Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մի կտոր հաց տամ, բերանդ …

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Վերտառության մեջ առկա ժողովրդական իմաստությունը պարզ պատճառով չենք շարունակում: Սակայն, ցավոք, այն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ունենք ա՛յս Հայաստանը՝ ղեկավարվող Սերժ Սարգսյանի կլանի ու այն սպասարկողների կողմից: Այսօրվա հերոսը «ՍԱՍ-ի Արտակ» կոչված հայտնի օլիգարխն է: Նա բազմիցս հայտնվել է աղմկահարույց պատմությունների կենտրոնում ̀ ընտրական կեղծիքների առումով: Hayastan24.com կայքը մի սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որը վստահաբար կարելի է որպես ստրկատիրական համակարգերին բնորոշ իրողություն որակել: Իրավական գնահատականը համապատասխան մասնագետները կտան. այն, բացի վարչական ռեսուրսի անհարկի կիրառումից, նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:

Այս փոքրիկ ակնարկում մեր խնդիրն է եղածը հասարակական տեսանկյունից քննարկելը: Պատմաբանների մի զգալի մաս պնդում է, որ Հայաստանում անգամ հին ժամանակաշրջանում ստրկատիրություն չի եղել: Ես հակառակն եմ պնդում. Հայաստանում հիմա էլ ստրկատիրություն կա: Ու այս ձայնագրությունը դրա վառ ապացույցն է:

Թշվառության ճիրաններում գտնվող մարդիկ, ովքեր ավարտել են միևնույն գաղափարաբանական ու կենցաղային թշվառության մեջ գտնվող կրթական հաստատությունները, այսօր ի վիճակի չեն պահանջատեր լինելու: Չեն կարող ինքնաիրացվել Հայաստանում, առավել ևս, եթե չունեն մասնագիտական որակներ: Անգամ մասնագիտական հմտություններ ունենալու դեպքում դաշտը շատ փոքր է՝ ինչ-որ կերպ այս կամ այն օլիգարխին շրջանցելու և արժանապատիվ աշխատանք գտնելու համար: Եթե այս իշխողները կամ օլիգարխները որևէ բան են հասկանում, ապա դա հե՛նց վերը նշված հանգամանքն է:

Հասարակության թշվառագույն վիճակն օգտագործում են սեփական տգիտությունն առաջ մղելու, անձնական նեղ ամբիցիաները բավարարելու և իրենց «պապաներին» հաճոյանալու համար: Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի՝ ստրուկը լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն է (հռոմեական օրենքի լեզվով՝ res, այսինքն՝ իր)։ Ստրուկները սովորաբար օգտագործվում են՝ որպես աշխատուժ գյուղատնտեսության և այլ արտադրությունների մեջ, որպես ծառաներ՝ տիրոջ այլ կարիքներ հոգալու համար։ Ստրուկի իրային էությունը, նախ և առաջ, այն է, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը: Չնայած՝ ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու խնդիրը նույնպես դրված է տիրոջ վրա։ Պատմության կենսափորձը ցույց է տալիս, որ ըստ էության՝ ոչինչ չի փոխվել: Փոփոխության է ենթարկվել ընդամենն արտաքին շղարշը:

19-30 տարեկան այդ երիտասարդ տղաներն ու աղջիկները մեղավոր չեն: Մարդկային կենսապահովման 2 ձևերը սնվելն ու սեփական գոյությունը պահպանելն են: Ինչն էլ նրանց հասցրել է այդ հլու կամակատարների վիճակին: Իհարկե, չենք բացառում նաև այն հանգամանքը, որ ոմանք ինքնակամ են գնում դրան: Սակայն դա քննարկման այլ թեմա է:

Հ. Գ. «Ստրկության համաշխարհային զեկույց 2014»-ի (The Global Slavery Index 2014) համաձայն՝ Հայաստանում 1000 բնակչից 4-ը ստրկության մեջ է: Այս ցուցանիշով Հայաստանը 167 երկրների շարքում 81-րդն է:

Վահրամ Թոքմաջյան, Armenia24.info

Վանաձորում` սեփական տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դին Որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահինԵՄ փոխդեսպանին են ներկայացվել մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ)