Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ցեղասպանության իրական տերերը. Կուսակցություններ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ցեղասպանության իրական տերերը. Կուսակցություններ Հայ եկեղեցու կողքին պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև հայկական քաղաքական կուսակցությունները, իսկ ավելի որոշակի` ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն: Երրորդ` Ռամկավար կուսակցությունը, որ տարիքային առումով ամենաավագն էր, համահայկական ընդգրկում չուներ և հետևաբար վճռական կամ նկատելի ազդեցություն չէր կարող ունենալ իրադարձությունների վրա: Ճիշտ է, ՀՅԴ-ն մասամբ գլխատված էր, բայց այս պարագան դյուզն-ինչ չի նվազեցնում այս կուսակցության մեղքի բաժինը: Պատճառները պետք է փնտրել առավել խորքում` 1908-ի երիտթուրքական հեղաշրջման մեջ, երբ հայ քաղաքական վերնախավը նպաստեց այն ուժին, որն հետո կարդալու էր իր դամբանականը: Այս առիթով գեներալ Լիման ֆոն Սանդերսի թարգմանիչ և համհարզ Հայնրիխ Ֆիրբյուխերը գրում է էր («Հայաստան. 1915» աշխատություն)._«Երբ այսօր հետադարձ հայացք ես ձգում և վերլուծում այն դեպքերը, ապա հայ գործիչները թվում են այն մարդկանց հանդեպ տածած նվիրվածության և հավատի զոհեր, ովքեր շուտով ցույց տվեցին իրենց իսկական դեմքը: Նրանք 1915 թվականին սառնասրտորեն սպանեցին իրենց հայ բարեկամներին, ովքեր 1909 թ. փրկել էին նրանց կյանքը»: Այդ օրերին, Սեբաստացի Մուրադը միացյալ ճակատ ստեղծելու լայն ծրագիր ներկայացրեց ՀՅԴ-ին և ՍԴՀԿ-ին, սակայն երկու քաղաքական ուժերն էլ չարձագանքեցին: Նրանք Պոլսի պատրիարքարանի հետ ձեռք ձեռքի տված համբերության կոչեր էին անում: Նույն էր իրավիճակը Դիարբեքիրում: Ի պատասխան տեղի ուժերի գրության, թե ի՞նչ անել, Կեդրոնական բյուրոն ուղարկում է հետևյալ գրությունը._«Պաշտպանուեցեք ձեր բոլոր հնարքներով, ուժերով: Նախայարձակումներէ, զինարձակումներէ ըզգուշացեք: Մեր վերջին հրահանգին սպասեցէք»: Անմիջապես փաստենք, որ այդ վերջին հրահանգն այդպես էլ չեղավ, իսկ պաշտպանվելու ընտրանքներ տրամադրելն առնվազն տարօրինակ էր: Ի՞նչ է նշանակում, պաշտպանվել, բայց չկրակել: Թերևս միայն այդ տողերի հեղինակները կարող են տալ այս հարցի պատասխանը:

Այդ նույն կարճամտությունը դրսևորվեց նաև Դաշնակցության 8-րդ համագումարում, որը տեղի ունեցավ ջարդերի նախօրեին 1914 թվականի հուլիս-օգոստոս ամսիներին: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե այդտեղ Դաշնակցությունը քաղաքակն ի՞նչ կողմնորոշման խնդիր էր քննարկում, անդրադառնանք մեկ-երկու փաստի: Ի սկզբանե արդեն պարզ է, որ 1908-ի հեղաշրջումից հետո, երիտթուրքական ղեկավարությունն այլևս չի կիրարկելու եղբայրություն, ազատություն, հավասարություն սկզբունքներից որևէ մեկը: Ջրբաժանն առկա էր, սակայն անգամ այս պարագայում, համագումարի վերջում, փաստացի թշնամական հայտարարված կուսակցությունից հայտնվում են երկու նշանավոր դեմքեր Բեհաէդդին Շաքիր և Նաջի Բեյը և կատարում հարցադրումներ, սկսված պատերազմում Դաշնակցության դիրքորոշման մասին: Այստեղ եղած խոսակցություններն էին, որ հերթական անգամ խաբելու էին հայ քաղաքական վերնախավին և պարարտ հող էին նախապատրաստելու հայկական կոտորածների համար: Ստորև ներկայացնում ենք գաղտնազերծված մի փաստաթուղթ: Խոսքը, 1914 թ. օգոստոսի 17-ին «Իթթիհադի» գլխավոր քարտուղար Միդհատ Շյուքրի բեյի կողմից Բեհաէդդին Շաքիրին ուղարկված ծածկագիր հեռագրի մասին է: Դրանից մի փոքր առաջ ` օգոստոսի 15-ին, այսինքն` «8-րդի» ավարտից անմիջապես հետո, Բ. Շաքիրը «Իթթիհադի» ԿԿ-ին տեղեկացրել էր Դաշնակցության համագումարի մասին և այժմ Պոլսից ստանում էր պատասխան ծածկագիր-հեռագիրը. «Այստեղ, մի քանիսի կողմից տրված տեղեկություններից, ինչպես նաև 1330 (1914) օգոստոսի 15 թվակիր ձեր գրությունից պարզվում է, որ հայերը հավակնություն չունեն մեզ հետ միատեղ ռազմական գործողությունների մասնակցելու: Ուստի, ձեռնարկվող բոլոր միջոցները պետք է գաղտնի պահվեն նրանցից: Պետությունը և կուսակցությունը փափագում է, որ մեր հայ հայրենակիցները մնան անտեղյակ: Այս ուղղությամբ ցանկալի է, որ անհրաժեշտ ջանք գործադրվ նրանց սրտերը հանգիստ պահելու համար»: Ինչ մնում է պատմական այս փաստաթղթին, ապա այն շրջանառության մեջ դրվեց 1919 թ. մայիսին, Կ. Պոլսում ընթացող երիտթուրքերի պարագլուխների դատավարության ժամանակ: Սկիզբը կարդացեք այստեղ։

Սկիզբը կարդացեք այստեղ։

Վահրամ Թոքմաջյան

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մատենադարանում այժմ պահվում է Հայոց ցեղասպանության ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր Առաջ աչքերիս մեջ կյանք կար. Իրինա Այվազյանի գրառումը Գևորգ Մկրտչյանի հարսանիքի օրը 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Հյուսիսային Կորեան պատվիրակություն է ուղարկել Իրան Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Գազ չի լինի Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Գյումրիում հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ․ նա հոսպիտալացվել է Սենատը հաստատել է Ուկրաինային և Իսրայելին բազմամիլիարդանոց օգնության հատկացումը. Բայդենն այսօր կստորագրի օրինագիծը Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր 24 ժամ ջուր չի լինելուԱռեղծվածային դեպք՝ Գեղարքունիքում. Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 24-ի համար Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն ԱդրբեջանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին 24 ժամ ջուր չի լինելուԽնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ Տասնյակ հասցեներում լույս չի լինիԲագրատաշեն-Ալավերդի ճանապարհին բերման ենթարկվածների մի մասին ազատ են արձակել (տեսանյութ) ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ի տարբերություն Արևմուտքի, որը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ ՌԴ ԱԳՆ Օրենք խախտողները Կառավարության շենքում նստած են. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ինչպես են ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում ճանապարհը փակած քաղաքացիներին (ֆոտոշարք) Պայքարի տրամադրությունը չի ընկնելու․ արդեն 10 հոգու ձերբակալել են՝ Տավուշում իրականացվող պայքարի համարՄԻՊ–ը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ) Կիրանցում ջահերով երթ է ընթանում (տեսանյութ) Ավելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին «Ցեղասպանության ճանաչումից` հատուցման պահանջ»․ Երեւանում մեկնարկեց ջահերով երթը` դեպի Ցեղասպանության հուշահամալիր. ուղիղ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ». հրապարակում այրվեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (տեսանյութ) Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ) Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Այրում-Բագրատաշեն հատվածում շարունակում են կարմիրբերետավորներ ու ոստիկաններ ժամանել (տեսանյութ) Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԱյրում-Բագրատաշեն հատվածում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը