Հրազենային վնասվածք ստացած զինվորը բուժումը կշարունակի Գերմա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ուշադրություն հղիներին. ի՞նչ անել ամռան շոգը հաղթահարելու հա... ԼԱՅՖ
Դեմքի խնամքը քնելուց առաջ ԼԱՅՖ
Լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու բոլոր... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հակաքաղցկեղային հզոր միջոց ԼԱՅՖ
Երևան, 24.Հունիս,
00
:
00
:
00
Փոխարժեք
482.48
$
539.12
Սոս Ջանիբեկյանը լուսանկարել է իր ընտրյալին և հրապարակել (ֆոտո) Հայտնի են Չիլի-Ավստրալիա և Գերմանիա-Կամերուն խաղերը սպասարկող մրցավարները Կոալիցիան տվյալներ չունի ԻՊ-ի պարագլխի ճակատագրի մասին. Պենտագոն Քիմ Քարդաշյանը 380 հազար դոլարով գնել է Ժակլին Քենեդիի ժամացույցը Պլանային ջրանջատում Սպիտակում ԵԱՏՄ-Իրան համագործակցության հարթության մեջ ավելի լայն հնարավորություններ են բացվում Հայաստանի համար. Վարդան Ոսկանյան Շատ մոտիկից. 10 աստղեր ու 0 Photoshop. ահա իրական պատկերը ՊՍԺ-ն առաջարկել է Վերատիին 12 միլիոն եվրո, իտալացին ցանկանում է տեղափոխվել Բարսելոնա Եվրոպայի եկեղեցիների միությունը քննադատել է Թուրքիային բյուզանդական Այա Սոֆիա տաճարում մահմեդական աղոթք և Ղուրանից ընթերցումներ անելու կապակցությամբ Ձկներին աստղերը կօգնեն նոր ուղղություն ընտրել. Հունիսի 24-ի աստղագուշակ Գալե-2017. Ֆեդերերը և Խաչանովը կիսաեզրափակչում են Վերջ յուղոտ մաշկին - Ինչպես հեռացնել դեմքի տհաճ փայլը Եթե դուք օգտվում եք բանկոմատներից, ուրեմն սա պարտադիր պետք է իմանաք. կարդացեք ու կիսվեք հարազատների հետ Ամերիկյան ավիահարվածների հետևանքով 1 ամսում մոտ 500 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում ԵՄ սահմանափակելու է վիզաների տրամադրումը այն երկրների քաղաքացիներին, որոնք հետ չեն ընդունում միգրանտներին Ձեր բնավորությունը՝ ըստ խմած սուրճի ՔԿՀ-ում մահացած դատապարտյալի գործով նշանակված փորձաքննության պատասխանները հայտնի են «Սպասում էի, որ Յուտայի մայրը «կիսուրություն» է անելու». Սերինե Խալոյանը` ճապոնացի ամուսնու ընտանիքի մասին Բերլուսկոնի․ Թրամփի մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս նրա կինը Դուք ապշած կմնաք. 11 տրանսգենդերային փոփոխություններ, որոնք չափազանց բնական են

«Հավկիթները և սպասվող վտանգները». Գեորգի Ավետիսյանի սյունակը

Սիրելի ընթերցողներ Սուրբ զատիկի նախօրեին ավելորդ չի լինի խոսել հավկիթներից և այն վտանգներից, որոնք կարող են լինել բոլորիս կողմից սիրված այդ մթերքում։

Առաջինը, ինչի մասին կուզեի խոսել՝ հավկիթի ընտրությունն է։ Նույնիսկ խանութում ձու գնելիս, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել մաքրությանը։ Կեղտոտ ձուն դեռ չի նշանակում, որ այն տնական է, այլ նշանակում է, որ հիգիենայի պայմանները պահպանված չեն։ Մի տրվեք վաճառողի կամ արտադրողի փոքր խորամանկությանը։ Հավկիթ ընտրելիս պարտադիր ուշադրություն դարձրեք կեղևի ամբողջականությանը։ Ճաքած կամ կոտրված ձուն սննդում օգտագործելը վտանգավոր է առողջության համար։

Ուշադրություն դարձրեք արտադրության ժամկետին, ձվի պահպանման ժամկետը 20 օր է, ոչ բոլոր տեղերն են պահպանում ջերմային ռեժիմները, այդ իսկ պատճառով 20 օր հետո ձուն արդեն ժամկետանց է։ Իսկ կոտրելուց հետո ուշադրություն ենք դարձնում հոտին։ Այնուհետև նայում ենք դեղնուցի գույնին, որը պետք է լինի մուգ դեղինից մինչև մուգ գազարագույն, ինչքան գույնը բաց է, այնքան ձվի որակը ցածր է։ Կոտրելուց հետո նաև ուշադրություն ենք դարձնում դեղնուցի ամբողջականությանը։ Սննդի մեջ օգտագործելու ենթակա ձվի դեղնուցի, ինչպես նաև սպիտակուցի մեջ չպետք է լինեն ավելորդ ներառումներ՝ արյան հետքեր, բծեր, կետեր։ Խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում հավկիթը եփելուց առաջ, լավ լվանալ հոսող ջրի տակ և իհարկե լավ եփել։

Իսկ եփելուց հետո պահել սառնարանային պայմաններում: Սառնարանից դուրս պահել թուլատրվում է առավելագույնը 12 ժամ։ Իսկ հավկիթից մարդուն փոխանցվող հիվանդություններից կխոսենք հաջորդ շաբաթ։

Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Քրիստոս հարեավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։

Առողջ եղեք և մի վախեցեք։

loading...
website by Sargssyan