Ֆրանսիայում միջնադարյան դղյակ կկառուցեն զբոսաշրջիկներին հրապուրելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖրանսիայում մի խումբ հնագետներ եւ շինարարներ դղյակ են կառուցում XIII դարի նախագծերով եւ տեխնոլոգիաներով՝ զբոսաշրջիկներին հրապուրելու համար: Գեդելոնի (Guռdelon) ստեղծման պատմության վրա ուշադրություն Է դարձրել Great Big Story մեդիաընկերությունը, որը Facebook-ի իր Էջում զետեղել Է դրան նվիրված տեսանյութ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դղյակի շինարարությունը կատարվում Է անտառում՝ Ֆրանսիայի արեւելքի Յոնի դեպարտամենտում (Բուրգունդիա): Նախագծի վրա աշխատում Է 70 հոգուց բաղկացած խումբը: Շենքը կառուցելիս օգտագործում են քար, փայտ, կիր եւ միջին դարերում կիրառված այլ նյութեր: Ոչ մի արդի տեխնիկա, օրինակ, վերամբարձ կռունկներ, այս դեպքում գործի չի դրված, ամեն ինչ կատարվում Է ձեռքով:
Աշխատանքները մեկնարկել են 1997 թվականին, դրանք պլանավորվում Է ավարտել 2022 թվականին: Գեդելոնի շինարարության վայրն արդեն դարձել Է ամենահանրաճանաչ տուրիստական ատրկցիոնը Յոնում: Ամեն տարի այնտեղ են լինում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ: