Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ապագաս դեռ չեմ տեսնում». Լիա Զախարյան

LIFE

Past.am-ի զրուցակիցը երիտասարդ, բայց արդեն սիրված դերասանուհի Լիա Զախարյանն է:

- Ինչպես գիտենք, այժմ նկարահանվում եք «Շանթ Պրեմիում»-ով հեռարձակվող «Outdance» սիթքոմում: Ինչպե՞ս ստացաք առաջարկը:

- Առաջարկն ստացել եմ սիթքոմի տնօրեն Նարեկ Բիլբուլյանից՝ դեռ նախորդ ամռանը: Գրեթե մեկ տարի մենք նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, փորձել, պարեր ենք բեմադրել, որից հետո, երբ արդեն կազմը պատրաստ էր, սկսեցինք նկարահանումները: Միաժամանակ ես էլ ավարտեցի կերպարս «Փոխնակ մայր»-ում և տեղափոխվեցի սիթքոմ:

- Նկարահանումներն ինչպե՞ս են ընթանում: Դերասանական կազմը հավանու՞մ եք:

- Նկարահանումները շատ սիթքոմային են: Ե՛վ սիթքոմի ներսում, և՛ սիթքոմից դուրս մեզ մոտ հումորն է իշխում, մթնոլորտը՝ ջերմ, ընկերական: Դերասանական կազմում, ինչպես նաև՝ նկարահանող անձնակազմում, բոլորս երիտասարդներ ենք, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ, ու շատ հետաքրքիր է. մեկը երգում է, մյուսը՝ լավ պարում:

- Ձեր ուսումը չի՞ տուժում աշխատանքի արդյունքում:

- Միշտ ասում են, որ մի լավ բան անելու համար մեկ ուրիշը պետք է զոհաբերել, բայց ես համամիտ չեմ: Չգիտեմ՝ ինչպես է ստացվում, բայց ես ամեն ինչ հասցնում եմ. և՛ քննություններս եմ բարեհաջող հանձնում, և՛ բացակայություններս այնքան շատ չեն, և՛ նկարահանումներին եմ պարտաճանաչ ներկայանում: Կարծում եմ՝ կարևորը ցանկությունն է: Եթե մի բան ուզում ես անել, հասցնելը քեզնից է կախված:

- Դուք մասնագիտությամբ նաև դիվանագետ եք ու լեզվաբան: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել 3 մասնագիտությունները:

- Մասնագիտությունները ես հերթականությամբ եմ սովորել, իրար հետ չեմ խառնել, մեկն ավարտել եմ, անցել մյուսին: Կարծում եմ՝ իմ երեք մասնագիտությունները փոխկապակցված են իրար: Յուրաքանչյուր բնագավառում պետք է օտար լեզու: Ես դերասանուհի եմ. գուցե գնում եմ արտասահմանյան շուկա, ինձ արդեն օտար լեզուն պետք է՝ մեկ ուրիշ երկրի կինոյում նկարահանվելու համար: Դիվանագիտության մեջ էլ, կարծում եմ, պետք է լինել լավ դերասան, որպեսզի կարողանաս քաղաքական բոլոր պայմանագրերը հօգուտ քո երկրի կնքել, իսկ դրա համար դերասանի ճարտար լեզու ու ճիշտ ներկայանալու հմտություն է պետք: Միևնույն ժամանակ, դերասանն էլ պետք է դիվանագետ լինի, որպեսզի կարողանա դիվանագիտորեն առաջ տանել իր դերասանական կարիերան:

- Ապագայում Ձեզ ավելի շատ որպես դիվանագե՞տ եք տեսնում, լեզվաբա՞ն, թե՞ դերասանուհի:

- Ապագաս դեռ չեմ տեսնում, դեռ գնում եմ դեպի ապագա: Ներկա պահին, աշխատում եմ որպես դերասանուհի, բայց շարունակում եմ ուսումնասիրել, խորանալ մյուս երկու մասնագիտություններիս մեջ՝ նախ, որովհետև չեմ ուզում մոռանալ այն, ինչի վրա այդքան ժամանակ եմ ծախսել, երկրորդ՝ դրանք ինձ իրոք պետք են իմ կյանքի այս փուլում և երրորդ՝ ես չգիտեմ՝ վաղն ինչ կլինի, վաղը որտեղ կհայտնվեմ և որ մասնագիտությամբ կկարողանամ փրկել իմ ներկան կամ ապագան:

Image may contain: 1 person

- Մինչ այժմ խաղացած դերերից ո՞րն է Ձեզ համար ամենասիրելին:

- Բոլոր դերերս սիրել եմ, բոլորը հատ - հատ հիշում եմ, նույնիսկ՝ ինչպես եմ տեքստերը սովորել: Բայց, ինչպես ասում են, առաջինը երբեք ոչնչի հետ չես համեմատի, այն միշտ ավելի քաղցր է լինում ու հիշվող: Իմ դեպքում դա «Եռաչափ սեր»- Լիլիթի կերպարն էր: Հումորային, ակտիվ կերպար էր, որը, կարծում եմ, սիրվեց հեռուստադիտողի կողմից ու հիշվեց: Վերջերս էլ նկատեցի, որ հեռուստատեսությամբ կրկնում են առավոտյան ժամերին: Ցավոք, չեմ հասցնում հետևել, բայց ուրախ եմ, որ դեռ ցույց են տալիս: Նշանակում է՝ այն ունի պահանջարկ ու դիտվում է:

- Պատահե՞լ է, որ վերջին շրջանում ինչ-որ ֆիլմ դիտելիս մտածեք, որ կուզենայիք խաղալ դրա կերպարներից մեկի դերում:

- Որևէ դեր չեմ ֆիքսել, բայց կան ֆիլմեր և դերասաններ, ում հետ կցանկանայի խաղալ: Վերջին ֆիլմը, որը դիտել եմ, «Вне себя»-ն էր, և շատ կցանկանայի դրա գլխավոր հերոսի՝ Ռայան Ռեյնոլդսի հետ խաղալ: Նրա յուրաքանչյուր հայացքից, տված էմոցիաներից ես ազդվում էի: Հաճույքով կցանկանայի նաև իմ ամենասիրելի դերասանի, իմ իդեալի՝ անգլիացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Բենեդիկտ Քեմբերբեչի հետ խաղալ՝ ցանկացած ժանրի ֆիլում, մանավանդ, դետեկտիվում:

- Առաջարկներ շա՞տ եք ունենում, հաջորդ կերպարն արդեն հայտնի՞ է:

- Առաջարկներ միշտ եմ ունենում, բայց հաջորդ կերպարս դեռ հայտնի չէ, քանի որ ես հիմա ամբողջովին մտել եմ սիթքոմի մեջ և հույս ունեմ, որ այն երկար կյանք կունենա, ես էլ դեռ կշարունակեմ դրանում հանդես գալ: Դերս ինձ դուր է գալիս, ինչքան այն կապրի, կապրեմ հետը, այնուհետև կմտածեմ եկող առաջարկների մասին:

 

Մարիամ Նալբանդյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak