Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մեզ համեմատում են Հարվարդի, Քեմբրիջի հետ». Ամերիկյան համալսարանի պատասխանը` ծնողների դժգոհությանը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» խմբագրությունը նամակ է ստացել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնես բակալավրի ֆակուլտետի ծնող Աննա Առաքելյանից, որտեղ նա բակալավրիատի մի խումբ ծնողների անունից բողոքում է Բիզնես ֆակուլտետի կրթության որակից, դասավանդման ոչ ամերիկյան մեթոդներից ու ուսման վարձի անհամարժեք բարձր լինելուց:

«Տարեցտարի այս ֆակուլտետում ուսման որակը խիստ ընկնում է: Ուսանողները շարունակ բողոքում են դասերի անհետաքրքիր և սահմանափակ լինելուց, ոչ պրոֆեսիոնալ դասախոսական կազմից (դասավանդողների մեծ մասը հայ մասնագետներ են, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին, սակայն շատ դեպքերում նույնիսկ դա էլ է տուժում):

Ուսանողները դժգոհ են ձանձրալի սլայդերի միջոցով տվյալներ կարդալու դասավանդման եղանակից, քանի որ ստացվում է, որ դասախոսները դասաժամեր են լցնում գրքերում առկա ինֆորմացիայով և առարկաներ դասավանդում համացանցից վերցրած սլայդերով:

Մեզանից շատերը իրենց կրթությունը ստացել են Միացյալ Նահանգներում, և մենք գիտենք, թե դա ինչպես է արվում ԱՄՆ–ում: Իսկ այն, ինչ արվում է Ամերիկյան համալսարանում, շատ հեռու է ամերիկյան կրթության ստանդարտներից ու չափորոշիչներից: Այնինչ ուսման վարձերը, ի հակառակ առաջարկվող կրթության որակի, գնալով բարձրանում են՝ կազմելով տարեկան 2 մլն դրամ: Այս աստղաբաշխական գների պայմաններում կարելի է ակնկալել, որ ուսանողներին ոչ միայն պետք է հասու լինեն իրական ամերիկյան կրթական մշակույթը, ուսանելու եղանակը, հետաքրքիր դասավանդման մեթոդները, այլ նաև տրվեն 21–րդ դարին համահունչ ամերիկյան գիտելիքներ, ինչն էլ համալսարանն ավարտելուց հետո կերաշխավորի բարձր աշխատավարձով աշխատանք կամ ինչու չէ՝ ուսումը արտերկրում շարունակելու երաշխիք»,– մասնավորապես գրել է ծնողը՝ շարունակելով. «Մենք կարծում ենք, որ մեր վճարած գումարի դիմաց կարելի էր գոնե մի քանի ամերիկացի դասախոսներ հրավիրել, չէ՞ որ մենք հենց ԱՄԵՐԻԿՅԱՆ կրթության համար ենք վճարում, այլ ոչ թե անգլերեն լեզվով անցկացվող հայկական բուհական ծրագրի»:

Նամակի առթիվ «Փաստի» թղթակիցը զրուցեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ:

– Պարոն Ղազարյան, «Փաստին» դիմած ծնողները դժգոհ են համալսարանի ղեկավարության թե՛ կադրային քաղաքականությունից, թե՛ կրթության որակից: Ասվում է, որ ցածրորակ ու անհետաքրքիր է դարձել կրթությունը:

– Ասեմ, որ մեր համալսարանը հավատարմագրումը ստացել է Միացյալ Նահանգների արևմտյան ափի ակրեդիտացիոն հանձնաժողովից: Շատ կարևոր է, իհարկե, ամեն մի անհատի կարծիքը մեզ համար, բայց կրթության որակը մենք փորձում ենք համաշխարհային ստանդարտներով ինստիտուցիոնալ կառույցների միջոցով ձևակերպել, ոչ թե անհատների կարծիքներով: Երբ բացում էինք բակալավրիատը, իրենք 2013–ին նորից եկան և համալսարանը վերանայեցին, 2014 թ–ին մի անգամ ևս ուսումնասիրեցին մեր համակարգը, դասախոսական կազմը, նրանց որակավորումները, կրթական աստիճանը և արդյունքում մեզ առաջարկեցին 9 տարվա հավատարմագրում: ԱՄՆ–ում բացառիկ համալսարաններ կան, որ 10 տարվա հավատարմագրում ունեն: Մենք գտնվում ենք նույն համալսարանների ցանկում, ինչ STANFORD–ը, USLA–ը, BERKELEY–ն և այլն: Ես չեմ ասում, որ մենք BERKELEY–ի մակարդակի ենք: Մի քանի տարին մեկ հավատարմագրող մարմնից գալիս են, մեզնից հաշվետվություններ են ուզում: Ամեն սեմեստրը մեկ մենք ուսանողների շրջանում հարցումներ ենք անում որակի մասին: Ուսանողները ամեն սեմեստրի վերջում գնահատական են տալիս իրենց դասախոսներին, և դա արվում է անանուն: Դա մենք շատ ուշադիր ուսումնասիրում ենք և որոշում ենք՝ տվյալ դասախոսի հետ շարունակե՞նք աշխատանքը, թե՞ փոխենք նրան: Ես որևէ մեկի քմահաճույքով չեմ կարող գործից դասախոս հանել կամ ընդունել:

