Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սիրիայի հարցում Թուրքիան միանում է պրոամերիկյան ուժերին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Սիրիական այս նոր լարվածությունը, ի թիվս շատ այլ բաների, կրկին ապացուցեց, որ Թուրքիան չի կարող լինել հուսալի գործընկեր` լինելով ՌԴ–Թուրքիա–Իրան եռյակում` Թուրքիան պաշտպանեց ԱՄՆ–ին:

– Թուրքիան խնդիր ունի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ–ի հետ, քանի որ դրանք բավականին լարված են: Չմոռանանք, որ Թուրքիայի համար խիստ կարևոր է քրդական հարցը: Մինչև վերջերս ԱՄՆ–ն պաշտպանում էր քրդերին: Եվ հիմա Թուրքիան հույս ունի, որ նման դիրքորոշումով կկարողանան ԱՄՆ–ին հետ պահել քրդական հարցով իր համար ոչ բարենպաստ որոշում կայացնելուց: Թե դա ինչպես կլինի, կտեսնենք: Մյուս հարցը: Այդ երկրի համար թիվ մեկ խնդիրը Օսմանյան կայսրության սահմաններին վերադառնալն է: Քթի տակ Սիրիան է: Հիմա բուֆերային գոտու հարցը նորից մտավ շրջանառության մեջ: Մենք մոռանում ենք մի կարևոր հանգամանք` 90 կմ–անոց այդ բուֆերային գոտուց նրանք նավթ են ստանում, որի մեկ բարելը 5 դոլար է: Այդ նավթը վաճառում են մինչև Ուկրաինա և Բելառուս: Սա միայն տնտեսական մասը: Մյուս հանգամանքը` այսօր Թուրքիայի վիճակը շատ երերուն է: Իմ կարծիքով` ի վերջո, Թուրքիան պետք է փլուզվի: Իհարկե, դա կարող է լինել բավականին հեռավոր ապագայում: Փակագծերում նշեմ, որ այդ հեռանկարով այնքան էլ չեմ ոգևորվում: Չեմ կարծում, թե դրանից հետո Հայաստանի համար ավելի լավ կլինի: Պետք է հասկանալ` ո՞րն է մեզ ավելի ձեռնտու` ունենալ ավտորիտար, նույնիսկ տոտալիտա՞ր հարևան, թե՞ բաշիբոզուկների հավաքածու, որ կարող են ամեն րոպե սահմանդ ոտնակոխ անել ու անցնել:

– Ուշագրավ է, որ ԱՄՆ–ի կողմից սիրիական ավիաբազայի հրթիռակոծման նախօրեին Էրդողանն այցելել էր Բահրեյն, Քաթար և Սաուդյան Արաբիա` երկրներ, որոնք պաշտպանեցին ԱՄՆ–ի քայլերը: Սա պատահակա՞ն էր:

– Իհարկե, ոչ: Քաղաքականության մեջ ոչ մի բան պատահական չի լինում: Մանավանդ թրքական դիվանագիտության մեջ, որ շատ նենգ ու խորամանկ է, բայց ոչ խելացի, որովհետև շատ ախմախ բաներ էլ են անում: Հիմա Թուրքիան փորձում է այն երկրների հետ մերձենալ, որոնք պրոամերիկյան դիրքորոշում ունեն:

– Արդյո՞ք դա չի հանգեցնի Թուրքիա–Իրան–ՌԴ եռյակի լուծարմանը:

– Իհարկե: Առանց այդ էլ այդ եռյակում Թուրքիան տրոյական ձիու դեր էր խաղում: Կային հարցեր, որոնց դեպքում Թուրքիան ձևացնում էր, թե համաձայն է` քաշվելով կամ վախենալով ՌԴ–ից: Իսկ այդ հարցերը թուրքերի համար չափից ավելի կարևոր են` Իրանի հարցը, Ասադի խնդիրը: Նաև` նրանք երկակի խաղ են խաղում հենց Իսրայելի հետ: Իսկ Իսրայելը, որքան էլ մղված չէ առաջին պլան, բայց մեծ դերակատարություն ունի: Հիմա շատ պարզ երևում է, որ տեղի է ունենում բլոկների ձևավորում: Այս կողմում ԱՄՆ–ն է, Սաուդյան Արաբիան, Ծոցի երկրները, և հիմա Թուրքիան է միանում նրանց:

– Իսկ Թուրքիայի դերը, կշիռը որքանո՞վ է կարևոր:

– Մեծ, հզոր երկիր է, ՆԱՏՕ–ի անդամ է: Նաև` Ռուսաստանից կտրելու հարցը կա: Ռուսները կրկին անգամ խաբվում են կամ ուզում են խաբվել: Ընդհանրապես, խաբվում ես այն դեպքում, երբ ուզում ես, որ քեզ խաբեն: Եվ Ռուսաստանը խաբվում է արդեն 500 տարի: Այդ ամբողջ ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, որպես կանոն, միշտ գերակայել են երկկողմ հարաբերությունների վրա: Վերջին դեպքում էլ փորձեցին հակառակն անել, երկկողմը առաջին պլան մղել, ու կրկին չստացվեց:

– Հետաքրքիր է, որ ռուսական կողմը Թուրքիայի այս քայլին կամ չի արձագանքում, կամ էլ արձագանքում է շատ զուսպ: Ինչո՞ւ:

– Ըստ երևույթին, հիմա դիվանագիտական պաուզա է` որոշելու համար, թե ինչ դիրքորոշում գրավել և ինչպես զարգացնել հարաբերությունները:

– Մեկ այլ ուշագրավ հանգամանք` լուրեր եղան, որ «Ռոսավիացիան» կարող է դադարեցնել չարտերային թռիչքները Թուրքիա: Սա կարելի՞ է համարել պատասխան քայլ:

– Գիտեք, ես սպասում էի, որ ռուս–թուրքական հարաբերություններում անպայման պետք է վրիպում լինի: Հակառակն անհնար էր: Բայց նորից կրկնեմ` դա մեզ համար լավ չէ: Որքան ռուս–թուրքական հարաբերությունները նորմալ լինեն, այնքան լավ մեզ համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Երկկողմ հարաբերությունները շատ հաջող են զարգանում․ Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ) Տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցեր կան․ Պուտինը՝ Փաշինյանին Արցախը կերան, արցախցինե՛ր, դուք որևէ բանով տարբեր չեք, ով տարբերություն կդնի, նրանք Հուդայի բաժին են․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ո՛չ վախկոտ ենք, ո՛չ տկար ենք, ո՛չ թույլ ենք. Սրբազանը Աբովյանում է Մայիսի 9-ին դեպի Երևան ուղևորվող երթն Աբովյան քաղաքից կմեկնարկի 11:00-ին Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Սրբազանին հավատում եմ, սա պայքար է, որպեսզի հայ ժողովուրդն իր ունեցածը գնահատի․ Ալլա Լևոնյան Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՍա լույսի շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. երթի մասնակիցները հասնում են Աբովյանի քաղաքապետարանի մոտ (տեսանյութ) Ցանկացած հոգևորական իրենից 10-ապատիկ ավել գիտի. Տեր Հուսիկը՝ Փաշինյանին (տեսանյութ) Միացել ենք Բագրատ Սրբազանին, խաղաղության, աղոթքի, հաշտության կոչով ենք երթին եկել. հոգևորական (տեսանյութ) ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Ուշադրություն․ ճանապարհ փակ կլինի ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումն Աբովյան կհասնի ժամը 20:00-ին 2018-ին աթոռակռիվ ստացվեց, մի մարդ իրան հռչակեց վարչապետ․ Սարդարյան Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս միացել են երթին․ Սրբազան «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Մայիսյան ձյունը ծածկում է Մոսկվան (տեսանյութ) ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին կայանալիք համազգային հանրահավաքին Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ ՍրբազանՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայ Դատի գրասենյակը կոչ է արել քայլեր ձեռնարկել Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության համար Արցախցիներին շանտաժ անողները ուզում են հաճոյանալ իշխանություններին, սա չի ազդի իրենց վրա (տեսանյութ) Հույս ունեմ, որ սա վերջին շարժումը կլինի, կսկսենք հանգիստ ապրել մեր երկրում (տեսանյութ) Այսօր իմ թիմի հետ հանդիպեցի Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին. Թագուհի ԹովմասյանՏեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին պատկերապատման շնորհանդեսը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՎերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան Բոլորդ տեսել եք չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը. դերասանական կազմը միացավ Սրբազանի Շարժմանը (տեսանյութ) Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ուսանողները պայքար են սկսումԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան «Մենք քայլում ենք այնպիսի առաջնորդի կողքին, որ այլ տարբերակ չունենք»․ Դավիթ Ամալյան Ողջունում ենք Միրզոյան-Բայրամով՝ մայիսի 10-ին նախատեսված հանդիպումը. ՌԴ ԱԳՆ Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան Հրդեհ՝ Աբովյան փողոցում Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Հայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Վեհափառ Հայրապետը օրհնել է շարժումը․ Բագրատ Սրբազանը՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության Իրեն ու իր խմբակին հանդարտության կոչ եմ անում. Ասպրամ Կրպեյանը՝ ՓաշինյանինԲագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է