Գլխատված ընդդիմությունը և Էրդողանի «պառադը»
ANALYSISԴեռ անցյալ տարվա ամռանը, երբ Թուրքիայում տեղի ունեցավ շատ կասկածելի ռազմական հեղաշրջման փորձ, հասկանալի էր, որ այդ երկրում ինչ-որ բան այն չէ: Այժմ, երբ մենք արդեն գործ ունենք կայացած փաստի հետ ̀ Էրդողանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հաղթում է չնչին տարբերությամբ, ամեն ինչ պարզ է դառնում: Մեկուսացնելով իր բոլոր քաղաքական հակառակորդներին և հատկապես ուժայիններին, Էրդողանը հասավ իր վաղեմի նպատակին ̀ երկիր վերածելով նախագահական կառավարման համակարգի: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, նա կկարողանա կառավարել մինչև 2029-ը թվականը: Թուրքիայում, կիսազատ ռեժիմից փաստացի անցում կատարվեց ամբողջական տոտալիտար ռեժիմի, որտեղ մեկ նախագահը որոշում է բոլորի փոխարեն: Հուսադրող հանգամանք էր թերևս այն, որ խոշոր և զարգացած քաղաքներում ̀ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում Էրդողանին ոչ ասեցին:
Դեռ պաշտոնական տվյալները չհրապարակած, Էրդողանն արդեն իսկ, իր համակիրների հետ դուրս էր եկել հրապարակ և տոնում էր հաղթանակը: Սա հստակ ուղերձ էր ընդդիմադիր դաշտին, որ հանկարծ չփորձեն ինչ-որ բան ձեռնարկել, նա կվարվի կրկնակի դաժան:
Իսկ Հայաստա՞նը: Դե մինչ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Թուրքիան էր իր հանրաքվեով և հետընտրական պրոցեսներով, հայկական ալիքները շարունակում էին ցուցադրել հնդկական սերիալների կրկնությունը: Հիրավի, նախանձելի արհամարանք:
Վահրամ Թոքմաջյան, Armenia24.info