Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկրի նման վիճակի համար իշխանությունից առավել վտանգավոր ու առավել մեղավոր են ծախու մտավորականները. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը

– Պարոն Գինոսյան, ավարտվեցին ընտրությունները: Ըստ Ձեզ, ինչպիսի՞ խորհրդարան ենք մենք ունենալու, կամ ովքե՞ր են լինելու մեր երկրի կառավարիչները:

– Թե ինչպես ընթացան խորհրդարանի ընտրությունները, ինչպիսի գործոններ այնտեղ դեր խաղացին, ամենքս գիտենք: Ուստի նման պարագայում ինչ–ինչ փոփոխություններ ակնկալելը միամտություն կլինի: Որովհետև այդ փոփոխության հնարավորությունը պետք էր զգալ անցած հինգ տարիների ընթացքում: Հասարակությունն ինքը պետք է պատրաստվեր այդ փոփոխություններին:

Մի խելոք մարդ ասում էր, հիմա անունը չեմ հիշում, եթե մեր ընտրությունից ինչ–որ բան կախված լիներ, ապա չէին թույլ տա, որ մասնակցեինք դրանց:

Այնպես որ, էլի՛ ասեմ, փոփոխություններ ակնկալելը միամտություն կլիներ մեր կողմից, փոփոխությունը մենք պետք է պարտադրենք: Հասարակությունը պետք է զորեղանա ու ամեն օր պատրաստ լինի իր կամքը թելադրելու իշխանություններին:

– Բայց մեր հասարակությունն այսօր այնքան թույլ է, պայքարելու, պարտադրելու պոտենցիալից նրան զրկել են պարզապես:

– Դա նորմալ է մեր պարագայում: Քանզի մտավորականության խնդիրը հասարակություն ձևավորելն է: Իսկ իշխանության խնդիրն այդ հասարակությունը կազմալուծելն է, նրան ամորֆ դարձնելն է: Կողմերից ով իր աշխատանքը լավ է անում, նա էլ ստանում է իր ուզածը:

Իսկ եթե մեր մտավորականության մի ստվար մասը որպես պատանդ է հանձնվում իշխանություններին, այսպես էլ պետք է լինի: Ուղղակի անուններ չեմ ուզում տալ:

Բայց ասեմ, եթե որևէ երկրում մտավորականությունն իշխանություն է դառնում, ապա այդ երկրում նման իրավիճակ է լինում: Մինչդեռ մտավորականի առաքելությունը իշխանավոր դառնալը չէ, կամ իշխանության կողքին կանգնելը չէ: Մտավորականի գերխնդիրը իշխանությանը սթափ պահելն է, որպեսզի այն ճիշտ աշխատի ու երկրի խնդիրներին ճիշտ լուծումներ տա: Այսինքն` սեփական անձը ծառայեցնի երկրին և ոչ թե հակառակը` երկիրը ծառայեցնի սեփական շահերին:

Այսինքն` եթե մտավորականությունը դառնում է իշխանություն, ապա շատ բաներ երկրում կազմալուծվում են, և այդ պարագայում ճիշտ ձևավորված հասարակություն ակնկալելը շատ դժվար է:

– Այդ դեպքում մեր երկրի համար առաջիկա տարիներին ի՞նչ սպասենք:

– Պայքար` լավ սերունդ կերտելու համար: Պայքար` մեր իրավունքների համար, դրանց տեր կանգնելու նպատակով: Եվ պարտադրել ցանկացած տեսակի իշխանության, որպեսզի այն վարի պետականամետ քաղաքականություն, և ոչ թե` իշխանամետ:

– Այսօր իշխանությունը կամ որ նույնն է` իշխող ուժը, ուժեղ է առավել քան երբևէ: Հնարավո՞ր է նրան ներքևից ինչ–որ բան պարտադրել:

– Ոչ թե իշխանությունն է առավել քան ուժեղ, այլ մենք ենք առավել քան տկար: Այն մտավորականությունն է իշանությանն այդպես ուժեղ դիտում կամ նրան այդպես ուժեղ դարձրել, որը, սեփական առաքելությունը թողած, դարձել է տրիբունա նույն այդ իշխանության համար:

Իսկ եթե մենք կարողանանք այնպիսի մտավորականություն ունենալ, որը կդաստիարակի ու կձևավորի նոր, առողջ հասարակություն, ապա վստահ եմ, որ շատ արագ ամեն ինչ կփոխվի ու կընկնի իր տեղը:

Եվ ասեմ, որ դա շատ կարճ ժամանակահատվածի խնդիր է, ու ոչ մի ողբերգական բան չկա դրանում, իհարկե, եթե մեր մտավորականությունն ուշքի գա: Եվ ոչ թե իշխանության ամեն զանգին հավաքվի ու ստորագրի ամեն թղթի տակ կամ դառնա նրա ամբիոնը: Եվ որպես խայծ օգտագործվի իշխանության ձեռքին` ժողովրդին կրկին խաբելու հարցում:

Մինչդեռ փոփոխությունը մտավորականներիս մեջ է: Եթե մտավորականությունը փոխվում է, ճիշտ սերունդ է դաստիարակում և ճիշտ օրինակ է ծառայում մարդկանց համար, ապա հասարակությունը շատ արագ ինքն էլ է փոխվում: Իսկ եթե մեր մտավորականությունն էլ է ծախու, ապա գոնե ինձ համար իշխանություններից առավել վտանգավոր են հենց նրանք: Նրանք են մեղավոր ստեղծված վիճակի համար: Քանզի ազգի շահերը վաճառում են մի փափուկ տեղ ձեռք գցելու համար, իշխանության կողքին լինելու և նրա կերակրամանից օգտվելու համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal