Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ցեղասպանության իրական տերերը. Եկեղեցի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իսրայելի վարչապետներից մեկը, խոսելով պատմության մասին, արել է մոտավորապես այսպիսի դիտարկում, որ պատմությունն ստեղծված չէ այն բանի համար, որ մենք մնանք անցյալում: Այն պետք է ծառայի գործիք` սխալները դիտարկելու և առաջ շարժվելու համար:

Անկախացումից հետո էլ, արդեն 26 տարի մենք չենք կարողանում հաղթահարել զոհի բարդույթը: Պատմական կտրվածքով 100 տարին կարծես թե բավական պետք է լիներ անցյալի այդ դրվագը վերախմբագրելու և առաջ շարժվելու համար: Սակայն, մենք վարվում ենք բացարձակ հակառակ տրամաբանությամբ: Անընդհատ խորանում ենք զոհի բարդույթի մեջ` սկսած միջին վիճակագրական հանդեսների մեխը հանդիսացող «իմ ծամթել տամ լողվորչուն»-ից, վերջացրած դասագրքերում տեղ գտած ողբով: Մենք մեր ողբերգության համար մեղադրում ենք բացառապես բոլորին` թուրքերին, ամենավատ պիտակները դնելով, քրդերին, չերքեզներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին, անգլիացիներին, ում ասես, բացի մեզնից: Մենք այդ խնդրին այլ լույսի տակ նայելու քաջություն չունեցանք, մեր սխալները տեսնելու, այդ սխալները արդի իրականության հետ կապելու և առաջ շարժվելու:
Ստորև շարադրված տեքստում կփորձենք հանդես գալ կառուցիկ դիրքերից, առանց ավելորդ որակումների: Ինքնասահամանափակումը կդիտարկվի որպես երևույթներին գնահատական տալու մշակութային մեխ:

Ա աշխարհամարտից առաջ հայկական իրականության երկու մասերը` Արևմտյան և Արևելյան Հայաստանները զուրկ էին պետականությունից: Սակայն փոխարենն ունեին եկեղեցի, ազգային-քաղաքական կուսակցություններ, մտավորականություն և առևտրաարդյունաբերական բավականին զորեղ խավ:

Եկեղեցի

Ըստ որոշ տվյալների, այդ տարիներին ավերվեց շուրջ 2500 եկեղեցի: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում: Ինչպե՞ս: Մեզ սովորեցրել են, որ 1555 թվականից հետո, երբ Արևմտյան Հայաստանը վերջնականապես անցավ թուրքերի տիրապետության տակ, այնտեղ միայն բռնություն էր, հալածանք և խոշտանգում: Դրանք հատկապես կրում էին կրոնական բնույթ: Հիմա հարցի շարունակությունը` որտեղի՞ց 2500 եկեղեցի այդ խոշտանգումների պարագայում, եթե դրանք հիմնականում կրոնական էին: Ուրեմն, ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ այնպես չէ: Հայ եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից երեքը (Կ. Պոլսի և Երուսաղեմի պատրիարքությունները, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը) Օսմանյան կայսրությունում էին և իրականացնում էին արևմտահայության հոգևոր-կրոնական ղեկավարումը: 1914-ից հետո, երբ Թուրքիան մտավ Ա աշխարհամարտ ու սկսվեց զանգվածային տեռորը հայության նկատմամբ, հենց այս կառույցներն էին, որ պետք է կողմնորոշվեին: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Խոսքն այստեղ առաջին հերթին վերաբերվում է Պոլսո Զավեն Ա պատրիարքին ու Սիսի կաթողիկոս Սահակ Բ-ին: Ստեղծված իրավիճակում նրանք ապակողմնորոշեցին արևմտահայությունը` գյուղերը ողողելով «խելոք կեցեքի» հորդորներով, միամտորեն կարծելով, թե դրանով կանխած կլինեն զանգվածային ջարդերը: Սրա լավագույն ապացույցն է Հայոց ազգային պատվիրակության քարտուղար Արշակ Չոպանյանի ̀ 1915թ. հուլիսի 24-ին Ֆրանսիայի ԱԳՆ ուղարկած գրությունը: Դրա հետևյալ տողերը հնչում են որպես մեղադրանք ̀ ուղղված Պոլսո պատրիարքին և Սիսի կաթողիկոսին. «Համընդհանուր բնաջնջման հեռանկարը սարսափի է մատնել հոգևորական ղեկավարներին, որոնք հեռագրով խնդրել են զեյթունցիներին անձնատուր լինել: ….Զեյթունցիները զիջել են, կարծելով, թե ծառայություն են մատուցում իրենց ժողովրդին»:

Արդյունքում առաջացավ խիստ հակադրություն, որի կարևոր վկայությունն է Նազարեթ Չավուշի չորս որդիներից մեկի ̀ Լևոն Նորաշխարհյանի հուշերում եղած հետևյալ հատվածը. «Սահակ կաթողիկոսը խղճի խայթե կտառապեր և ապագա պատասխանատվութենեն խուսափելու համար կուզեր օգնության հասնիլ մեզի, սակայն, իզուր: Մեղքը քավելու համար նպաստն ու մխիթարանքի քանի մը խոսքերը անզոր էին: Զեյթունցի գաղթականը, սակայն, քաջություն ունեցավ մերժելու վեհափառ հայրապետին կողմե գալիք որևէ օգնություն»:

Զեյթունից բացի, հայտնի են շատ այլ դեպքեր (Մուշ, Խնուս, Սեբաստիա և այլն), երբ և´ կենտրոնի, և´ տեղի բարձրաստիճան հոգևորականների մեղքով ժողովրդի ինքնապաշտպանական ջանքերն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ձախողվել են: Սահակ Բ-ն այս իրավիճակը ներկայացնում է սարսափելի երանգներով, սակայն առնվազն տարօրինակ է նրա վերջին հարցադրումը. «Ի՞նչ պիտի ըլլան վանքերն ու մենաստանները…: Խորհուրդ տվեք, մենակ եմ: Խելք չմնաց գլուխս, արտասուք չմնաց աչքերուս մեջ, զգացում չմնաց սրտիս մեջ»: Կորցնել 1.5 միլիոն մարդ ու մտածել անշունչ կառույցների մասի՞ն: Ճակատագրի հեգնանք է թերևս: Եկեղեցուն վերաբերվող այլ փաստեր ու հուշեր չենք ներկայացնի, ընթերցողի համբերությունը չչարաշահելու համար:

Ի մի բերելով Հայոց մեծ եղեռնի ընթացքում Հայ եկեղեցու ունեցած դերակատարությունը ̀ հանգում ենք հետևյալ եզրակացությանը: Ի վիճակի չլինելով տեսնելու և ըմբռնելու մոտեցող աղետի մասշտաբները ̀ Հայ եկեղեցին իր ամբողջության մեջ չկարողացավ ճիշտ կողմնորոշել արևմտահայությանը` խուսափելու համար ցեղասպանությունից կամ գոնե մեղմելու նրա կործանարար հետևանքները:

Վերջ առաջին մասի

Վահրամ Թոքմաջյան, armenia24.info

Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան ՌԴ-ում Տու-22Մ3 կործանիչ է ընկել. օդաչուներն ինքնանետվել են (լուսանկարներ, տեսանյութ) Ջուր չի լինելուԻսրայելը, ենթադրաբար, հարվածել է Իրանում ռազմական օբյեկտի Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումովՂազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն՝ առաջիկա օրերինՄեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել «Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Ադրբեջանցի վանդալները քանդել են օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցինԵրկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԿոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է