Ինչպե՞ս եք պահել
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԽորհրդարանական ընտրությունների արդյունքներից անակնկալի եկած Նիկոլ Փաշինյանը, յուրաքանչյուր առիթ օգտագործում է հայտարարելու. «Մենք այս ընտրություններում ապացուցեցինք, որ մեզ տրված յուրաքանչյուր քվե պահել ենք: Երևանի քաղաքապետի ընտրություններում ամեն մի քվե պահելու ենք: Այս ուղերձը պետք է հասկանա քաղաքացին»։
Այստեղ տրամաբանական հարց է ծագում կապված վեց հազարի հետ։ Եթե հիշում ենք, այդ նույն Փաշինյանն առաջ էր քաշել վեց հազար նվիրյալի գաղափարը, որոնք պահելու էին տեղամասերը։ Գաղափարն այդպես էլ չաշխատեց, քանի որ վեց հազար նվիրյալ չգտնվեցին։ Իսկ այս ընտրություններում, ԵԼՔ դաշինքը ոչ բոլոր տեղամասերն էր փակել։ Իսկ հանձնաժողովի անդամներ չունենալով, շատ քիչ ազդեցություն կարող ես ունենալ գործընթացների վրա։ Պոպուլիզմը լավ է, երբ այն ծառայում է իշխանության դեմ։
Հետևաբար, Փաշինյանը ճիշտ կաներ, եթե շնորհակալություն հայտներ ընդդիմության գործընկեր կազմակերպություններին՝ նաև իրենց քվեները պահելու համար։ Ոչ թե տեղի-անտեղի աներ բարձրագոչ հայտարարություններ, որոնք ունեն խիստ կասկածելի հիմնավորումներ։
Կարինե Մինասյան, Armenia24.info