Իսլանդիայում զավեշտալի արտաքինով միաեղջյուր ոչխար են հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻսլանդացի ագարակատերերը հայտնաբերել են միաեղջյուր ոչխարի, հայտնում է Iceland Monitor–ը։
Էռլա Տորի Օլադսդոտիրի խոսքով, որին պատկանում է այդ կենդանին, նրա եղջյուրները սերտաճել են ու միայն ծայրի մասից են ճյուղավորվում։ Էրլան ենթադրում է, որ դա մուտացիա է, քանի որ ոչխարի ծնողները երկու եղջյուր են ունեցել։
Տարօրինակ արտաքինի պատճառով հովիվները սկզբում կարծել են, թե դա այծ է։ Այդ օկրուգի ծեր գյուղացիները հատուկ գալիս են Օլաֆսդոտիրի մոտ, որպեսզի տեսնեն այդ արտասովոր կենդանուն, որը ստացել է Էյնխիրնինգուր ՝ Միաեղջյուր մականունը։
«Եղջուրից նրա մռութը ձգվում է, մանավանդ աչքերի հատվածը, դրա համար էլ նա միշտ մի քիչ զարմացած է թվում,- ասում է կինը,- նա մի քիչ նման է մարդկանց, ովքեր դեմքի մաշկ ը ձգելու վիրահատություն են անցել»։ Կենդանու տերը հավաստիացնում է, որ Միաեղջւորը հանգիստ բնավորություն ունի, բայց երբեմն նա ընդհարվում է մյուս ոչխարների հետ։