Ինչու՞ հրամայեցին դադարեցնել Էրիկի և Ռոլանդի կատարումները
ԼԱՅՖLife.tert.am-ը գրում է.
Փարիզում Զենիթ համալիրում օրերս կայացավ հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը` «Armenian Europe Music Awards Paris 2017»։ Փարիզ էին գնացել Հայաստանի շոու–բիզնեսի շատ արտիստներ, որոնցից շատերը մրցանակներով են վերադարձել։
Մրցանակաբաշխությունից հետո Tert.am Life–ը նամակներ է ստացել, որ շոու–ծրագիրը միջադեպերով է անցել։ Բողոքներ կան, որ միջոցառումը սկսվել է 40 րոպե ուշացումով, մամուլում էլ հրապարակում էր եղել, որ համերգը մեկնարկել է Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան ցուցադրությամբ։ Վերջում մի շարք արտիստներ ելույթ չեն ունեցել։ Նրանց թվում է եղել նաև Էրիկը, ով արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Մենք կապ հաստատեցինք կազմակերպիչներից Հայկ Շահբազյանի և նրա կնոջ` Արևիկ Ալավերդյանի հետ։ Ըստ նրանց` խնդիրներ եղել են, բայց աննշան։
«Համերգը սկսվել է ոչ թե 40 րոպե ուշ, այլ` 20–25 րոպե` տեխնիկական խնդիրների պատճառով։ Երգիչներից միայն Էրիկն ու Ռոլանդը չեն երգել։ Պատճառն այն էր, որ մենք մինչև 12–ը պետք է ավարտեինք համերգը, բայց ծրագիրը երկարում էր։ Արտիստներ կային, որոնք ավելի շատ խոսեցին բեմում։ 2 տարի է` Ֆրանսիայում օրենք կա, որ կեսգիշերին պետք է համերգասրահները դատարկ լինեն։ Ոստիկանների կողմից մենք հրահանգ ստացանք, որ 12։15 ավարտենք, բայց բանակցությունից հետո նրանք մեզ թողեցին շարունակել ծրագիրը մինչև 12։30»,– ասաց Հայկը։
Շարունակությունն՝ այստեղ