Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ-ն քաղաքական մարաթոնի առաջամարտիկ է համարում
POLITICSՆախընտրական քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական մարաթոնի առաջամարտիկն է: Մարտի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ես կարծում եմ, որ այս տեմպերով շարունակելու դեպքում, ճիշտ աշխատելու պարագայում մենք կկարողանանք հասնել նրան, որ մեր ժողովուրդը Հանրապետական կուսակցության միայնակ կամ իր կոալիցիոն գործընկերների հետ կառավարություն ձևավորելու հնարավորություն կտա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նաև արձանագրեց, որ բոլոր լուրջ կազմակերպությունների իրականացրած սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Հանրապետական կուսակցությունը հաղթանակի հասնելու լուրջ հնարավորություններ ունի:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017 թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 5-ին և կավարտվի մարտի 31-ին: