Եթե կոալիցիա չենք կազմում, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք. Գագիկ Ծառուկյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հայտնում է Past.am-ը, Ծիծեռնակաբերդում լրագրողները հնարավորություն ունեցան հարցեր տալ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
«Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չէ, պետք է մարդիկ կարողանան գործ կատարել, որպեսզի մարդկանց կյանքում փոփոխություն լինի: Եթե կոալիցիա չենք կազմում, ինքնըստինքյան ընդդիմադիր ենք» ,-հայտարարեց Ծառուկյանը:
Պարոն Ծառուկյանը լրագրողներին հորդորեց չանհանգստանալ կուսակցության ցուցակի և այլ հարցերի շուրջ: Հարցին՝ ԱԺ ընտրություններին հաղթելու դեպքում խոստացված 15 մլրդ դոլարի ներդրումը լինելո՞ւ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք տեսաք երաշխավորողներին, ամբողջ աշխարհում իմ գործընկերներին։ Ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու։ Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 29 տոկոս, բայց ես գոհ եմ, մեր ժողովրդի ցավը տանեմ»:
Լևոն Փանոսյան