Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այս պահին մենք խորհրդարանում ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան»

INTERVIEW

Ընտրություններից հետո հղած ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը ընտրությունները «գեղեցիկ պայքար» անվանեց՝ հայտարարելով. «Սա գեղեցիկ պայքար էր, որի նպատակը մեր երկրի զարգացման հարցում կարծիքների և դիրքորոշումների բախումն ու համադրումն էր։ Այն հիմնականում ստացվեց»:

Այն դեպքում, երբ հասարակության մեծ մասի համար գոնե տեսանելի էր ապրիլի 2–ի ընտրությունների ընտրակաշառքի մրցապայքարը, որ իշխանությունը հիմնականում ռեյտինգայինների վրա էր դրել` փողով կուսակցությանը ձայն բերել:

«Բացարձակ գեղեցիկ պայքար չէր, կարծում եմ անհավասար, անազնիվ պայքար էր: Քվեարկությունն էլ ժողովրդին կաշառելու բացահայտ ցուցահանդես էր»,–Past.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ինչպես միշտ, այս անգամ էլ փորձում է կոծկել տեղի ունեցած կեղծիքը: «Ընտրակեղծիքը միայն լցոնումը չէ. օրենքով արգելված ցանկացած գործողություն, որն ազդում է ընտրողների կամարտահայտման վրա, դա կեղծիք է: Նման խոսքերով Սերժ Սարգսյանն ընդամենը արդարացնում է ընտրակաշառքը: Առևտրական իշխանության համար միգուցե առևտուրը գեղեցիկ էր, բայց դա նողկալի էր և վերին աստիճանի ցավալի է տեսնել հայ ժողովրդին այս վիճակում»,–ասաց ընտրություններում պարտված դաշինքի թեկնածուն:

Ըստ Սաֆարյանի՝ այս ընտրություններում կիրառվել են ընտրակեղծարարության տարբեր մեթոդներ. «Կեղծ գրանցումներ, կան տվյալներ, որ նույն մարդիկ տարբեր հասցեներում գրանցվել են, անհայտ հասցեների վրա գրանցումներ, գյուղերից տարբեր մարդիկ են բերվել, որոնք տարբեր տեղեր քվեարկել են: Գիտեմ, որ Հայաստանում 1,5 մլն ընտրող չկա, Հայաստանում, ես տեսել եմ կեղծված էջեր, 1800–ից ավելի ցուցակներ, ամբողջ էջը քվեարկած էր, և այդ էջում մարդիկ են, որոնք շրջանների գրանցումներ ունեն: Սա արդեն բան է ասում»:

Ըստ նրա՝ ապրիլի 2–ի ընտրություններով և ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի դասավորվածությամբ Սերժ Սարգսյանն իր համար սահուն ապահովեց ապագա վարչապետի պաշտոնը և Կարեն Կարապետյանը բարեփոխիչ տեղապահ է այդ ճանապարհին:

«ՕՐՕ»–ի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ–ից հայտարարել է, որ «ընտրակաշառքը արժեզրկեց վարչապետ Կարեն Կարապետյանի քարոզարշավը և ոչնչացրեց հանրության մոտ եղած բարեփոխումների սպասումները։ Դա նշանակում է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձևավորելու խնդիրը մնում է չլուծված։ ... Իշխանության բռնազավթումը արդարացնելու նպատակով իշխող վերնախավը դիմեց վերջին միջոցին՝ փորձեց հայ ժողովրդին միջազգային հանրությանը ներկայացնել իբրև անբարոյական, վախկոտ, կաշառակեր մարդկանց հանրության»։ Ըստ նրա՝ ժողովուրդը պետք է արձագանքի այս մարտահրավերին և ցուցաբերի համախմբված դիմադրություն` ազգային արժանապատվությունն ու հանրային բարոյականությունը պաշտպանելու համար։

Խորհրդարան անցած «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հովհաննիսյանը Past.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ևս համաձայն չեն ընտրություններին Սերժ Սարգսյանի գնահատականի հետ: «Իհարկե համաձայն չեմ, որովհետև Սերժ Սարգսյանը ընտրակաշառքի մեքենայի պարագլուխն է և անկախ, որ որոշ մարդիկ նախապատվությունը տվել են ընտրակաշառք վերցնելուն և ընտրելուն, դա իշխանության կողմից խայտառակ գործողություն է, որի հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,– ասաց Արայիկ Հովհաննիսյանը: Նա նաև չի կարծում, որ ընդդիմությունը բավարար ներկայություն ունի խորհրդարանում: «Էն ձեռքբերումը, որ ունեցել է Ելք–ը այս ընտրությունների ժամանակ, Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ՀՀԿ–ի հետ որևէ առնչություն չունի»:

«ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երեկ լրագրողների հետ զույցում ասել է. «Ձայների հրապարակային աճուրդ տեղի ունեցավ, և սև քարոզչություն հատկապես մեր դաշինքի նկատմամբ: Գումարած դրան, մենք ունեցանք մի իրավիճակ, երբ, ըստ էության, բոլոր հիմնական քաղաքական պրոցեսները դուրս մնացին խորհրդարանից»: Նա նաև հավելել է. «Իմ կարծիքով, այս պահին մենք խորհրդարանում ունենք երեք անձի կողմից ձևավորված խորհրդարան՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Միքայել Մինասյան: Ցավոք սրտի, իրականությունը սա է, և ակնհայտորեն մենք երկար ժամանակ ունենալու ենք հասարակության շահերի պաշտպանության խնդիր, և մեզ հետ համագործակցող ուժերը այդ հասարակական շահի պաշտպանության առաջամարտիկներ են լինելու»:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli