Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Օրացույցի սարսափելի օրը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Armenia24.info-ն գրում է.

Ամսվա 13–րդ օրվա և ուրբաթի համադրումը շատերի մոտ սնահավատության նոպա է առաջացնում: Որոշ մարդիկ գտնում են, որ այդ օրը մեծանում է դժբախտ պատահարների հավանականությունը: Հավատալ դրան, թե՝ ոչ, յուրաքանչյուր մարդու անձնական գործն է:
13–ը վատ թիվ էր համարվում Հոմերոսի «Իլիականում»: Այդ թվի մասին վատ է արտահայտվել նաև Ցիցերոնը: Հին հրեական Կաբբալայում կային Չարի 13 ոգիներ, Աստվածաշնչում հիշատակվող Հուդան, որ դավաճանեց Քրիստոսին, նրա 13–րդ աշակերտն էր:

Մյուս կողմից էլ փաստ է, որ այդպիսի օրերին, իրոք, բավականին հաճախ են դժբախտ դեպքեր լինում: Վերհիշենք նրանցից մի քանիսը:

Հոկտեմբերի 13 1307 թիվ

Ուրբաթ օրը, 1307 թ. հոկտեմբերի 13–ին ֆրանսիական Ֆիլիպ ΙV արքան հրամայեց ձերբակալել Տաճարական օրդենի ասպետներին, նրանց մեղադրելով հերետիկոսության և հակապետական գործունեության մեջ: Նրանց ղեկավարները մահապատժվեցին խարույկի վրա:

Հունվարի 13 1905 թիվ

Ռուսական առաջին հեղափոխության սկիզբը ողբերգությամբ պսակվեց ոչ միայն Պետերբուրգում: Մայրաքաղաքային «Արյունոտ կիրակիից» չորս օր անց 15 հազար բանվորներ Ռիգայում բողոքի ցույցի ելան իրենց համերաշխությունը հայտնելով Պետերբուրգի բանվորությանը: Ցույցը ցրվեց բանակի ուժով: Զոհվեց 22 մարդ: Հաջորդ օրը Ռիգայում համընդհանուր գործադուլ սկսվեց:

13 դեկտեմբերի 1907 թ.

Ժայռերին բախվելով կործանվեց յոթկայմանի հսկա «Թոմաս Ու. Լոուսոն» նավը: Հետաքրքիրն այստեղ այն է, որ նավը կոչված էր ամերիկյան գործարար և գրող Լոուսենի անունով, որ գիրք էր գրել «Ուրբաթ 13 – ին» անվանումով:

Մարտի 13 1934 թիվ

Սարատովի երկաթուղային կամուրջը կառուցվում էր շինարարական կոպիտ խախտումներով: Հաջորդ տարի, գլխավոր շին կազմակերպության փոփոխումից հետո աղետ տեղի ունեցավ: Կամրջի մի թռիչքը ծռվեց և կամուրջն սկսվեց քանդվել: Շինարարներն այդ ժամանակ ճաշում էին կամրջի վրա: Ըստ տարածված լուրերի` զոհվեց մոտ 150 մարդ:
13 նոյեմբերի 1942 թ.

Սողոմոնյան կղզիների մոտ տեղի ունեցավ արյունալի ծովային ճակատամարտ ԱՄՆ – ի և Ճապոնիայի նավատորմերի միջև: ԱՄՆ–ի նավատորմը, որ ներկայացնում էր դաշնակիցների ուժերը, ծանր պարտություն կրեց:

13 հունիսի 1947 թ.

Արևմտյան Վերջինիայի (ԱՄՆ) Երկնագույն լեռնաշղթայի վրա կործանվեց Douglas C-54 ինքնաթիռը, որի հետևանքով զոհվեցին 50 մարդ:
13 մայիսի 1949 թ.

Նովոսիբիրսկի մոտ կործանվեց ԻԼ — 12 ինքնաթիռը, 25 մարդ զոհվեցին:

13 հուլիսի 1956 թ.

ԱՄՆ–ի Նյու Ջերսի նահանգում վթարի ենթարկվեց Douglas Liftmaster ինքնաթիռը: Այս աղետը 46 մարդու կյանք խլեց: Հետաքրքիր է, որ դա համար 13 երթուղին էր:

Նոյեմբերի 13 1970 թիվ

Բանգլադեշը ցնցվեց հզոր արևադարձային ցիկլոնից: Երկու օրվա ընթացքում մրրիկից ու ալեկոծությունից զոհվեցին 300–500 հազար մարդ: Մարդկային կորուստների տեսակետից դա ամենամեծն էր պատմության մեջ:

Հոկտեմբերի 13 1972 թ.

Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում վայրեջքի պահին կործանվեց Ил-62 ինքնաթիռը, որ Փարիզից էր վերադառնում: Զոհվեցին 164 ուղևորներ և անձնակազմի 10 անդամներ: Աղետի պաշտոնական վարկածն այն էր, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը գիշերավա եղանակային վատ պայմանների և կայծակի պատճառով: Ենթադրվում էր նաև ահաբեկչություն, քանի որ ինքնաթիռի բեկորների վրա գազի հետքեր գտան: Ուղևորների թվում քիչ չէին Չիլիի քաղաքացիները, իսկ այդ օրերին Չիլիում, ինչպես հայտնի է, հեղափոխական իրադարձություններ էին տեղի ունենում: «Սև արկղերի» վերծանումը, ցավոք, վթարի պատճառի մասին վերջնական պատասխան չտվեց, իսկ աղետը դասվեց ամենաքիչ ուսումնասիրվածների շարքին: Իր ժամանակի համար զոհվածների թվով այն ամենախոշորն էր աշխարհում:

13 հոկտեմբերի 1972 թ.

Այդ նույն օրը Անդերում աղետի ենթարկվեց FH-227 փոքր ինքնաթիռը, որ չվերթ էր կատարում ուրուգվայական Մոնտեվիդեոից չիլիական Սանտյագո: Ցիկլոնից դուրս գալու պահին ինքնաթիռի թևը կպավ սարին, որն էլ աղետի պատճառ դարձավ: Այս դեպքը լեգենդ դարձավ, այն բանի շնորհիվ, որ կենդանի մնացած ուղևորները 70 օր շարունակ մնացին ձյունապատ բարձր լեռներում: Նրանցից ոմանք լուրջ վնասվածքներ ունեին: Նրանք պայքարում էին ձյունահոսքերի ու սովի դեմ: Կերան նույնիսկ իրենց մեռած ընկերների դիակներից: Անձնակազմի 5 անդամերից և 40 ուղևորներից աղետից հետո կենդանի մնացին 29, սրանցից էլ 13 մահացան ստացած վերքերից, սովից ու ցրտից: Միայն 16 մարդ փրկվեց այս չվերթից: 1993 թ. Կինոռեժիսեոր Ֆրենկ Մարշալլը գեղարվեստական կինոնկար նկարահանեց այս իրադարձության մասին: Կինոնկարը կոչվում է «Ապրողները»:

Հուլիսի 13 1990 թ.

1990 թ. հուլիսի 13–ին 43 լեռնագնացներ, որ բարձրանում էին Պամիրի լեռների Լենինի պիկ կոչվող գագաթը, ծածկվեցին ձյունահյուսքի հաստ շերտով: Նրանց կեսից ավելին լենինգրադցիներ էին: Ձյան ու սառույցի հսկայական խյուսը ծածկեց նրանց անվտանգ վայրում, ուր նրանք ճամբար էին դրել: Ճամբարում գտնվողները փորձեցին փախչել ձնահյուսքից, բայց դա նրանց չհաջողվեց: Հրաշքով փրկվեցին միայն երկուսը: Վարկած կա, որ ձնահյուսքը հրահրվել էր այդ օրը Չինաստանում կատարված միջուկային ստորերկրյա փորձարկման պատճառով, որի հարվածող ալիքը հասել էր մինչև Տաջիկստան: Զոհված լեռնագնացների մեծ մասի մարմինների մնացորդները հայտնաբերվեցին միայն 18 տարի անց՝ 2008 թվականին:

Հունվարի 13 2012 թ.

Այդ ուրբաթ օրը մեծ վթար տեղի ունեցավ Իտալիայի ափերի մոտ: Զբոսաշրջային «Costa Concordia» նավը լողում էր իր սովորական երթուղով, նա չափազանց շատ մոտեցավ ափին և նստեց ծանծաղուտում: Նավի վրա ճեղք առաջացավ, թեքվեց ու շրջվեց: Նավի վրա 4200 մարդ կար, 32 զոհվեց: Նավի հրամանատար Ֆրանչեսկո Սկետտինոն հարցաքննության ժամանակ խոստովանեց, որ դիտավորյալ է նավը մոտեցրել ափին, որ ողջունի այնտեղ կանգնած ընկերոջը: Նա դատապարտվեց 16 տարվա բանտարկության:

Նոյեմբերի 13 2015 թիվ

Մեկուկես տարի առաջ ամենախոշոր ահաբեկչությունը տեղի ունեցավ Ֆրանսիայի նորագույն պատմության մեջ: Ծայրահեղական իսլամական կազմակերպության մի քանի խմբեր համարյա միաժամանակ գրոհեցին մի քանի օբյեկտների վրա: Հզոր պայթյուն կատարվեց Սեն–Դենիի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտ, Փարիզի մի քանի ռեստորաններում իսլամականները կրակ բացին հաճախորդների վրա, «Բատակլան» համերգասրահում պատանդներ վերցրին և հետո էլ գնդակահարեցին նրանց: Զոհվեցին 130 մարդ, 368 մարդ վիրավորվեց, որից 100–ից ավելին՝ ծանր: Չորրորդ անգամ Ֆրանսիայի ողջ պատմության ընթացքում երկրում մտցվեց արտակարգ դրություն:

Հայկազ Մարգարյան

Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)Ժամանակավորապես գազ չի լինի․ հասցեներԴերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ) Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելուՆարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե սյանը Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան Սարգսյան 2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ (տեսանյութ) Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելՔաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում (լուսանկարներ) Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՎերջին երեք տարիներին տարեկան ամփոփ ցուցանիշով ԶՊՄԿ-ն զբաղեցրել է երկրի առաջին հարկատուի դիրքըՈրքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին