«Ափսոսում եմ, որ չի ստացվել մի քանի երեխա ունենալ». Գնել Սարգսյան
LIFEExclusive
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված դերասան Գնել Սարգսյանը:
- Ձեր օրն սկսվում է...
- Զարթուցիչի զանգով:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Հավատն առ ազնվություն, մաքրություն:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Կատարելություն է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Հիմնականում ոչ ոքի:
- Կյանքում երբեք չեք ների...
- Կներեմ:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Երբ Ռուսաստանում հայկական թատրոն ստեղծեցի ու ստիպված եղա հետո թողնել սխալ վերաբերմունքի պատճառով:
-
Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Որ չի ստացվել մի քանի երեխա ունենալ, գոնե առայժմ, բայց կուղղեմ այդ սխալը: ))
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Ռոմանտիկ հանդիպումներ, որպես այդպիսին, չեն եղել, եղել են խենթ մոտեցումներ առաջին հանդիպումներին, հատկապես տիկնոջս հետ հանդիպմանը:
- Երբ բարկացած եք...
- Փորձում եմ մենակ մնալ ու ծխել:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Իմ խոսքերի մեջ ենթատեքստ չորոնի:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Հիմա ոչ, բայց ունեցել եմ:
- Եթե լինեիք ամենազոր...
- Արևմտյան պատմական Հայաստանը կմիացնեի բուն Հայաստանին:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Սրբության սրբոցն է, իմ անցյալն ու ներկան է, իմ կենսագրությունը, գենետիկան, իմ հայրը, պապը, իմ զավակը, իմ կողքինը, իմ ընկերը, ոչ միայն հողը, այլ այն ամենը, ինչ կա դրա վրա՝ արվեստ, մշակույթ, զենք, զինվոր: Մի խոսքով՝ գնահատականն է այն ամենի, ինչ ունեինք, ունենք ու դեռ ունենալու ենք:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Ընկերներս են:
- Ամենաշատը երազում եք...
- Որ զավակս դառնա հետաքրքիր, պետքական, կարևոր իր երկրի համար:
- Երբեք չեք փորձի...
- «Մաննի կաշա» ուտել: ))
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր մարդու համար, իմ տունն է, հայրենիքը, բայց եթե մի քիչ փակագծերից դուրս գանք, իմ երազանքների երկիրը Նոր Զելանդիան է:
- Միշտ վախեցել եք...
- Մութ տարածությունից ու անորոշությունից:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Երևի կինս է ամենաշատը փոխել ինձ:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Երբ մարդ խոսում է ու ինքն էլ չի հավատում իր ասածներին՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ինքն իր հանդեպ:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Անորոշ:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Այդպես առանձին որևէ իր չկա, բայց հիմնականում արծաթյա մատանիներ կամ շղթա:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Շատ չնյութականացնել երջանկությունը, քանի որ ադ դեպքում այն երբեք չի լինում:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Չկա այդպիսի բան:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Հավատն է, որ քեզ սիրում են:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Մի քիչ հաճախ են լինում նման դեպքեր, բայց ամենաշատը ուրախության արցունքներ են եղել որդուս ծնվելու ժամանակ:
- Այս պահին կուզենայիք...
- Որ մեքենաս սարքին լիներ, որ տղայիս հետ քաղաքից դուրս գնայինք՝ նրա Նոր տարվա նվերը փորձարկելու:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Թողնել հետք մեր արվեստում կամ ստեղծել հայկական նոր կրթօջախ արտերկրում:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Չգիտեմ, քանի որ ընտրություններից հետո է, տրամադրությունները մի փոքր այլ են, թե չէ ամեն ինչ նորմալ է: ))
- Եվ վերջում...
- Ապրենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում, գնահատենք բոլոր հարթությունները, ներքին, միջին ու վերին շերտերը միավորենք ու ունենանք մեծ, գեղեցիկ հարթավայր:
Մարիամ Նալբանդյան