Էրդողանը հաղթու՞մ է
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆԸնդլայնման հարցերի եվրահանձնակատար Յոհանես Խանը ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին կոչ է արել ապրիլի 28-ին Մալթայում նախանշված հանդիպման ժամանակ վերանայել Անկարայի հետ հարաբերությունների ձեւաչափը՝ լարվածությունը նվազեցնելու համար:
«Այժմյան իրավիճակն անկայուն է»,- կարծում է Խանը: Նա հավելել է, որ չի ցանկանում կանխատեսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի դադարեցման հարցով միության անդամների միջեւ քննարկումների ընթացքը:
Սա նշանակում է, որ Եվրոպան նորից ընդառաջ է գնում Թուրքիային։ Այս անգամ ի՞նչ նկատառում կարող է ունենալ Եվրոպան։ Խնդիրը բավականին պարզ է։ Սեփական տարածքում ունեցած խնդիրները, մերձավորարևելյան կոնֆլիկտը, դրանում Թուրքիայի դերակատարումը, չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ։ Այս փուլում, Եվրոպային ամենաքիչն անհրաժեշտ է նոր քաղաքակրթական բախում, ինչից և խուսափում են։ Նրանք կարող են Թուրքիային քննադատել դեմոկրատիայի, մարդու իրավունքների և այլ դեկլարատիվ հայեցակարգերում։ Բայց ըստ էության, երբ հարց է առաջանում իրական տնտեսական և բովանդակային ոլորտներում, այսօր Եվրոպան այդքան էլ զորեղ չէ տնտեսապես և ռազմականապես հզոր Թուրքիայի նկատմամբ։ Այս ամենն իհարկե, շատ լավ հասկանում է նաև Էրդողանը։ Մնում է հասկանալ նրա վերաբերմունքը։ Կգնա՞ ընդառաջ, թե օգտվելով այս մեղմացումից, էլ ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը։
Կարինե Մինասյան, Armenia24.info