Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նարեկացու «Մատյան ողբերգության»-ն արդեն հասանելի է նաև լատիշերեն. Ռիգայում կայացել է շնորհանդեսը

CULTURE

 Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել միջնադարյան հայ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա, տաղերգու Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի լատիշերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը թարգմանել է լատվիացի հայագետ Վալդա Սալմինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լատվիայի համալսարանում ապրիլի 4-ին տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, թարգմանիչ Վալդա Սալմինան, Մատենադարանի հետազոտող Արուսյակ Թամրազյանը, լատվիացի հասարակական գործիչներ:

«Գրիգոր Նարեկացին հավատում էր, որ «Մատյան ողբերգության»-ը լինելու է համամարդկային ստեղծագործություն, գիրքն ունենալու է ընդհանրական լսարան և հույս ուներ, որ այն թարգմանվելու և ընդունվելու է տարբեր ժողովուրդների կողմից տարբեր դարաշրջաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջույնի իր խոսքում ընդգծել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը:

Նա Բալթյան երկրներում հայկական մշակութային արժեքների տարածման գործում ունեցած ավանդի համար նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրեց թարգմանիչ, հայագետ Վալդա Սալմինային, Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Րաֆֆի Խարաջանյանը, պատվոգրերով պարգևատրվեցին գործարարներ Մխիթար Մխիթարյանը և Հովիկ Մկրտչյանը:

«10-րդ դարի հոգևորական և բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը» Աստվածաշնչի հետ մեկտեղ այն երկու գրքերն են, որոնք պահվում են բոլոր հայ ընտանիքներում: «Նարեկը», ինչպես գիրքն անվանում են հայերը, ոչ միայն կարդացել ու համբուրել են, պահել գրապահարաններում ու բարձերի տակ, այլև զգացել, գնահատել ու պաշտել: Այն հայկական ամենամեծ բանաստեղծական գործն է, որում Աստծո հետ երկխոսության միջոցով մարդն աստվածանում է, իսկ Աստված մարդանում: Այնուամենայնիվ, անհատը, մտածող, տրամաբանող, զգացող, տառապող անհատն իր բարդ մտքերով, կասկ ածներով, հույսերով, երազանքներով ու իդեալներով մնում է այս աշխատանքի հիմնական հերոսը: «Նարեկ»-ը կարծես մի աղբյուր լինի այնքանով, որքանով ընթերցողը կարող է հասնել նրան, հասկանալ իմաստն ու ուղերձը, նա այնքան բացվում է: Լատվիացի հայագետ Վալդա Սալմինայի ջանքերով լատվիացի ընթերցողները հնարավորություն ունեն այն կարդալու, շփվելու իրական գրական գլուխգործոցի հետ: Այն հայ և համաշխարհային գրականության գանձերից է»,- նշում է Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Լատվիայի համալսարանում ապրիլի 5-ին մեկնարկել է կոնֆերանս, որը կրելու է հետևյալ խորագիրը. «Ռիգայում Սուրբ Գրիգոր Նարեկացու ընթերցումներ. Սուրբ Գրիգոր Նարեկացի. համամարդկային բանալի Արևելքի և Արևմուտքի միջև»: Կոնֆերանսը կշարունակվի նաև ապրիլի 6-ին: Ռիգայում ապրիլի 6-ին տեղի կունենա համերգ` նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Համերգին կմասնակցի Լատվիայի ռադիոյի երգչախումբը, ինչպես նաև հայ մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանը: Երեկոյի ընթացքում կհնչեն նաև Կոմիտասի ստեղծագործությունները:

Միջոցառումները կազմակերպվում են Լատվիայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում:

Ապրիլի 4-ին Ռիգայի համալսարանի գրադարանի սրահում բացվել է նաև «Արմենպրես»-ի լուսանկարչական ցուցահանդես: Ներկայացվել են հայկական միջնադարյան եկեղեցական ճարտարապետության կոթողային հուշարձանների բացառիկ լուսանկարներ: 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak