Ереван, 28.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


ԼՂ բանակցային գործընթացը մտնում է նոր փո՞ւլ

АНАЛИТИКА

Աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն սկսում է շարժվել մեռյալ կետից: Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հանդես եկավ կարևոր հայտարարությամբ: Մասնավորապես նա նշել էր, որ «կա ծրագիր, որը քննարկում ենք և որը բաղկացած է երեք մասից»: Ընդ որում, նա ընդգծել է, որ այդ փաստաթուղթը ԱՄՆ–ի դիրքորոշումը չէ, այլ արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանուր մոտեցումը: Երկրորդ` դա, այսպես կոչված, «Լավրովի պլանը» չէ:

Այլ մանրամասներ համանախագահը չի հայտնել: «Տեղին չէ, որ ես դրա մասին մանրամասներ ներկայացնեմ։ Երկու կողմերը, որոնք բանակցում են դրա շուրջ, պետք է առանձին հարցերի շուրջ դեռևս աշխատեն: Եվ դիվանագիտության մեջ, ինչպես թղթախաղ խաղալիս, չես կարող բոլոր խաղաքարտերը սեղանին դնել: Հնարավոր է` ծրագրի ինչ–որ մի մաս փոփոխություն կրի, այդ իսկ պատճառով մենք մանրամասների մասին չենք խոսում»,– ասել է նա:

Ուշագրավ է, որ նա խոսել է նաև նախագահների հնարավոր հանդիպման մասին:

«Հուսով ենք, որ մոտ ապագայում, բայց ոչ մեկ ամիս հետո, երկու արտգործնախարարները կհանդիպեն` նախագահների հանդիպում պատրաստելու համար: Դիվանագիտական գործընթացներն այս պահին ընթանում են»,– ասել է նա: Եթե նախագահների հանդիպումը կայանա, այն կլինի առաջինը Սանկտ–Պետերբուրգից հետո: Իսկ Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո հատկապես հայկական կողմը բավականին կոշտացրել էր դիրքորոշումը` նշելով, որ եթե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորությունները, մասնավորապես չի կատարում Վիեննայի ու Սանկտ–Պետերբուրգի համաձայնությունները, բանակցելն անիմաստ է: Ուստի երկու կողմն էլ խոստովանել է, որ բանակցություններ չկան: Բայց դա ամենևին չի նշանակում, թե կողմերը չեն հանդիպում համանախագահողների կամ համանախագահ երկրների ղեկավարների հետ: Այդ առումով բանակցություններ, իհարկե, կան: Սրան հավելենք այն, որ միայն այս ամսվա ընթացքում ՀՀ և Ադրբեջանի նախագահները հանդիպել են թե Ֆրանսիայի, թե Ռուսաստանի նախագահների հետ: Օրակարգում, իհարկե, եղել է ԼՂ հակամարտության հարցը:

Ու եթե հիմա նախապատրաստվում է նախագահների հանդիպում, նշանակում է, գործընթացը մեռյալ կետից շարժվում է:

Ուշագրավ է, որ Հոգլանդի ասուլիսի նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան–Մարկ Էյրոն և նշեց, որ Փարիզը պատրաստ է կազմակերպել նախագահների հանդիպում: Ընդ որում, նա նաև ընդգծեց, որ դա տեղի կունենա այն դեպքում, «եթե կողմները ցանկանան շարունակել բանակցությունները և ստորագրեն խաղաղության համաձայնագիր»:

Արդյո՞ք կողմերը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: Դեռ մեկ ամիս առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ կողմերը համաձայնեցրել են բոլոր կետերը, մնում է 1–2 կարևոր հարց: Նույնը հայտարարել էր ամերիկյան կողմը: Ըստ էության, այդ մասին նաև ասել է հայկական կողմը: Իհարկե, ոչ իշխանությունների միջոցով: Հ1–ին տված իր հարցազրույցում այդ մասին հայտարարեց առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը`ընդգծելով, որ ինքը գիտի, թե ինչ 1–2 կետի մասին է խոսքը, սակայն իրեն լիազորություն չի վերապահում այդ մասին բարձրաձայնել:

Վերը նշված այս ամբողջ գործընթացի համապատկերում ուշագրավ է դառնում երկու կարևոր հանգամանք, որոնք արտաքուստ այս պրոցեսի հետ որևէ կապ չունեն: Առաջինը տեղի է ունենում Հայաստանում: Մեզանում ընթացող նախընտրական քարոզարշավում իր որդեգրած դիրքորոշմամբ առանձնանում է Կոնգրես–ՀԺԿ դաշինքը, ավելի ճիշտ` Կոնգրեսը (տվյալ դեպքում ՀԺԿ–ն ավելի շատ կցորդի դեր է խաղում): Իր նախընտրական քարոզարշավի մեխը Կոնգրեսը հռչակել է ԼՂ հակամարտության կարգավորումը` «խաղաղություն, բարիդրացիություն, հաշտություն» սկզբունքով: Այսինքն, բանակցային սեղանին եղած փաստաթղթի իրագործում: Կոնգրեսականները շրջում են մարզերում և մարդկանց քարոզում այն միտքը, որ ԼՂ հարցը պետք է հնարավորինս արագ լուծվի եղած տարբերակով (դա լավ է, թե վատ, այլ խոսակցության թեմա է): Կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 1–ժամանոց հարցազրույցներ է տալիս Հանրային, «Կենտրոն» հեռուստաընկերություններին, որոնց ընթացքում խոսում է բացառապես այդ թեմայի շուրջ: Արդյո՞ք այս ամենը պատահական է: Արդյո՞ք այստեղ չկա հասարակությանը ԼՂ հարցով առաջիկայում սպասվող զարգացումներին նախապատրաստելու նպատակ:

Երկրորդ հանգամանքը վերաբերում է Ադրբեջանին: Այդ երկրի ղեկավարությունը տասնյակ տարիներ լվացել է իր քաղաքացիների ուղեղը, թե հետ ենք վերցնելու Ղարաբաղը, Երևանն էլ հետը: Ու ամեն անգամ ներքին խնդիրներից իր հանրության ուշադրությունը շեղելու նպատակով առաջին պլան է բերել ԼՂ հարցը, սրել վիճակը սահմանին: Բայց Ալիևն ինքը համաձայնություն է տվել նույն այդ Մադրիդյան կոչվող սկզբունքների վրա այսօր սեղանին դրված փաստաթղթին, որի 1–2 կետերն են մնացել, որ պետք է համաձայնեցվեն: Իսկ այդ փաստաթղթով նախատեսվում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացում` կամարտահայտության միջոցով: Այսինքն, թեև տարածքների մի մասը նրանք հետ կստանան, բայց Ղարաբաղը կանկախանա: Ու հիմա ինչպե՞ս Ալիևը դա բացատրի իր ժողովրդին, ում տարիներ շարունակ այլ բան է կերակրել:

Գուցե պատահակա՞ն չէ, որ այժմ Ադրբեջանում շրջանառության մեջ է դրվել երկրի նախագահին վիրավորող, վարկաբեկող նյութերի հրապարակումը կամ նրա հասցեին վատ խոսք հնչեցնելը դատապարտող օրենքը խստացնելու մասին այդ երկրի գլխավոր դատախազության առաջարկած օրինագիծը: Ի վերջո, չմոռանանք Ալիևի հայտնի դժգոհությունն առ այն, թե միջազգային հանրությունն իր վրա ճնշում է գործադրում` ճանաչելու Արցախի անկախությունը:

Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию