Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հասարակությունն իշխանափոխությանը կհավատա օրինակներով: Ուզում եմ, որ Երևանում դա ի վերջո լինի». «Փաստ»

INTERVIEW

Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակի չորրորդ համարը զբաղեցնող Անահիտ Բախշյանը

– Տիկին Բախշյան, «Ելքի» ցուցակով ավագանու անդամ առաջադրվելը Ձե՞ր որոշումն էր, թե Ձեզ հրավիրել էին:

– Իմ որոշումը չի կարող լինել: Ես հրապարակավ հայտարարեցի, որ եթե «Ազատ Դեմոկրատները» մասնակցեն, ես էլ կմասնակցեմ, իսկ եթե չմասնակցեն, բայց հրավեր ունենամ «Ելքից», ինչպես Ազգային Ժողովի ժամանակ ունեի, ապա ես կգնամ «Ելքի» հետ: Այդ հայտարարությունից հետո Էդմոն Մարուքյանը ինձ զանգահարեց ու ասաց, որ իրենք դեմ չեն ու հրավիրեց իրենց վարչության նիստին:

– Չե՞ք փոշմանել, որ ԱԺ–ի ընտրություններին միասին հանդես գալու առաջարկը մերժել եք:

– Չէ: Գիտեք, ես հավատում եմ, որ ամեն քայլ չէ, որ կարող ես մանրամասնորեն վերլուծել և ճիշտ ու սխալը որոշել: Բայց եթե ես այդպես որոշեցի, կարծում եմ, որ դա էր ճիշտը, «Ազատ Դեմոկրատների» հետ գնալը սխալ չէր համենայն դեպս:

– Ինչպիսի՞ն է հիմա նախատրամադրվածությունը «Ելքում», նախընտրական ծրագրի կազմման ի՞նչ փուլում եք գտնվում:

– «Ելքում» աշխատանքային տրամադրությունը, կազմակերպվածությունը, ջանք դնելու կամքը շատ բարձր է: Ես այն խմբի մեջ եմ ընդգրկվել, որը ծրագիրն է գրում, շատ կետեր եմ առաջարկել, իմ համեստ ներդրումն ունեցել եմ, կուտակածս փորձից հարցեր եմ հուշել, իհարկե մի մասն ընդունվել է, մի մասը՝ ոչ: «Ֆեյսբուքով» էլ են շատ քաղաքացիներ ծրագրային առաջարկներ արել, դրանք հատ–հատ քննարկվել են մեր 20 հոգանոց թիմի կողմից և ձևավորվել է ծրագիրը:

– Տարոն Մարգարյանի աշխատանքն ինչպես կգնահատեք:

– Տարոն Մարգարյանի գործունեությանը անցած 4 տարվա ընթացքում կարելի է գնահատել ըստ ոլորտների: Մաքրության, ծաղկազարդման ոլորտում փոփոխություններ կան:

Ես չեմ կարող չգնահատել համագործակցությունը «Բարև Երևանի» և Տարոն Մարգարյանի միջև: Ի տարբերություն հանրապետական խմբակցության շատ անդամների՝ նա քաղաքական մթնոլորտը պահպանելու ու բազմակարծությունը ապահովելու առումով ավելի առաջադեմ է: Նախորդ տարիներին իմ բարձրաձայնած 243 խնդրի 30%–ը լուծվել է:

Սակայն ակնհայտ է Երևանի արտաքինի հետ կապված փոշին, կիսատ շինարարությունները, կիսակառույցները, փոսերը, որոնք դարձել են աղբանոցներ, կանաչապատման հետ կապված լուրջ խնդիրներ ունի Երևանը: Ինչպես Հայաստանի բոլոր կառավարման համակարգերում, այնպես էլ Երևանում՝ տնավարությունը կա:

– Որպես քաղաքապետ ինչպիսի՞ն կլինի Նիկոլ Փաշինյանը:

– Շատ հետաքրքիր է լինելու, որովհետև դա նշանակում է՝ իշխանափոխություն Երևանում: Այդ նախադեպը շատ կոգևորի հայաստանցիներին և իրենք կսկսեն ավելի կարևորել իրենց ձայնը, կտեսնեն, որ ընտրությամբ կարելի է փոխել իշխանությունը:

– Հանրապետականը նման բան թույլ կտա՞:

– Հանրապետականը չի ուզենա տալ, բայց իր ուզենալը և ժողովրդի կատարած ընտրությունը չեն կարող նույնը լինել:

– Բայց չէ՞ որ նրանք բազմաթիվ լծակներ ու վարչական ռեսուրսներ ունեն: Պետական ապարատում աշխատողները ղեկավարության հրամաններին հակառակ չեն գնա:

– Եթե մարդու մեջ նստած է ստրուկը և ինքը իրեն չի սիրում, չի կարևորում իր ձայնը, դժվար է փոխել, նամանավանդ, որ փոքր երեխա չէ, որ կարողանաս կրթել: Մեծ, հասուն մարդու մեջ նստած է ստրուկը: Դա նշանակում է վախ, սեփական եսը, դեմքը կորցրած մեկը: Նրան համոզելու համար միայն նախադեպը կարող է օգնել. երբ ինքը տեսնի, որ երևանցիների մեծամասնությունն իր ձայնը տվեց «Ելքին» ու դրանով իշխանափոխություն եղավ: Այդ իշխանափոխությանը հասարակությունը պիտի հավատա օրինակներով: Հայաստանում կա մի գյուղ՝ Նոր Կյանքը, որի գյուղապետը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է: Էդ գյուղի ժողովուրդը շատ ավելի վստահ է ինքն իր վրա, հավատում է, որ ընտրությամբ կարողացավ իր գյուղապետին նշանակել: Պահանջատիրությունը վերացնում են իրենց իրավունքների միջից, այնինչ դա քաղաքացու թիվ մեկ իրավունքն է՝ ընտրել ու պահանջել: Ես ուզում եմ, որ Երևանում ի վերջո դա լինի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal