Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Սանդղակներ, որոնք կօգնեն որոշել մարդու քաշի և հասակի կատարյալ հարաբերակցությունը

LIFE

Med.tert.am-ը գրում է.

Գոյություն ունեն բազմաթիվ բանաձևեր, որոնք թույլ են տալիս հաշվարկել մարդու քաշի և հասակի օպտիմալ հարաբերակցությունը, սակայն պետք է հաշվի առնել նաև այն փասը, որ դրանք կարող են պայմանական լինել, քանի որ կան նաև մեծ նշանակություն ունեցող մի շարք գործոններ՝ մարդու տարիքը, սեռը և կենսաբանական առանձնահատկությունները:

Սա է պատճառը, որ ավելորդ ճարպի քանակը չափելիս հարկավոր է հաշվի առնել ոչ միայն պայմանական հարաբերակցությունը, այլև արտաքին տեսքը, մաշկային շերտերի հաստությունը և մի շարք այլ գործոններ:

Հարկ է հաշվի առնել, որ նույն քաշն ու հասակն ունեցող մարդկանցից մեկը կարող է գեր երևալ, իսկ մյուսը՝ ոչ: Կատարյալ կազմվածքի օբյեկտիվ պարամետրը ճարպի և ոսկրամկանային հյուսվածքների տոկոսային հարաբերակցությունն է: Տղամարդկանց դեպքում նորմա է համարվում, երբ ճարպը կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 9-15 %-ը, իսկ կանանց դեպքում՝ 12-20%:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բանաձև, որոնք կօգնեն հեշտությամբ որոշել քաշի և հասակի իդեալական հարաբերակցությունը:

Կետլեի ինդեքսը

Մարմնի քաշի ինդեքսն իմանալով՝ կարելի է հստակ ախտորոշել ճարպակալումը կամ քաշի պակասը: Ինդեքսը հաշվարկված է 20-65 տարեկան կանանց ու տղամարդկանց համար, սակայն հարկավոր է հաշվի առնել որ այս տվյալները կարող են սխալական լինել հղիների, երեխային կրծքով կերակրող կանանց, մարզիկների, տարեցների և դեռահասների (մինչև 18 տարեկան) համար:

Կատարյալ քաշը հաշվարկելու տարատեսակ մեթոդներից ամենահայտնին Կետլեի ինդեքսն է, որը մարդու հասակի և քաշի ցուցանիշն է: Այս մեթոդով հաշվարկելու համար հարկավոր է հաշվել հասակի (մետրերով) քառակուսին, այնուհետև քաշը (կգ) բաժանել այդ ստացված թվի վրա: Օրինակ՝ եթե մարդու հասակը 1.7 մ է, իսկ քաշը 65 կգ, ապա նրա մարմնի քաշի ինդեքսը հավասար է լինում 22.5-ի (65 : (1.7 x 1.7) = 22.5): Տղամարդկանց համար նորմա է համարվում 19-25-ը, իսկ կանանց համար՝ 19-24-ը:

Ուղեկցող հիվանդությունների առկայության հավանականությունը

  • 5-ի ցածրի դեպքում նկատվում է քաշի պակաս, իսկ այլ հիվանդությունների առկայության հավանականությունը ցածր է:
  • 5 – 24.9-ի դեպքում մարմնի քաշը, ինչպես նաև այլ հիվանդությունների առկայության հավանականությունը նորմայի սահմաններում են:
  • 0 – 29.9-ի դեպքում առկա է ավելորդ քաշ (նախաճարպակալում), իսկ այլ հիվանդությունների առկայության հավանականությունը մի փոքր բարձր է:
  • 0 – 34.9-ի դեպքում ախտորոշվում է I կարգի ճարպակալում, իսկ այլ հիվանդությունների առկայության հավանականությունը բարձր է:
  • 0 – 39.9-ի դեպքում ախտորոշվում է II կարգի ճարպակալում, իսկ այլ հիվանդությունների առկայության հավանականությունը շատ բարձր է:
  • 0-ից բարձրի դեպքում ախտորոշվում է III կարգի ճարպակալում, իսկ այլ հիվանդությունների առկայության հավանականությունը չափազանց բարձր է:

Կետլեի ինդեքսը բավական լավ է ցույց տալիս օրգանիզմում ճարպի քանակությունը, սակայն այն ցույց չի տալիս, թե ինչպես է այդ ճարպը բաշխված: Սա պարզելու համար կարելի է կիրառել հետևյալ բանաձևը: Պարզապես անհրաժեշտ է չափել գոտկատեղի և նստատեղի շրջագծերի հարաբերակցությունը: Տղամարդկանց համար նորման կազմում է 0.85, իսկ կանանց համար՝ 0.65-0.85:

Ազդում է արդյոք մարդու տարիքը նրա հասակի և քաշի հարաբերակցության վրա

Գիտնականներն ապացուցել են, որ տղամարդկանց և կանանց քաշը տարիքի հետ ավելանում է: Սա բնական կենսաբանական գործընթաց է, ուստի այն կիլոգրամները, որոնք մարդիկ հաճախ համարում են ավելորդ, կարող են իրականում բնավ ավելորդ չլինել:  Կախված մարդու տարիքից՝ նրա հասակին համապատասխան քաշը կարող է փոփոխվել, սակայն ստորև ներկայացված աղյուսակը կօգնի շատ ավելի հեշտ կողմնորոշվել:

Բրոքի բանաձևը

Կատարյալ քաշի որոշման բանաձևերից ամենատարածվածներից մեկը համարվում է Բրոքի մեթոդը, որի դեպքում հաշվի է առնվում մարդու քաշի, կազմվածքի, հասակի և տարիքի հարաբերակցությունը: Ըստ Բրոքի բանաձևի՝ 40-ից ցածր տարիք ունեցողների դեպքում օպտիմալ քաշը հաշվարկելու համար անհրաժեշտ է հասակից (սմ) հանել 110, իսկ 40-ից բարձր տարիք ունեցողների համար՝ հասակից (սմ) հանել 100:

Ընդ որում՝ բարակ ոսկոր ունենալու դեպքում հարկավոր է ստացված արդյունքից հանել ևս 10%, իսկ հաստ ոսկորներ ունենալու դեպքում՝ արդյունքին ավելացնել 10%:

Հասկանալու համար՝ հաստ է ոսկորը, թե բարակ, անհրաժեշտ է պարզապես չափել դաստակի շրջագիծն ամենաբարակ հատվածում (Սոլովյովի ինդեքս):

Նագլերի բանաձևը

Գոյություն ունի նաև Նագլերի բանաձևը, որը նույնպես կօգնի հաշվարկել քաշի և հասակի կատարյալ հարաբերակցությունը: Ըստ Նագլերի բանաձևի՝ 152.4 հասակի դեպքում քաշը պետք լինի 45 կգ, իսկ 152.4-ից բարձր հասակի դեպքում յուրաքանչյուր դյույմի (2.45 մս) համար քաշը պետք է ավելանա 900 գրամով և ստացված քաշի 10%-ով:

ՄքՔալումի բանաձևը

Կատարյալ քաշի որոշման լավագույն մեթոդների մեկն առաջարկել է փորձագետ-մեթոդաբան Ջոն ՄքՔալումը, որի մեթոդը հիմնված է դաստակի շրջագծի հաշվարկման վրա.

  • դաստակի շրջագիծ 6,5-ով բազմապատկելու դեպքում պետք է ստացվի կրծքի շրջագիծը,
  • կրծքի շրջագծի 85%-ը ազդրերի շրջագիծն է,
  • կրծքի շրջագծի 70%-ը գոտկատեղի շրջագիծն է,
  • կրծքի շրջագծի 53%-ը մեկ ազդրի շրջագիծն է,
  • կրծքի շրջագծի 37%-ը պարանոցի շրջագիծն է,
  • կրծքի շրջագծի 36%-ը բազկի երկգլուխ մկանի շրջագիծն է,
  • կրծքի շրջագծի գրեթե 34%-ը սրունքի շրջագիծն է,
  • կրծքի շրջագծի 29%-ը նախաբազկի շրջագիծն է:

Սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս հաշվարկներն արված են միջին վիճակագրական տվյալների համաձայն, ուստի ոչ բոլորին կարող են համապատասխանել:

Եվս մի քանի տարբերակ՝ հասակի և քաշի կատարյալ հարաբերակցությունը որոշելու համար

Հարկ է  հիշե, որ կազմվածքը համարվում է կատարյալ, եթե գոտկատեղի շրջագիծը 25 սմ-ով պակաս է ազդրերի շրջագծից, իսկ ազդրերի շրջագիծը գրեթե հավասար է կրծքի շրջագծին:

Բացի այդ, կնոջ գոտկատեղի շրջագիծը կատարյալ կազմվածքի դեպքում պետք է հավասար լինի այն թվին, որը կստացվի նրա հասակից 100 հանելու դեպքում: Օրինակ՝ 172 սմ հասկի դեպքում գոտկատեղի շրջագիծը պետք է լինի 72 սմ:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer