Yerevan, 19.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հակոբ Հակոբյան՝ Կիլիկիայի Հակոբ. «Որևէ մեկի պատգամավորական մանդատը չի կարող իր բիզնեսը պաշտպանել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավուշում պարտված ՀՀԿ–ական պատգամավոր, «Երևան Գարեջուր» ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է նաև որպես Կիլիկիայի Հակոբ, «Փաստի» հետ զրույցում պնդում է, որ ինքը չէր գնացել խորհրդարան՝ բիզնեսը պաշտպանելու համար: Ավելին՝ ըստ գործարար– պատգամավորի, «նման բան մեր երկրում գոյություն չունի, որ որևէ մեկի մանդատը կարողանա իր բիզնեսը պաշտպանել, և եթե որևէ մեկը գնում է ԱԺ հանուն դրա, կոպիտ սխալվում է»:

Հիշեցնենք, որ պատգամավոր Հակոբ Հակոբյանը այն բացառիկ գործարարն է, ով 2 տարվա դատական քաշքշուկից հետո անցյալ տարի դատարանում հաղթեց ՊԵԿ–ին, և իր գործարանի վրա դրված 650 մլն դրամ, այն ժամանակ մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլարի տուգանքը հանվեց: Դա աննախադեպ երևույթ էր հայ գործարարության համար:

Այժմ, ընտրություններում պարտված թեկնածուն նոր մարտահրավերի առաջ է. մի քանի ամիս առաջ ՏՄՊՊՀ–ն 110 մլն դրամով տուգանել է «Երևան Գարեջուր» ընկերությունը՝ գերիշխող դիրքի չարաշահման համար։

Ներկայացնում ենք «Փաստի» զրույցը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:

– Պարոն Հակոբյան, այս անգամ Դուք չկարողացաք պատգամավոր դառնալ, մինչդեռ երբ պատգամավոր էիք, այն բացառիկ գործարարներից էիք, որ 1,5 մլն դոլարի տուգանքի հայցով դատարանում հաղթեցիք ՊԵԿ–ին: Հիմա, երբ մանդատ չունեք, կարծում եք կկարողանա՞ք այդ հաղթարշավը շարունակել:

– Երբեք մանդատը 10 տարի շարունակ ինձ չի օգնել: Եթե 2003 թ. գնանք, էն ժամանակ ես պատգամավոր չեմ եղել, էն ժամանակ 187 միլիոնի էլի հաղթել է մեր կազմակերպությունը: Բնականաբար աշխատող մարդուն պիտի տուգանեն էլ, բայց եթե ճիշտ չեն տուգանում, գնում է դատարան և դատարանը որոշում է՝ ով է ճիշտ, ով` սխալ:

– Հավատո՞ւմ եք, որ առանց մանդատի կկարողանաք նախկինի պես ՊԵԿ–ին հաղթել դատարանում:

– Ես բիզնեսով զբաղվում եմ 1987 թ–ից, չհաշված պատգամավոր եղած ժամանակը, այդ ժամանակ հանձնել եմ հավատարմագրային կառավարման: Մշտապես նման խնդիրներ եղել են: Իսկ մեծ տուգանքը եղել է այն ժամանակ, երբ ես պատգամավոր էի: Ի՞նչ կապ ունի՝ պատգամավոր ես, թե պատգամավոր չես: Ես մանդատով չի, որ բիզնես եմ ձևավորել, աշխատացրել: Նման բան մեր երկրում գոյություն չունի, որ որևէ մեկի մանդատը կարողանա իր բիզնեսը պաշտպանել: Եթե որևէ մեկը գնում է հանուն դրա, կարծում եմ, որ ինքը կոպիտ սխալվում է:

– Դուք հանուն ինչի՞ էիք գնացել խորհրդարան, հանուն տավուշցիների՞, նաև հանուն Ձեր բիզնեսի չէի՞ք գնացել խորհրդարան:

– Ոչ, բացարձակ, մեկ տոկոս անգամ դա ճիշտ չի, որովհետև ես հանուն բիզնեսի չէի գնա ու էդքան ի օգուտ մեր երկրի ու ժողովրդի լավ բաներ չէի անի: Բիզնեսս կա, եղել է ու մնալու է:

– Օրինակ՝ ի՞նչ եք արել մեր ժողովրդի ու երկրի համար խորհրդարանում, ի՞նչ օգուտ եք տվել:

– Գնացեք Տավուշի մարզ և հարցրեք, տեսեք ինչքան մարդիկ են փոշմանել, որ ինձ ձայն չեն տվել, որովհետև իրանք զրկվել են և իմ բարի վերաբերմունքից, և իմ օգնություններից և ամեն ինչից:

– Դե, Հաղարծինի գյուղապետն էլ էր ասել, որ զրկվել են, քանի որ չեք ընտրվել և ՈՒԱԶ–ը հետ եք ուզում:

– Լավ էլի, ես չգիտեմ ինչի մասին ա խոսքը: Ես էդ գյուղերի համար տասնյակ տարիներ շատ–շատ բաներ եմ արել, բայց նվեր որևէ մեկին որևէ բան չեմ տվել, հատկապես նախընտրական շրջանում: Կարող եք փաստաթղթերը ստուգել:

– Պարոն Հակոբյան, մի քանի ամիս առաջ «Երևան գարեջուրը» 110 մլն դրամով տուգանվեց ՏՄՊՊՀ–ի կողմից: Դուք ասել էիք՝ դիմելու եք դատարան, հույսեր ունե՞ք, որ կհաղթեք:

– Մենք դատարան չենք դիմել, մենք դիմել ենք իրենց հանձնաժողովին, նոր փաստաթղթեր, նոր թվեր ենք ներկայացրել: Էս պահին իրանք էդ թվերն ուսումնասիրում են, ինչը կարող է տևի մի 3–4 ամիս, որովհետև մենք բավականին փաստեր ենք ներկայացրել, որը նախկինում չէինք ներկայացրել: Հիմա էդ պրոցեսը գնում է, վերջում կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի: Կտեսնենք՝ ինչ որոշում են կայացնում, հետո մենք կտեսնենք՝ ինչ ենք անում շարունակությունը:

– Եթե որոշեն, որ տուգանքը մնում է, դիմելո՞ւ եք դատարան:

– Էս պահին ես ոչինչ չեմ կարող ասել, բայց ոչինչ չեմ բացառում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Amio Bank issued dram bonds Ucom Celebrates Telecommunication DayFrom now on AMIO Mobile banking will have a new opportunity The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaGrigori Zakaryan: “Capital markets have a crucial for economic development.” Ucom's General Director Participates in High-Tech Development Panel Discussion IDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2024"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli