Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանրապետականի վերարտադրման հիմքերը. Կրթություն

ANALYSIS

Այն հանգամանքը, որ իշխող կուսակցությունն ուզուրպացրել է կյանքի բոլոր ոլորտները, կարծես թե գաղտնիք չէ որևէ մեկի համար: Սկսած ժեկի պետից, մինչև ուժային կառույցներ, իրենց առաքելության հիմնական մեխը համարում են իշխողներին ծառայելը: Սակայն այս համատեքստում էլ ավելի ողբերգական է վիճակը կրթության ոլորտում: Սա բնորոշ էր խորհրդային հասարակությանը և բնորոշ է հետխորհրդային շատ երկրների, որոնք դեռ չեն հաղթահարել ցարա-խորհրդային համակարգի մտավոր ճգնաժամը և պարտադրում են իրենց գաղափարաբանությունն հատկապես կրթության ոլորտին (սխալ չհասկանաք, Նժդեհականություն կամ նման բաներ ի նկատի չունեմ, այլ խուժանապետության գաղափարաբանությունն ի նկատի ունեմ): Սակայն առնվազն տարօրինակ է կոնկրետ իրացնողների պարագան, զի նրանք համարվում են սոցիալապես ամենախոցելի խավերից մեկը և թվում էր թե չպետք է ունենան շահագրգռվածություն ծառայելու: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանկավարժական աշխատողների աշխատավարձը, չեմ հիշում, որ վերջին տարիներին բարձրացած լինի: Ու թերևս այստեղ տեղին է հիշել երջանկահիշատակ Մանուկ Գասպարյանի միտքը, սակայն այն, ավաղ, եթերային չէ:

Մանկապարտեզ. վաղուց մեզանում մշակույթ է դարձել, որ այս կառույցների ղեկավարները մեծ մասամբ կամ ինչ-որ մեկի կինն է, կամ սիրուհին, կամ բարեկամուհին ու այսպես շարունակ: Իհարկե, դրանց գերակշիռ մասը կապ ունի իշխող կուսակցության հետ: Ընդսմին, եթե սրան գումարում ենք նաև հասարակության սոցիալ-տնտեսական վիճակը և այն հանգամանքը, որ համայնքային պարտեզներն այս կերպ ասած անվճար են, ապա սա դառնում է լավագույն գործիքներից մեկը ձայն հավաքելու: Ծնողների մեծ մասը չեն ցանկանա կոնֆլիկտի գնալ վարիչի հետ ̀ երեխայի տեղը չկորցնելու համար: Մյուս կողմից, կոռուպցիան փոքրիկների գիտակցության մեջ ձևավորվում է հենց այս աստիճանից սկսած, երբ դայակ-դաստիարակ սիստեմը սկսում է տարբերություն դնել իրենց լավ ու վատ նայող ծնողների երեխաների միջև:

Դպրոց. Հայաստանի 1400 հանրակրթական հաստատությունների մեծագույն մասն այսօր վերածվել է ընտրակեղծարարության որջերի, բառիս բուն իմաստով: Բացի զուտ կեղծիքից, այստեղ տեղի է ունենում մի սարսափելի հանգամանք, որի հետևանքները մենք դեռ երկար ժամանակ ենք կրելու: Երեխան, սովորողը զոմբիացվում է ամեն կերպ: Քուչի ու կեղծիքի գաղափարաբանությունը, իր ամենակեղտոտ դրսևորումներով տեղ ունի այս համակարգում և այս համակարգում ներառված անձանց հասարակական համակեցության մեջ: Սա արդեն իսկ մեծագույն խնդիր է: Իսկ կեղծ քննական ու գնահատային համակարգը հիմքեր է տալիս տգետներ բուծելու: Իսկ ամենահեշտ կառավարվող զանգվածը, դա տգետների զանգվածն է: Դպրոցն ամեն ինչ անում է, որ երեխայի ու սովորողի համար հեղինակության բարձրակետ լինի ոչ թե արժեք ներկայացնող մտածող որևէ անհատ, այլ երեք անգամ նստած-ելած, իրենց քուչի նարկոշ ադուլիկը, որի ճշտաբանության ակադեմիան էտալոնային է դառնում դեռահասի համար: Զրկելով դեռահասին ինքնուրույնությունից և կրթված լինելու հաճույքից, նրան դարձնում են շարքային ձայն վաճառող և կեղծարար: Իսկ այդ տեսակը չի կարող լինել քաղաքացի կամ պահանջատեր ̀ որևէ հարցում:

ԲՈՒՀ. միայն այն հանգամանքը, որ բուհերի խորհուրդների նախագահները կրթության հետ կապ չունեցող, բայց իշխողներից են, արդեն իսկ խոսուն հանգամանք է: Այդ նույն բուհերի վարչական ոլորտի աշխատողների զգալի մասը կամ անդամատոմսով է հանրապետական կամ հոգով: Ու սա դեռ ամենը չէ: Ֆորմալ առումով, ՈՒԽ-ների նախագահները կարող է չլինեն հանրապետական, բայց պարտավոր են ծառայել այդ կուսակցությանը: Տողերիս հեղինակը եղել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԽ նախագահը մի այնպիսի բախտորոշ ժամանակաշրջանում, ինչպիսին 2008-ն էր, և մոտիկից է ծանոթ իրավիճակին: Սակայն ամենասարսափելին այն է, որ դպրոցի անգոյության ու տգիտության շարունակականության ամբողջության օրգանականությունը կիրարկում է հենց բուհը: Ու այստեղ է, որ հասարակության դժբախտությունն ամբողջանում է: Երբեմն կան լավ մասնագետներ, բայց նրանք զզված հեռանում են:

Ասածս հետևյալն է, եթե որևէ մեկը, ուզում է ինչ-որ բան փոխի Հայաստանում, ապա պետք է սկսի կրթության ոլորտից, ձևավորելով ուսյալ, կրթված, ինքուրույն մտածող, գիտակցություն չվաճառող ու պահանջատեր քաղաքացի:

Վահրամ Թոքմաջյան, Armenia24.info

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia