«Ափսոսում եմ, որ Ամերիկայում չեմ ծնվել». Ջուս
ЛАЙФExclusive
Past.am-ի բլից հարցերին պատասխանում է սիրված երգչուհի Ջուսը:
- Ձեր օրն սկսվում է...
- Բարձր տրամադրությամբ:
- Ո՞վ կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
- Համաշխարհային արտիստները:
- Գեղեցիկը Ձեզ համար...
- Հոգին է:
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Մայրիկիս:
- Կյանքում երբեք չեք ների...
- Դավաճանությունը:
- Ձեր ամենամեծ հիասթափությունը...
- Նույնը:
- Մի բան, որի համար շատ եք ափսոսել...
- Որ Ամերիկայում չեմ ծնվել:
- Ձեր կյանքի ամենառոմանտիկ հանդիպումը...
- Շատ են եղել:
- Երբ բարկացած եք...
- Գժվում եմ:
- Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է...
- Ունենա հարուստ երևակայություն:
- Ընտանի կենդանի ունե՞ք:
- Ոչ:
- Եթե լինեիք ամենազոր...
- Ինչ ուզեի, կանեի:
- Հայրենիքը Ձեզ համար...
- Հպարտություն է:
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
- Դեռ չեմ հասել դրան:
- Ամենաշատը երազում եք...
- Ունենալ Մադոննայի շոուից:
- Երբեք չեք փորձի...
- Դավաճանել:
- Աշխարհի լավագույն վայրը Ձեզ համար...
- Այնտեղ, որտեղ ես ինձ ներդաշնակ եմ զգում:
- Մարդ, ով փոխել է Ձեզ...
- Ամուսինս:
- Տանել չեք կարողանում, երբ...
- Ստում են:
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
- Դա անհնար է:
- Տարվա ո՞ր եղանակի հետ եք Ձեզ ասոցացնում:
- Գարնան:
- Իր, որ միշտ Ձեզ հետ է...
- Դրամապանակս:
- Երջանկության՝ Ձեր բանաձևը...
- Լինել ներդաշնակ ամեն ինչում:
- Առանց ինչի՞ չեք կարող ապրել:
- Երգի:
- Ամենակարևորը՝ կյանքում…
- Սերն է:
- Վերջին անգամ ե՞րբ եք արտասվել:
- Երեկ:
- Այս պահին կուզենայիք...
- Լինել կղզում ու գժական հանգստանալ:
- Ձեր գերագույն նպատակն այս կյանքում...
- Դառնալ համաշխարհային երգչուհի:
- Ուրիշ ի՞նչ հարցի կցանկանայիք պատասխանել, որը չհնչեց:
- Ամեն ինչ ճիշտ էր:
- Եվ վերջում...
- Բոլորին մեծ սեր և գարնանային տրամադրություն՝ միշտ:
Մարիամ Նալբանդյան