Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


FAST հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ստեղծման եւ տնօրենի նշանակման մասին

SOCIETY

FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը հայտարարել է Խորհրդատվական խորհրդի ձեւավորման եւ գործող գործադիր տնօրենի նշանակման մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամից: 

Առաջին անգամ FAST-ի ստեղծման մտադրության մասին 2016 թ. հուլիսին խոսել էր սոցիալական ներդրող եւ գործարար, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը` նշելով, որ հիմնադրամն ուղղված է լինելու «Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունների համար միջավայր զարգացնելուն եւ հայաստանյան ու միջազգային գիտական հանրությունների գիտական, տեխնոլոգիական ու ֆինանսական ռեսուրսները մոբիլիզացնելուն»։ 

FAST հիմնադիրներն են Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը՝ IDeA հիմնադրամի անունից, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը՝ «Այբ» եւ «Լույս» հիմնադրամների անունից, բարձր տեխնոլոգիաների եւ նորարարության ոլորտի գործարար Արթուր Ալավերդյանը: Ստեղծվել է Հոգաբարձուների խորհուրդը, որն ունի հինգ անդամ՝ ներառյալ հիմնադիրները: Խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Ալավերդյանը: 

Ներկա դրությամբ FAST-ի Խորհրդատվական խորհրդին անդամակցելու համաձայնություն են տվել․ Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն,  2000-2016 թթ-ին Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գլխավոր դասախոս, իսկ ներկայում՝ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանը (ԱՄՆ), Իլինոյսի համալսարանի ճարտարագիտության եւ մեխանիկայի ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը (ԱՄՆ), ABBYY  ընկերությունների խմբի հիմնադիր եւ Տնօրենների խորհրդի անդամ Դավիթ Յանը (ԱՄՆ, Ռուսաստան), առողջության ոլորտում գլոբալ ինովացիաների ինստիտուտի տնօրեն Լորդ Դենհեմ Արա Դարզին (Մեծ Բրիտանիա), Alcatel-ի եւ Total SA նախկին գործադիր տնօրեն Սերժ Չուրուկը (Ֆրանսիա), Համբուրգի Տեխնիկական համալսարանի նախագահ Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիա), Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը (Ռուսաստան), Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում Գ.Ն. Ֆլյորովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ եւ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը (Ռուսաստան), McKinsey and Company-ի կառավարիչ գործընկեր Անդրե Անդոնյանը (Ճապոնիա), ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւոր գյանը (Հայաստան), PicsArt ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը (Հայաստան, ԱՄՆ), Հայաստանում ամենաբարձր գիտաչափական ցուցանիշ (h-index) ունեցող գիտնական, Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ, ֆիզ․­­—մաթ․ գիտությունների թեկնածու Վարդան Սահակյանը (Հայաստան): Խորհրդի կազմը կարող է լրացվել նոր անդամներով: 

Խորհրդատվական խորհուրդը գլխավորել է Նուբար Աֆեյանը, ով ասել է. «Հայաստանի ապագան մեծ մասամբ կախված է նորարարական մոտեցում դրսեւորելու եւ գլոբալ շուկաներում մրցունակ ապրանքներ եւ ծառայություններ ստեղծելու երկրի ընդունակությունից: FAST-ը այդ ներուժը տեսանելի ապագայում իրականություն դարձնելու կատալիզատոր է լինելու»: 

«FAST հիմնադրամի հիմնական առաքելությունը լինելու է Հայաստանի ներսում եւ երկրից դուրս ինտելեկտուալ ուժերի միավորումը, եւ դրանց ուղղորդումն առավել արդիական խնդիրների լուծման համար, որոնք կորոշեն երկրի գիտատեխնիկական առաջընթացը», - մեկնաբանել է Յուրի Հովհաննիսյանը: 

«Խորհրդային ժամանակ Հայաստանը եղել է մեծ երկրի գիտական եւ տեխնոլոգիական նորարարությունների բացարձակ առաջատարը: Հուսով եմ, որ FAST–ը թույլ կտա Հայաստանին վերադարձնել իր դիրքերը մի շարք ուղղություններում, ինչպես նաեւ կրթության եւ ակադեմիական հետազոտությունների ոլորտում: Եվ այս անգամ մենք հանդես կգանք որպես առաջատարներ գլոբալ մակարդակում ՝ նախկին ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս», - ասել է Նաիրա Հովակիմյանը: 

«FAST-ի մեկնարկը հիանալի իրադարձություն է Հայաստանի համար: Մեր հասարակությունը ամեն օր նոր մարտահրավերների է բախվում մի շարք ոլորտներում, եւ, Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության հարթակ ստեղծելով, մենք կարող ենք պահպանել մեր առաջատար դիրքերը նորարար տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է Լորդ Արա Դարզին: 

FAST-ի գործադիր տնօրեն է նշանակվել ձեռնարկատեր, նորարարական էկոհամակարգերի ճարտարապետ Արմեն Օրուջյանը: 1999 թ. Լոս Անջելեսում նրա կողմից ստեղծած Athgo ոչ առեւտրային կազմակերպությունն աշխարհի առաջատար ձեռնարկատիրական հարթակներից է եւ ունի ՄԱԿ-ի՝ Տնտեսական եւ Սոցիալական հարցերով Խորհրդի խորհրդատուի կարգավիճակ: Նրա կառավարմամբ Athgo-ն նպաստել է Եվրոպայում եւ Աֆրիկայում նորարարական էկոհամակարգերի զարգացմանը. շուրջ 10 000 երիտասարդ նորարարներ, ձեռներեցներ եւ ուսանողներ 80 երկրներից աջակցություն են ստացել, այդ թվում՝ ֆինանսական, իրենց նախագծերն ու նախաձեռնություններն իրականացնելու համար: 

«Աշխարհում այսօր աննախադեպ տեխնոլոգիական փոփոխություններ են տեղի ունենում: FAST-ը ստեղծվում է իր հիմնադիրների տեսլականի, ինչպես նաեւ  Հայաստանի եւ ողջ աշխարհի հայերի պատմական գիտական ձեռքբերումների շնորհիվ: Գլոբալ ռեսուրսների հասանելիությունը կարող է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար գիտական եւ բաց նորարարական հանգույցներից մեկը: Ես պատկերացնում եմ մի աշխարհ, որում Հայաստանը տեխնոլոգիական միտումների թելադրողը կլինի տարածաշրջանում եւ դրա սահմաններից դուրս: Ոգեւորված եմ, որ այս նախաձեռնության իրականացմանը մասնակցելու հնարավորություն ունեմ», - հայտարարել է Արմեն Օրուջյանը: 

FAST-ի ստեղծման մասին հայտարարությանը հետեւած 9 ամիսների ընթացքում հիմնադիրները մի շարք արդյունավետ քննարկումներ են ունեցել աշխարհի տարբեր քաղաքներում՝ գիտնականների, ներդրողների եւ ձեռնարկատերերի մասնակցությամբ: Երեւանյան թիմը տվյալների շտեմարան է հավաքել, որը ներառում է շուրջ 5000 գիտնականներ եւ ինժեներներ Հայաստանից ու Սփյուռքից: Նրանցից ավելի քան 120-ը իրենց ավանդն են ունեցել FAST նախաձեռնության քննարկման մեջ: Նախապատրաստական աշխատանքներում կարեւոր ներդրում են ունեցել նաեւ Համահայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (AGBU), Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Synopsis-ը, NSF-ն, National Instruments-ը եւ ավելի քան 100 անձինք, ովքեր կարեւոր եւ գնահատելի առաջարկություններ են ներկայացրել: 

«Մեր գլխավոր նպատակն է միավորել պետությունն ու մասնավոր հատվածը, լայն հասարակությունն ու էլիտան, Հայաստանի քաղաքացիներին ու Սփյուռքը, մեր արտասահմանյան գործընկերներին, նվիրատուներին ու միջազգային կազմակերպություններին, որպեսզի միացյալ ուժերով պայմաններ եւ մեխանիզմներ ստեղծենք Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական ու նորարարական կենտրոն դարձնելու համար», - հայտարարել է Ռուբեն Վարդանյանը: 

«Մենք ցանկանում ենք արագացնել Հայաստանում գիտատարողունակ ստարտափերի համար նորարական էկոհամակարգի ստեղծումը, նպաստել գիտության առեւտրայնացմանը, առավելագույնս օգտագործելով լոկալ եւ գլոբալ գիտական, ինժեներական եւ գործարար հանրության ներուժը:  FAST-ի հիմնական նպատակն է երկկողմանի ճանապարհ կառուցել հայկական գիտության եւ գլոբալ բիզնեսի միջեւ», - նշել է Արթուր Ալավերդյանը: 

FAST-ը մտադիր է հարթակ դառնալ Հայաստանում ՏՏ, համակարգչային գիտությունների, արհեստական ինտելեկտի, բարձր տեխնոլոգիական նյութերի, վերականգնվող էներգետիկայի, ռոբոտիկայի, կենսատեխնոլոգիաների, առաջատար ինժեներական եւ արտադրական տեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ճեղքման համար: Հիմնադրամը կկենտրոնանա 4 ուղղությունների վրա՝ կրթություն, հետազոտություններ, ստարտափեր եւ արտադրություն: Յուրաքանչյուր ուղղության համար ձեւավորվելու է Փորձագիտական խորհուրդ: 

FAST-ի երեք գլխավոր գործառույթներն են՝ լինել տեխնոլոգիական զարգացման կատալիզատոր, կենտրոնացնել եւ համակարգել ջանքերը: Ընդ որում FAST-ը աշխատելու է բաց հարթակի սկզբունքով, որը պատրաստ է լինելու զարգացնել գործընկերային հարաբերություններ Հայաստանում եւ երկրից դուրս գործող մասնավոր, պետական, հասարակական եւ գիտական կազմակերպությունների հետ: Կազմակերպչական առումով FAST-ը գործելու է որպես հիմնադրամների հիմնադրամ, ինքնին չհետապնդելով առեւտրային նպատակներ: Նախաձեռնության սահմաններում ստեղծվելու են առեւտրային վենչուրային հիմնադրամներ եւ այ լ կառույցներ: 

FAST-ի զարգացման համար նախնական ֆինանսավորման ծավալը կկազմի մինչեւ 15 մլն ԱՄՆ դոլար: Հիմնադիրները միջոցների ներգրավման գլոբալ արշավ կնախաձեռնեն՝ հինգ տարվա ընթացքում մինչեւ 250 մլն դոլար ներգրավվելու համար:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer