Էրդողանը գնում է միջնադար
ANALYSISԹուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝ հեռուստահաղորդման ժամանակ Թուրքիայի նախագահը, անդրադառնալով ԵԱՀԿ դիտորդների դժգոհություններին հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների հետ կապված, հայտարարել է, թե ԵԱՀԿ ահաբեկիչների խումբ է ոիղարկել որպես դիտորդներ։ Նա հայտարարել է, թե դիտորդներից մեկը նախկինում լուսաբկարվել էր «Քուրդիստանի բանվորական կուսակցության» դրոշով եւ չի կարող համարվել անկախ դիտորդ։
Էրդողանի շեշտված հակաեվրոպական գնահատականները մտորելու տեղիք են տալիս։ Չի կարելի ասել, թե Եվրոպան այս հարցում խիստ «անմեղ է»։ Այն ևս ունի իր մեղքի բաժինը ՝ ԵՄ-Թուրքիա հարաբերություններում այսօրինակ լարվածության համար։ Թուրքիան, իր աշխարհիկ պետությամբ և իսլամական ավանդույթներով, համարվում է մահմեդական քաղաքակրթության չորս հիմնասյուներից մեկը։ Իսկ տնտեսական և ռազմական հզորության մասին ավելորդ է անգամ խոսել։
Սակայն, ինչպես տեսնում ենք, կողմերին ձանձրացրել է ԵՄ ինտեգրման բավականին երկար ժամանակ տևած սիրախաղը։ Թե ի՞նչ հաշվարկներ է անում Էրդողանը գնալով ԵՄ-ի հետ հարաբերությունների կտրուկ սրմանը, թերևս միայն նրան է հայտնի։ Սակայն երկու բան ակնհայտ է։ Մեզ համար շատ ավելի ձեռնտու է թեկուզ ձևականորեն ԵՄ-ի հետ սիրախաղի մեջ գտնվող և որոշ չափով կանխատեսելի Թուրքիա, քան ՝ այդ արժեքային դաշտը մերժող և խիստ հարցադրումներով հանդես եկող Թուրքիա։ Եվ երկրորդ հանգամանքն անհրաժեշտ է հատկապես իմանալ Էրդողանին։ Հայտնի դասականն ասում էր՝ ծերուկ Եվրոպան այդքան էլ ծեր չէ։
Վահրամ Թոքմաջյան Armenia24.info