Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչու ենք խոսում քնած ժամանակ. մի քանի հետաքրքիր փաստ

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Դեպքերի մեծամասնությունում քնած ժամանակ մարդիկ պարզ արտահայտություններ են ասում կամ անիմաստ բառեր։ Այս ամենը սովորաբար մի քանի վայրկյան է տևում՝ չնայած կարող են հանդիպել նաև բավական երկար խոսակցություններ։ Սա կարող է տեղի ունենալ բազմաթիվ պատճառներով՝ դժվար օր ունենալու հետևանքով կամ այն պատճառով, որ խիստ մտահոգված ենք։ Հնարավոր է՝ այդ կերպ փորձում ենք արտահայտել այն, ինչ զգում ենք։ Սակայն պետք է հաշվի առնել, որ, եթե մեծահասակն ամեն օր խոսում է քնած ժամանակ, սա արդեն խանգարում է համարվում։ Այս մասին գրում է steptohealth.ru կայքը։ Քնած ժամանակ հաճախ խոսելու հիմնական պատճառը շարունակական սթրեսն է, մեծ լարվածությունն ու, ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան հոգնածությունը։

Քնած ժամանակ խոսելը քնի խանգարումներից մեկն է։ Այն առանձնակի վտանգավորություն չի ներկայացնում ոչ բժշկական, ոչ հոգեբանական առումով։ Այս խանգարումն ունեցող մարդը որևէ անհարմարություն չի զգում։ Այն կարելի է նաև դիտարկել՝ որպես մարդու առանձնահատկություն, որն արտահայտվում է քնի ընթացքում։

Քնած խոսելը կարող է գրանցվել «արագ» և «դանդաղ» քնի ընթացքում։ Առաջին դեպքում քունն ուղեկցվում է առավել վառ և հագեցած երազներում։ Այս դեպքում խախտում է տեղի ունենում, և մի քանի վայրկյանով խոսակցություն ենք լսում։ Քնի այս մակարդակում սովորաբար մարդը հստակ է խոսում, կարող եք երկարատև մենախոսություն լսել կամ նույնիսկ երկխոսություն զրուցակցի հետ։ Երբ մարդ սկսում է խոսել «դանդաղ» քնի ընթացում, սովորաբար դժվար է հստակ բառեր լսել։ Բայց պետք է հաշվի առնել, որ այս բաժանումը խիստ պայմանական է, և ոչ միշտ է հնարավոր խոսքի հստակությամբ հասկանալ, թե քնի որ մակարդակում է գտնվում մարդը։

Եթե այս երևույթն առաջացել է 25 տարեկանից բարձր անձի մոտ և կրկնվում է շաբաթվա ընթացքում մի քանի անգամ, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը։ Քնած ժամանակ խոսելը կարող է կապված լինել վախի, էմոցիոնալ խնդրի կամ սթրեսի հետ։ Այս խնդրից ազատվելու գործում կօգնի այն ամենը, ինչ օգնում է հանգստանալ քնելուց առաջ.

  • տաք լոգանք,
  • հանգիստ, դասական երաժշտություն,
  • թեթև ընթերցանություն։

Հարկավոր է նաև խուսափել այն ամենից, ինչի հետևանքով կարող եք սկսել խոսել քնի ընթացքում.

  • ալկոհոլի կամ ըմպելիքի օգտագործում, որը կոֆեին է պարունակում,
  • ֆիզիկական վարժություններ երեկոյան ժամերին,
  • գրգռող բովանդակությամբ ֆիլմերի կամ նորությունների դիտում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)