Էլի մեր վզին է մնալու
АНАЛИТИКАԱրդեն քանի օր է, մամուլում շրջանառվում են լուրեր, որ ԱԺ չանցած այս կամ այն դեմքին տալու են մեկ այլ պաշտոն և դրանով բավարարելու են իքս գործչի ամբիցիաները։ Հասկանալի է, որ դաշտը հեղեղած հոդվածների մի զգալի մասը մերկապարանոց են և կապ չունեն իրականության հետ։ Ավելին, դրանց մի զգալի մասը գրվում է այս կամ այն պաշտոնի հավակնորդի պատվերով։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ որոշների ցանկությունները կբավարարվեն։ Մեկին ՝ դեսպան կնշանակեն, երկրորդին ՝ փոխնախարար, երրորդի համար նոր հանձնաժողով կստեղծեն։ Սակայն տարակուսելին այն է, որ այս ամենը դառը լուծը էլի քաշելու ենք մենք ու մեր հարկերից կուտակված խղճուկ բյուջեն։ Սա ևս մեկ պնդումն է այն բանի, որ Հայաստանում քաղաքականություն, բառի դասական իմաստով գոյություն չունի։
Երբևէ լսել ե՞ք, որ ԱՄՆ-ում, սենատորի ընտրություններում պարտված ինչ-որ մեկին տանեն նշանակեն փոխնախարար։ Դժվար էլ լսեք։ Պարտվել ե՞ս եղբայր, գնա զբաղվի քո գործով։ Նշանակում է ինչ-որ բան սխալ ես արել։ Իսկ եթե շատ ես պաշտոն ուզում, ուրեմն սպասիր ևս հինգ տարի։ Սակայն նեղացած չթողնելու այս բուռն ցանկությունն արտացոլումն է այն ընտրական իրողության, որ մենք ունենք այսօր։
Ի վերջո, այդ մարդիկ «քեշ» փող են դրել կուսակցության համար և այժմ, այդ կուսակցության Կենտկոմի քարտուղարը պետք է վարձահատույց լինի։ Իսկ այդ վարձը, ինչպես միշտ տալու է մեր գրպանից։ Ու ողբերգականն այն է, որ պաշտոնին չեն նշանակում անձնական շնորհների կամ այդ ոլորտում հմուտ լինելու համար։ Ու այսպես, քայլ առ քայլ մեզ տանում են վերջնական կործանում։
Կարինե Մինասյան, Armenia24.info