Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արդեն հասանելի է հայերեն-չինարեն առաջին բառարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Լիլիթ Հակոբյանի հեղինակած հայերեն-չինարեն առաջին բառարանի շնորհանդեսն անցկացվեց մարտի 29-ին` «Բուկինիստ» գրախանութում:

«2014 թվականին դասավանդում էի ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Չինարեն լեզվի առաջին դասախոսն էի: Անհրաժեշտ էր  հարստացնել ուսանողների դիվանագիտական բառապաշարը: Հենց այդ ժամանակ էլ որոշեցի բառարան կազմել, որը գործածական կլինի բոլորի համար: Գրքի վրա աշխատել եմ երկու տարի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց բառարանի հեղինակ Լիլիթ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իրեն այդ հարցում աջակցել է չինացի խմբագիրը, որը երկար տարիներ աշխատել է Հայաստանում: Լիլիթը շեշտեց, որ չինարեն է դասավանդում Երևանի մի քանի դպրոցներում և վստահ կարող է ասել, որ աշակերտների հետաքրքրությունը լեզվի նկատմամբ մեծ է:

«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը շնորհավորեց հեղինակին բառարանի լույս ընծայման կապակցությամբ և նշեց, որ բառարանը կարող է  մշտական գործածության գիրք դառնալ:

«Կոնֆուցիուս» ինստիտուտի չինացի տնօրեն Յան Մեյխուայը շեշտեց, որ իրենց համար դա մեծ տոն է, քանի որ առաջին անգամ է քաղաքական և դիվանագիտական տերմիններով հագեցած բառարան լույս տեսնում: «Սա մեծ նշանակություն ունի ոչ միայն ուսանողների, այլև այն մարդկանց համար, ովքեր ուսումնասիրում են մեր լեզուն»,-ասաց նա:

Բառարանը նախատեսված է չինարեն ուսումնասիրողների, լեզուն դասավանդողների, թարգմանիչների, դիվանագետների, լրագրողների, չինարենով հետաքրքրվող անձանց լայն շրջանակի համար:

Գրքում ընդգրկված են ոչ միայն չինական հիերոգլիֆներ, այլև լատինատառ արտասանության ձևեր «փինյին»-ով, ինչը զգալիորեն հեշտացնում է բառարանից օգտվելու կարգը:

Բառարանի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում չինական մշակույթի և չինարենի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց թվի աճով, ինչպես նաև հայերեն-չինարեն բառարանների բացակայությամբ: Բառարանը ներառում է դիվանագիտական և քաղաքական դաշտերում ամենագործածական տերմիններ և դրանցով բերված օրինակներ: 

Շնորհանդեսին Tea Studio Halabyan ստուդիայից Ալվինա Բաբասյանը ներկաներին ծանոթացրեց  չինական թեյախմության արվեստին:

Լիլիթ Հակոբյանը բաց դաս անցկացրերց և փորձեց չինարեն որոշ բաներ սովորեցնել15 րոպեում:

Շնորհանդեսի օրը դիվանագիտական և քաղաքական տերմինների հայերեն-չինարեն և ռուսերեն-չինարեն բառարանների համար 20 տոկոս զեղչ էր գործում:

Լիլիթ Հակոբյանը չինարեն ուսումնասիրում է 2009 թվականից: Սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի «Կոնֆուցիուսի» ինստիտուտում:   Հետագայում աշխատել այդտեղ, ԵՊՀ-ում: Ներկայումս աշխատում է  Երևանի մի քանի դպրոցներում՝ իր գիտելիքները փոխանցելով հանրությանը:

Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՄենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Նոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ) Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում Տավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ) Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութԱրտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերը թանկացել ենՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Արտակարգ դեպք՝ Սևանում. հրկիզել են «Audi A4»-ըAir France-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարելԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ուղիղ Լուկաշենկոն հայտարարել է, որ կհամաձայնի, եթե մարդիկ ցանկանան այլ նախագահ ընտրել Ոստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ) Մեր մտքերն այսօր Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Նիկոս ԴենդիասՀյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Ադրբեջանի նախկին գլխավոր մանկաբույժն է ինքնասպան եղել․ ի՞նչ է հայտնի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Անչափ հուզիչ. Միայն տեսեք ինչ գեղեցիկ անակնկալ է պատրաստել Մարինկա Խաչատրյանը` իր մայրիկի համար «Ականատեսը եղա, թե ինչպես է հայրն իր որդուն նորից գերեզմանից հանում»․ Արցախից բռնի տեղահանված Ուկրաինան այսօր մարտադաշտ է, որտեղ որոշվում է ապագա աշխարհակարգի ճակատագիրը. Լուկաշենկո Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց