Eurovision’s Next Top Model մրցույթն սկսված է. Արծվիկը 3-րդ հորիզոնականում է
ԼԱՅՖStyle.news.am-ը գրում է.
WiwiBloggs կայքում սկսվել է Eurovision’s Next Top Model մրցույթի քվեարկությունը, որին ներկայացված 25 գեղեցկուհիների թվում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը։
Նշենք, որ անցած տարի Eurovision’s Next Top Model-ի հաղթող է ճանաչվել Իվետա Մուկուչյանը։
Այս պահի դրությամբ՝ Արծվիկը հավաքել է ձայների 7 տոկոսից ավելին եւ գտնվում է 10-րդ հորիզոնականում, իսկ առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչն է։
Մեր մասնակցի օգտին քվեարկելու համար սեղմեք այստեղ։
Հիշեցնենք, որ WiwiBloggs-ում եւս մեկ քվեարկություն է ընթանում։ Կայքի այցելուները կարող են ընտրել նաեւ «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն կին կատարողին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արծվիկի մասին հոդված էր հրապարակվել հեղինակավոր The Huffington Post-ում. «Նրա տաղանդն ուղղակի աննկարագրելի է։ Ճիշտ ընտրված երգն ու բեմադրությունը նրան իսկապես կարող են հասցնել մրցույթի առաջին հորիզոնական»,-կարծում է պարբերականը։