– Այդ դեպքում ինչո՞ւ են ծնողները նամակում ասում, որ ուսանողների ու ծնողների բողոքներին պատշաճ մոտեցում չի ցուցաբերվում:

– Համալսարանի ղեկավարությանը որևէ բողոք չի հասել ծնողներից: Այդ բողոքները թերևս հասել են բաժնի վարիչին, բայց մեր համալսարանում ստեղծված են բոլոր պայմանները, որ ուսանողի կարծիքը մինչև մեզ հասնի անանուն: Եթե խնդիր կա, թող դիմեն մեզ: Պատրաստ ենք իրենց լսել:

– Պարոն Ղազարյան, հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով եք ընտրում դասախոսներին, քանի որ ասվում է, որ հիմնականում հայեր են: Նաև ծնողները բողոքում են, որ դրսի համալսարանների համեմատ կան առարկաներ, որ ձեզ մոտ նույն ֆակուլտետներում չեն անցնում:

– Չի կարող էդպես լինել: Առարկաների կազմը մենք ներկայացրել ենք ակրեդիտացիոն հանձնաժողովին, նրանց կողմից է հաստատված: Թե այդ 40 առարկաներից որ 30–ն է ընտրվել, դա արդեն մի քիչ տարբեր է: Իսկ դասախոսների ընտրության հարցում մենք ազգությամբ չենք առաջնորդվում: Մենք մեր դասախոսներին ընտրում ենք իրենց որակավորմամբ: 40–ից ավելի սփյուռքահայեր ունենք, որոնք ԱՄՆ լավագույն համալսարաններն են ավարտել: Մեր դասախոսները լավագույններն են, նրանց մեջ կան մասնագետներ, որոնց կերազեն եվրոպական համալսարաններն ունենալ: Մենք մեր դասախոսներին հանձնաժողովներով ենք ընտրում և իրենց գիտական կոչումներով: Քանի գնում, շատանում են PhD–ով մեր հայ ուսանողները, ի՞նչ անենք, չընդունե՞նք իրենց, լավագույններն են:

– Ասվում է նաև, որ ձեր տված կրթության գինն ու որակը չեն համապատասխանում:

– Չկա ամբողջ աշխարհում հավատարմագրված ամերիկյան համալսարան, որ էսքան էժան վարձեր ունենա: Ուսանողները վճարում են մեր բույջեի 1/3–ը, մեր ուսանողների 40%–ը կրթաթոշակ է ստանում: Կրթաթոշակի չափը որոշում է հանձնաժողովը՝ կախված ուսանողի ընտանիքի կարիքից: Մենք չենք թողնի որևէ ուսանող մտնի էստեղ և միայն ֆինանսական պատճառով չսովորի: Եթե մենք հայտնվել ենք միջազգային լավագույն համալսարանների ցանկում, ուրեմն էդ որակի կրթություն պետք է ապահովենք, իսկ եթե ուզում ենք էդ որակի կրթություն ապահովել, պետք է այդ որակի դասախոսներ բերենք: Եթե մենք որակյալ դասախոսներին չվճարենք, իրենք կգնան դուրս: Մեր համալսարանը համեմատում են Հարվարդի հետ, լավագույն համալսարանների հետ են համեմատում, բայց էդպիսին դառնալու համար մեր ուսման վարձը պիտի լինի 60 հազար դոլար: Եթե լրիվ գումարը գանձենք ուսանողներից, կլինի 8 հազար դոլար տարեկան, ոչ ոք չի կարողանա վճարել: Մենք անցած տարի 330 հազար դոլարի դեֆիցիտ ենք ունեցել, բայց ուսանողին իր կրթաթոշակը տալիս ենք:

– Լավ, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված ծնողների բողոքը, Ձեր կարծիքով:

– Իրենք մեր համալսարանը համեմատում են Հարվարդի, Քեմբրիջի, Օքսֆորդի հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Դա մեզ համար մարտահրավեր է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին