Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Զավեշտալի լրատվական խուլիգանություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանյան լրատվական դաշտն ու ընդհանրապես խոսքի ազատությունը վերջին տարիներին աննախադեպ կերպով ազատականացվեցին: Սա փաստ է, որի հետ դժվար է չհամաձայնելը: Սակայն այս ազատականացումը, որքան էլ տարօրինակ է, այնուամենայնիվ, պետք է ունենար իր սահմանները, այլապես խոսքի ազատությունը դառնում է գռեհկաբանություն: Գռեհկաբանությունն էլ իր հերթին սկսում է լայն տարածում ստանալ մեդիա տիրույթում և էլեկտրոնային լրատվական հարթակներում: Սա վատ է, բոլորս գիտենք, բայց ոչ բոլորն են պայքարում դրա դեմ, քանի որ ֆեյսբուքյան «լայքը» դարձել է որոշ լրատվամիջոցների գերագույն նպատակը, եթե իհարկե կարող ենք դրանց լրատվամիջոց կոչել: Կարծում ենք բոլորս ֆեյսբուքյան մեր հաշիվը մտնելիս բազմիցս հանդիպում ենք «Շտապ» գրությամբ վերնագրերի, որոնք ոչ միայն լուր չեն կարող կոչվել, այլև ընդհանրապես հատում են ցնդաբանության սահմանները:

Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ որևէ ուղղվածություն այս փսևդոլուրերը չունեն և հավասարապես կարող են վերաբերվել ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ արվեստի, շոուբիզնեսի ներկայացուցիչներին և այլն: Հենց այս տրամաբանությամբ և, բնականաբար, անիմաստ «լայքեր» հավաքելու համար, մենք օրինակ բերենք մի փսևդոլուր այն մասին, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դառնում է վարչապետ: Հասկանալի է, նման վերնագիր շրջանառության մեջ դրել են կամ ինչ-որ երեխաներ, կամ բանականությունից բավական հեռու գտնվող անձինք: Ըստ էության այս գործելաոճը ընդամենը լրատվական մանր խուլիգանություն է:

Սակայն հետաքրքիր է, որ այսօրինակ վերնագրերին, սկսում են տուրք տալ տարբեր լրատվամիջոցներ, որոնք գուցե և հասկանում են նման փսևդոլուրերի աբսուրդ լինելը, սակայն կարճաժամկետ դիտումներ ունենալու համար գնում են այսպիսի քայլերի: Սա արդեն իսկ զավեշտալի է, քանի որ ցանկացած իրեն հարգող լրատվամիջոց կամ տեղեկատվական հարթակ պետք է որ մանր խուլիգանությունը չդարձնի արհեստական դիտումներ ունենալու գործիք, բայց դե, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք:

Սակայն, այդուհանդերձ, պետք է շեշտել, որ ցանկալի կլիներ ոչ միայն լրատվամիջոցները, այլև ընդհանրապես տեղեկատվական տարբեր հարթակները զերծ պահեին հասարակությանը, թող ներվի ասել, ամեն տիպի լակոտական մակարդակի մանիպուլյացիաներից, առավել ևս այնպիսի դեպքերում, երբ, ասենք, հարցը վերաբերում է լուրջ քաղաքական կամ հասարակական գործիչներին, քանի որ այս դեպքում արդեն խուլիգանությունը ամենամեղմ բնորոշումն է:

Տիգրան Դավթյան

Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը, վերջինն էլ բախվել է պատինՆոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Ով ինչ է ծախում՝ ճանապարհ չենք փակում. վեճ ոստիկանների և քաղաքացիների միջև (տեսանյութ) Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Այսուհետ տնտեսվարողները պարտավոր են շենքի բոլոր կողմերը դրսից ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգով Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Եվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Յանա Դանիելյանի բացառիկ հրապարակումը՝ Սուրենի ու Մագայի ամուսնությունից հետո. մանրամասներ Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախԿալանավորվել է ՌԴ ՊՆ փոխնախարարի 3-րդ հանցակիցըԱնոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱլեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը2024 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է հիմնական տնտեսական ցուցանիշների աճ Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Հունվարի 1-ից եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում չի գործի Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Բլինքենը ժամանել է Պեկին Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը Արարատում նույնպես ճանապարհներ են փակվել Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց