Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանցիների մեծամասնությունը կրկին կքվեարկի Տարոն Մարգարյանի օգտին. Gallup- ի հարցման արդյունքները

INTERVIEW

Երեւանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները:  Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված «Երեւան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշե րը առ ապրիլի 20-ը» թեմայով արված հարցման առաջին արդյունքները: Նա տեղեկացրեց, որ հարցվածների քանակը 1044 է,  իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում, կիրառվել է բազմաստիճան քվոտային ընտրանք, ընդգրկվել են Երեւան քաղաքի 12 վարչական շրջանները:  

«Քաղաքացիների 63.3 տոկոսը կարծում է, որ Տարոն Մարգարյանը կկարողանա լուծել քաղաքի հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանը, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին, 8.6 տոկոսը՝ ոչ մեկին»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը:

Հետազոտության շրջանակում ներկայացված  հարցերը բազմազան են: «Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Երեւան քաղաքի փոփոխությունները վերջին 4 տարիների ընթացքում» հարցին ի պատասխան՝ երեւանցիների 9.4 տոկոսը պատասխանել են «լիովին դրական», «ավելի շուտ դրական» է գնահատել  քաղաքացիների 55.2 տոկոսը, «ընդհանրապես բացասական»՝ 14 տոկոսը:

«Ներկա պահին երեւանցիների համար տարածքի/ համայնքի հիմնական խնդիրների շարքում գերակշռող է մաքրության խնդիրը՝ 33.5 տոկոս, որին հաջորդում են մուտքերի վատ վիճակը, տրանսպորտի խնդիրները, աղբահանության խնդիրը, ասֆալտապատումը, վերելակների խնդիրը, ծառահատումները, կոյուղու վատ վիճակը, կանաչապատ տարածքների սակավությունը եւ այլն»,-նշեց նա:

Վերջին 4 տարում քաղաքապետարանի  կողմից իրականացրած դրական փոփոխությունների/ ծրագրերի ցանկում առաջնային է քաղաքի տեսքի բարեկարգման հարցը՝ 27.9 տոկոս, ապա բակերի բարեկարգման, նստարանների տեղադրման, կանաչապատ տարածքների ավելացման, խաղահրապարակների կառուցման հարցերը եւ այլն:

Արման Նավասարդյանը տեղեկացրեց, որ, ըստ հետազոտության արդյունքների, երեւանցիների մեծամասնությունը կցանկանար, որ քաղաքապետարանը նախևառաջ աշխատանքներ տաներ կանաչապատ տարածքների ավելացման ուղղությամբ՝  32.2 տոկոս, ինչպես նաեւ խաղահրապարակների կառուցման, շաբաթօրյակների անցկացման, մշակութային, սպորտային եւ այլ միջոցառումներ:

«Որպես առաջնային խնդիր երեւանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը, ապա մաքրությունը: Ամենաբարձրը գնահատել են լուսավորությունն ու անվտանգությունը»,- ներկայացրեց Արամ Նավասարդյանը:

Ըստ երեւանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանները, իսկ ամենավատը՝ Շենգավիթը եւ  Նուբարաշենը:

Հարցումն ընդգրկել է նաեւ զբոսաշրջության ոլորտը՝ քաղաքապետարանի կողմից համապատասխան քայլերի իրականացման համատեքստում. երեւանցիների մեծամասնությունը զբոսաշրջության զարգացման համար նախևառաջ կարեւորում է

քաղաքում մաքրության պահպանումը` 28.6 տոկոս, ապա տուրիստների համար արհեստական գները չբարձրացնելը, հին շինությունների պահպանումը, կանաչապատ տարածքների ավելացումը, հին Երեւանի վերականգնումը եւ այլն:

Քաղաքի ընդհանուր արտաքին տեսքը «շատ լավ» է գնահատել քաղաքացիների 11.1, «ավելի շուտ լավ»՝ 69.3, «շատ վատ»՝ 4.1 տոկոսը:

Հարցվածների 54.3 տոկոսը նշել են, որ անպայման մասնակցելու են Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:

«Երեւանցիների 61.2 տոկոսը նշել է, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի,  11.5՝ Նիկոլ Փաշինյանի, 3.9՝ Զարուհի Փոստանջյանի օգտին, իսկ 12.7 տոկոսը հրաժարվել է պատասխանել: Մարդիկ նախևառաջ ցանկանում են, որ քաղաքապետը լինի գործունյա, բոլորից լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ քաղաքի համար,  հասկանա մարդկանց խնդիրները, լինի վստահելի, պարկեշտ եւ հասարակ մարդ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի,  իրազեկ, պրոֆեսիոնալ, կարողանա ճիշտ եւ գրագետ խոսել»,- նշել է Արման Նավասարդյանը:  Նախընտրելի հատկությունների շարքում երեւանցիները կարեւորել են նաե ւ քաղաքապետի արտաքինը:

Արամ Նավասարդյանը հիշեցրեց, որ սրանք դեռ սկզբնական արդյունքներն են, հաջորդ հարցումը հավանաբար կիրականացվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում: 

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia