրում:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia