«Կազմակերպիչների անփութության ու անփորձության պատճառով ելույթ չունեցա». Էրիկը՝ կոնֆլիկտի մասին
ЛАЙФLife.tert.am-ը գրում է.
Եվրոպայում առաջին անգամ անցկացվող «Armenian Europe Music Awards Paris 2017»–ում «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող Էրիկը ելույթ չի ունեցել համերգային ծրագրում։
Tert.am Life–ը ավելի վաղ ներկայացրել էր, թե հայ արտիստներն ինչպես են նախապատրաստվում մրցանակաբաշխությանը։ Էրիկը մի քանի կատարումներ էր պատրաստել, որոնք բեմադրված էր պարային համարներով։ Մենք կապ հաստատեցինք երգչի հետ։ Վերջինս նշեց, որ ցավոք կազմակերպիչների անփութության պատճառով ինքը ելույթ չի ունեցել։
«Կազմակերպիչները ցանկացան անել մի մեծ իրադարձություն, որը, կարծես թե, ստացվել էր, որովհետև բոլոր սիրված արտիստները մեկնել էին այնտեղ։ Բայց հետո տեխնիկական խնդիրների պատճառով ուշ սկսեցին, հետո պետք է համերգն ավարտվեր ժամը 00։00, քանի որ Եվրոպայում վերջին ժամանակներում ահաբեկչությունների հետ կապված ավելի են խստացրել օրենքները և թույլ չեն տալիս, որ կեսգիշերից հետո դահլիճներում մարդիկ լինեն։ Համերգը տարբեր պատճառներով հետաձգվեց։ Այն պահը, երբ պետք է ես և այլ արտիստներ ելույթ ունենայինք մեզ հայտնեցին, որ դադարացնում են համերգը։ Առանց երգելու մրցանակներ ստացանք։
Շարունակությունն՝ այստեղ